Արարատ (քաղաք, Աւստրալիա)
Արտաքին տեսք
- Անուան այլ կիրառումներու համար տես՝ Արարատ (այլ կիրառումներ)
Բնակավայր Արարատ անգլերէն՝ Ararat Երկիր Աւստրալիա[1] Հիմնադրուած է՝ 1857 Տարածութիւն 13,6 քմ² ԲԾՄ 325 մեթր Բնակչութիւն 8297 մարդ (9 Օգոստոս 2016)[2],
8500 մարդ (10 Օգոստոս 2021)[3],
7015 մարդ (10 Օգոստոս 2021)[4]Փոստային ցուցանիշ 3377 Արարատ, քաղաք Աւստրալիոյ Վիքթորիա նահանգին մէջ, Մելպուռն քաղաքէն 200 քմ դէպի հիւսիս-արեւմուտք, Հոփիքինս գետի ափին[5]: Աւստրալիոյ Արարատ քաղաքը հաղորդակցութեան կարեւոր հանգոյց է, հացահատիկի եւ բուրդի առեւտուրի կեդրոն: 2016 թուականին վիճակաչգրական տուեալներուն համաձայն, Արարատի բնակչութեան թիւը եղած է 8,297 մարդ[6]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքի հիմնադրութեան մասին կայ երկու վարկած․
- Ըստ առաջին վարկածին, անգլիացիները 1840 թուականին հիմնադրած են քաղաքը, որ իր անունը ստացած է իրմէ 8 քմ դէպի հարաւ-արեւելք գտնուող Արարատ լեռէն: Աւստրալիոյ մէջ եւս կը գտնուի Արարատ լեռ, որ մարած հրաբուխ է, ունի 660 մեթր բարձրութիւն, ծածկուած է լաւաներով եւ տուֆերով, ունի ոսկիի հանքեր: Լերան Արարատ անունը տուած է անգլիացի ագարակատէր Ուիլզը` իր այստեղ բնակութիւն հաստատելը նմանեցնելով աստուածաշնչական Նոյեան տապանի Արարատի վրայ կանգ առնելուն[7]:
- Ըստ երկրորդ վարկածին, քաղաքը հիմնադրուած է 1857-ին, հայերու կողմէ: Քաղաքը ապա դարձած է երկրի ամէնէն գործուն հայ գաղութի կեդրոններէն մէկը:
Քաղաքին մէջ կան երկու հայկական եկեղեցիներ, հայկական երիտասարդական կազմակերպութիւններ: Այնտեղ կը գտնուի նաեւ «Գալուստ Կիւլպէնկեան» դպրոցը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC20052
- ↑ http://www.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC20052
- ↑ Ararat // QuickStats — Australian Bureau of Statistics.
- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL214001
- ↑ «Ararat - MusicBrainz»։ musicbrainz.org։ արտագրուած է՝ 2020-06-16
- ↑ «2016 Census QuickStats: Ararat»։ quickstats.censusdata.abs.gov.au (Անգլերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-16-ին։ արտագրուած է՝ 2020-06-16
- ↑ «Introduction - Ararat Rural City Community Profile»։ web.archive.org։ 2012-03-09։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-09-ին։ արտագրուած է՝ 2020-06-16
Չափորոշիչային վերահսկողութիւն
- Անուան այլ կիրառումներու համար տես՝ Արարատ (այլ կիրառումներ)