Jump to content

Արման Վարդանեան

Արման Վարդանեան
Ծնած է 3 Օգոստոս 1930(1930-08-03) կամ 1930[1]
Ծննդավայր Պոլիս, Թուրքիա
Մահացած է 20 Օգոստոս 2015(2015-08-20)
Մահուան վայր Պոլիս, Թուրքիա
Քաղաքացիութիւն  Թուրքիա
Ազգութիւն Հայ
Մայրենի լեզու թրքերէն
Ուսումնավայր Ազգային Կեդրոնական Վարժարան և Վիեննայի Երաժշտութեան եւ Կատարողական Արուեստի Համալսարան
Մասնագիտութիւն դաշնակահար և թատերագիր
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն

Արման Վարդանեան (3 Օգոստոս 1930(1930-08-03) կամ 1930[1], Պոլիս, Թուրքիա - 20 Օգոստոս 2015(2015-08-20), Պոլիս, Թուրքիա), պոլսահայ թատերագիր եւ դաշնակահար, Հայաստանի Գրողներու Միութեան անդամ (2012)։

Կենաք եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

ծնած է Պոլիս, 1930-ին: Հայկազն Վարդանեան եւ Սրբուհի Վարդանեան, Արմանի հայրն ու մայրը, 1920-1970 յիսնամեակի պոլսահայ մտաւորականութեան փաղանգին մաս կազմած են իրենց երգարուեստի եւ երաժշտութեան շեշտուած տաղանդով, նաե՛ւ գրականութեան եւ առհասարակ մշակութային կեանքի հանդէպ ցայտուն հետաքրքրութեամբ։

Նախնական ու երկրորդական ուսումը ստացած է Հինդլեան, Վիեննական Մխիթարեան եւ Կեդրոնական վարժարաններուն մէջ:

Համալսարանական ուսումը ստացած է Լոնտոնի եւ Վիեննայի մէջ` հետեւելով թատերական ու երաժշտական դասընթացքներու: Եղած է հմուտ երաժշտագէտ եւ դաշնակահար:

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հրատարակած է բազմաթիւ գործեր, ինչպէս`

  • «Թոխորը» (1977),
  • «Մամլեկը» (1977),  
  • «Ագռաւուկը» (1978),
  • «Շաղամաթը» (1979),
  • «Խպլիկը» (1980),
  • «Ճոկանը» (1980) եւ այլն:

Հետագային հրատարակած է հետեւեալ ժողովածուները.

  • «Խաղ մը», Վենետիկ, (1987),
  • «Ցաւ մը», Պոլիս, (1997),
  • «Լաւ մը», Պոլիս, (2003)[2]։

2000 եւ 2002 թուականներուն Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնին մէջ բեմադրուած են իր թատերախաղերը՝ «Ախացել»ն ու «Սակուրը»։

Մրցանակներ եւ շքանշաններ։

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վարդանեան արժանացած է պետական մրցանակներու.

  • 2011ի Մայիսին Հայաստանի սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան Պոլսոյ մէջ, խումբ մը գրագէտներու կարգին, նախարարութեան «Ուիլիըմ Սարոյեան» շքանշանով պարգեւատրած էր զայն,
  • 21 Սեպտեմբեր 2011-ին, Արման Վարդանեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագիրով արժանացած է «Մովսէս Խորենացի» պետական շքանշանին[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1036869261 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. ««ՇՈՒՆՉ ՄԸ» (ՀԵՂԻՆԱԿ` ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ) - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-01-23
  3. «Պոլսահայ Թատերագիր Արման Վարդանեան Ոչ Եւս Է»։ Asbarez - Armenian (en-US)։ 2015-08-21։ արտագրուած է՝ 2023-01-23