Ասքանիա
Արտաքին տեսք
| Կղզի | |
|---|---|
| Ասքանիա | |
| Ασκανιά Θήρας | |
|
Ասքանիա | |
| Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
| Տարածութիւն | 0,257 քմ² |
| ԲԾՄ | 168 մ |
| Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
| Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ասքանիա (յուն․՝Ασκανιά Θήρας)․ հրաբխային ժայռակղզիակ Էգէական ծով, Քիքլատես, Յունաստան։
Կը գտնուի Սանթորինիին հարաւ-արեւմտեան կողմը եւ կը պատկանի Հրիստիանա կղզեխումբին։ Մաս կը կազմէ Թիրայի քաղաքապետութեան։ Անոր հարաւ-արեւելքին, մօտաւորապէս 1500 մ․ հեռու, կը գտնուի Էսհաթի ժայռակղզիակը։
Բարձրագոյն կէտն է 168 մ․, իսկ տարածութիւնը՝ 0,257 քլ²։
Անոր ջուրերուն մէջ նաւարկութիւնը վտանգաւոր է, նկատի առնելով թէ ջուրին խորութիւնը կը հասնի հազիւ 4 մեթր։