Ասատուր Արսէնեան
Ծնած է | 1885 |
---|---|
Ծննդավայր | Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1915 |
Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Աշխատավայր | Սուրբ Փրկիչ Ազգային հիւանդանոց |
Ասատուր Արսէնեան (1885, Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - 1915), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ասատուր Արսէնեան ծնած է 1885 թուականին, Ատանայի նահանգի՝ Մարաշի գաւառի Հաճընի գաւառակին մէջ։ 1909 թուականին աւարտած է դեղագործական ուսումը ու որպէս դեղագործ աշխատած։ 1910-1924 թուականներուն, նշանակուած է դեղատան վարիչ՝ Կոստանդնուպոլիսի Ս․ Փրկիչ ազգային հիւանդանոցին։ 1915 թուականի Ապրիլի 24-25-ին գիշերը, Կոստանդնուպոլսոյ մէջ ձերբակալուած է 235 անուանի հայ մտաւորականներու շարքին նաեւ՝ Ասատուր Արսէնեանը։ Անոնց բանտարկած են Կոստանդնուպոլսոյ կեդրոնական բանտին մէջ, ապա խումբ-խումբ ուղարկած՝ Անատոլիոյ խորքերն ու գազանաբար սպանած։ Անունը փորագրուած է Չանղըրըի բանտին մէջ հաւաքուած համրիչի՝ 99 հատիկներէն մէկուն վրայ։ Այլ տուեալներով՝ 1915 թուականին նահատակուած է Տէր Զօրի կողմերը՝ 30 տարեկան հասակին։ Այլ տուեալով՝ վերապրած է։ 1930 թուականին, վերամասնագիտանալով՝ դարձած է ատամնաբոյժ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ. «Հայ գողգոթան», Վիեննա, 1922։
- Հայրապետյան Վանիկ «Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից», Երեւան, 1990։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ. «Հայ գողգոթան», Երեւան, 1991։
- Յարման Արսէն «Հայերը օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի» (Թուրգերէն), Սթամպուլ, 2001։
- Աւագեան Կարինէ «Եղեռ նահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի», Երեւան, 2002։
- Աւագեան Կարինէ «Չանղըրըի 1915 թ. Ապրիլ 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12։