Արմաւենի (լրագիր)
Արտաքին տեսք
| Արմաւենի | |
|---|---|
| Տեսակ | հանդէս[1] |
| Լեզու | հայերեն |
| Խմբագիր | Աբրահամ Մուրադյան |
| Հիմնադրուած է | 1865[1] |
| Հրատարակիչ | Մկրտիչ արք. Քեֆսիզյան |
| Երկիր | Եգիպտոս |
| Գրասենեակ | Գահիրէ, Եգիպտոս[1] |
Արմաւենի, եգիպտահայ անդրանիկ պարբերականը։ Լոյս տեսած է 1865-ին, Գահիրէի մէջ (ընդամէնը՝ 4 համար)։ Հիմնադիր-տնօրէն՝ Մկրտիչ արք. Քեֆսիզեան, խմբագիր՝ Աբրահամ Մուրատեան։ Ձգտած է ամրապնդել Հայ առաքելական եկեղեցւոյ դերը համայնքի կեանքին մէջ[2][3]։
Եգիպտահայ անդրանիկ պարբերականն է։ Ունեցած է կղերա–պահպանողական, հակասահմանադրական ուղղութիւն, պաշտպանած է աղայական դասի շահերը։ Տպագրած է կրօնա–բարոյական նիւթեր, յօդուածներ, լուրեր Եգիպտոսի, ինչպէս նաեւ միւս հայ գաղութներու մասին, արձագանգած է միջազգային քաղաքական եւ առեւտրական կեանքին, արծարծած առհասարակ գաղութահայ մշակութային կեանքի հարցեր։ Ունէր հետաքրքրական տեղեկութիւններու, զուարթ ժամանցի, հանելուկներու, ծանուցումներու ընդարձակ բաժին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Վիեննայի Մենաստանին Մամուլին Շտեմարանը- ԱՐՄԱՒԵՆ»։ արտագրուած է՝ 2022-12-15
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»