Ասպետներու Աւագ Պետին Պալատ (Ռոտոս)
Միջնադարեան պալատ | |
---|---|
Ասպետներու Աւագ Պետին Պալատ | |
Παλάτι του Μεγάλου Μαγίστρου (Ρόδος) | |
Ասպետներու Աւագ Պետին Պալատ | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Ռոտոս (կղզի) |
Հիմնադրուած է՝ | 1937 |
Պարգեւներ | Եունեսքոյի Ժառանգութեան Յուշարձան |
Պաշտօնական կայքէջ | odysseus.culture.gr/h/1/… |
Ասպետներու Աւագ Պետին Պալատ կամ Քասթելօ (Ռոտոս) (յուն․՝ Παλάτι του Μεγάλου Μαγίστρου (Ρόδος)), Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան յուշարձան։ Կը գտնուի Ռոտոսի միջնադարեան քաղաքին (հին քաղաքը) հիւսիս-արեւմտեան մասը, բերդին բարձրագոյն կէտին վրայ։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ասպետներու Աւագ Պետին Պալատը կառուցուած է ԺԴ․ դարուն, հին Բիւզանդական Աքրոփոլիսին (Է․ դար) տեղը Ռոտոս իշխող Ասպնջական Ասպետներուն Ordo Hospitalis Sancti Johannis կողմէ։ Ըստ պատմական նոր տուեալներու, պալատին տեղը կը գտնուէր Արեւ աստուծոյ տաճարը եւ հաւանաբար հոն կանգնած էր Ռոտոսի Քոլոսոսը եւ ոչ Մանտրաքի (Ռոտոս քաղաքին երեք նաւակայքերէն մին)։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օսմանեան գերիշխանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օսմանցիները երբ կղզին կը գրաւեն (1522), պալատը իբրեւ բերդ, վարչական կեդրոն եւ բանտ կը գործածեն։ 1856-ին որոտումի հարուածի պատճառով մօտակայ Այիոս Իոանիս եկեղեցւոյ ստորերկրեայ մառաններուն մէջ պահուած ռազմամթերքը կը պայթի, քանդելով պալատին մէկ մասը։
Իտալական գերիշխանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1912-ին Ռոտոս կը գտնուի Իտալիոյ Թագաւորութեան իշխանութեան տակ։ Իտալացիները կը վերականգնեն պալատին քանդուած մասը (1937 - 1940)։ Պալատը կը դառնայ Իտալիոյ Վիքթոր Էմանուիլ Գ․ թագաւորին ամառուան բնակարանը ու աւելի ետք Պենիթօ Մուսոլինի բռնակալին արձակուրդի վայրը։
Ժամանակակից ժամանակաշրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իտալական գերիշխանութիւնը կը վերջանայ Բ․ Աշխարհամարտի աւարտին․ 27 Յունիս 1946-ին Յունաստանին կը միանան։
Պալատ - թանգարան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունական պատկան մարմինները պալատը թանգարանի կը վերածեն․ կը հիւրասիրէ տարբեր արուեստագիտական ստեղծագործութիւններ, հնադարէն եւ միջնադարէն ժողովրդային արուեստի իրեր, զէնքեր, միջնադարեան տապանաքարեր, զարդեր, գիրքեր, նկարչութեան գործեր, արձաններ, եւայլն։
-
Պալատին շրջափակը
-
Պալատին պարսպապատումը եւ թնդանօթները
-
Պալատի աշտարակներէն
-
Այիոս Նիոլաոսին արձանը
-
Պալատը
-
Պալատին սրահներէն
-
Պալատի խճանկարներէն
-
Պալատին գեղանկարչութիւններէն
-
Պալատին անօթներէն
-
Պալատին գորգանկարներէն
-
Պալատին հաւաքածոներէն