Արմենիա (Հոնտուրաս)
| Բնակավայր | |
|---|---|
| Արմենիա | |
| Երկիր |
|
| Տարածութիւն | 182,0 քմ² |
| ԲԾՄ | 662 մեթր |
| Բնակչութիւն | 3515 մարդ (2013)[1] |
| Ժամային գօտի | UTC−06:00 |
Արմենիա (Հոնտուրաս) Քարայիպեան ծովու ափին գտնուող Աթլանթիտա նահանգին մէջ կը գտնուի Նուէվա Արմենիա (Նոր Հայաստան) փոքր քաղաքը[2]:
Հոնտուրասի մէջ բնաւ հայկական գաղութ չէ եղած եւ ընդհանրապէս հոն բնակող հայերու մասին յստակ տեղեկութիւններ չկան: Սակայն այդ երկիրին մէջ կայ երկու «Արմենիա»:
Քաղաքին հիմնական բնակիչները բնիկ արաւակ ցեղի հնդիկներ են եւ`Ափրիկէէն բերուած սեւամորթ ստրուկներու սերունդներ: Տեղացիները հիմնականին մէջ կը խօսին կարիֆունա լեզուով, որ սպաներէնի եւ հնդկացիական լեզուներու խառնուրդ է: Քաղաքին բնակիչները նոյնիսկ չեն գիտեր Հայաստանի կամ հայերու մասին:
Հոնտուրասի մայրաքաղաքէն ոչ հեռու կայ Արմենիա մը եւս, որ նոյնպէս կը կոչուի Նուէվա Արմենիա: Այս փոքր քաղաքին մասին նոյնպէս շատ տեղեկութիւններ չկան, միայն կը նշուի, որ քաղաքը հիմնադրուած է 1856-ին եւ կոչուած է Նուէվա Արմենիա:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (unspecified title)
- ↑ Արմենիա (Հոնտուրաս)