Jump to content

Ապտ-ուլ Գատէր Կիլանի

Ապտ-ուլ Գատէր Կիլանի
արաբերէն՝ عبد القادر الجيلاني
պարս․՝ عبدالقادر گیلانی
Ծնած է 17 Մարտ 1078
Ծննդավայր Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան
Մահացած է 14 Փետրուար 1166 (87 տարեկանին)
Մահուան վայր Պաղտատ, Իրաք, Աբասյան խալիֆայություն
Քաղաքացիութիւն  Աբասյան խալիֆայություն
Կրօնք Իսլամութիւն եւ Սիւննի
Երկեր/Գլխաւոր գործ Futuh al-Ghayb?, Al-Ghunya li-ṭālibī ṭarīq al-ḥaqq? եւ Al-Fuyudat al-Rabbaniyya?
Մասնագիտութիւն բանաստեղծ, ֆաքիհ, Սուֆի
Ծնողներ հայր՝ Abu Saleh?

Ապտ-Ուլ Գատէր Կիլանի (Կամ Ճիլանի) (Պարսկերէն՝ عبد القادر گیلانی արաբերէն՝ عبدالقادر الجيلاني‎) հետեւորդներուն կողմէն ծանօթ է՝ «Մուհի-Ուլ-Տին (Մուհիտտին) Ապու-Մուհամմատ Ապտ-Ուլ Գատէր Իպն Մուսա Իպն Ապտ- Ուլլահ (Ապտ-Ալլահ) Ալ Ճիլանի Ալ Հասանի ուա Ալ Հուսէյնի»։ Սուննի Մուսուլման քարոզիչ, ճգնաւոր, խորհրդապաշտ, իրաւագէտ եւ Աստուածաբան։ «Գատիրի» Սուֆիական Դասի (Թարիքա՝ طريقة)-ի անուանադիր հիմնադիր։

Ծնած է 11 «Րապիի Ալ Թանի» 470 Հիճրի (Իսլամական օրացոյցի՝ Երկրորդ Գարուն ամիսը) որ կը համընկնի 1078 թուականի 23 Մարտին հետ, Իրանի Կիլան շրջանի Նայիֆ գիւղաքաղաքին մէջ, ու մահացած է 1166-ի Փետրուարի 21-ին հետ համընկնող 11 Րապիի Ալ Թանի 561 Հիճրի թուականին Պաղտատի մէջ[1][2]։ Ազգութեամբ Պարսիկ «Հանպալի» Հարանուանութեան օրէնսդիր[3][4][5]։

Մուհի-Ուլ-Տին պատւոյ անունը իր կը ցուցնէ իր Սուֆիական դիրքը իբր «Կրօնի Կենդանացնող» (Նոյն անուան իմաստն է)։[6] Իսկ Կիլան (Արաբական փոփոխուած հնչիւնով Ճիլան)ը իր ծննդավայրն է։ Այնու ամենայնիւ Կիլանիին կը յաւելուի Պաղտատի (Պաղտատեցի) անունը, իր բնակատեղիին ու թաղման վայրին յղող։

Ընտանեկան Արմատներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կիլանիին հայրը, Ապու Սալէհը Սայյէտ էր (Մուհամմատի թոռնիկի, եւ իր հօրեղբոր որդի Ալիի զաւակ՝ Հուսէյնի շառաւիղը)։ Ապու Սալէհը բարձր հարգանգի արժանացած էր, ու իր օրերուն Սուրբ կը համարուէր։ Ծանօթ էր «Ճանկի Տուսթ» (Պարսկերէն՝ Կռիվի ընկեր, կռիւ սիրող) անունով, որն իր հօր ծածկանունն էր։ Կիլանիի մայրը Ում-ուլ Խէյր Ֆաթիման, նայեւ Սայետ էր, Հուսէյնի թոռներէն Մուհամմատ ալ Ճաուատի սերունդներէն։

Կիլանին իր վաղ տարիները անցուցած է իր ծննդավայր Կիլանի մէջ։ 1095-ին, 18 տարեկանին, մեկնեցաւ Պաղտատ։ Այդտեղ ուսուցանեց «Հանպալի Կարգ»-ը «Իպն Ագիլի» եւ «Ապու Իսհաք Մուպարաք»-ի կողմէն։ Ան սորուեցաւ «Հատիս-ը (حديث՝ Մուհամմատ Մարքարէի խօսքերը) «Ապու Մուհամմատ Ճաաֆար Ալ-Սարրաճ»-ի կողմէն։ Իսկ իր Սուֆի-հոգեւոր դաստիարակիչը «Ապու-ԱլԽէյր Համմատ Իպն Մուսլիմ Ալ-Տապպաս»-ն էր։ Իր ուսումն աւարտելէն ետք, Կիլանին մեկնեցաւ Պաղտատէն, 25 տարի թափառելով Իրաքի անապատները։

Օրէնքի (յարանուանական դպրոցի) Կարգը/ Հոսանքը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալ Ճիլանին կը պատկանէր «Շաֆիի» եւ «Հանպալի» կարգերուն։ Ան «Շաֆիի»-ական օրէնսգիտութեան կը տիրապետէր ինչքան «Հանպալի» մազհապի (Յարանուանական դպրոս, Զահապա ذهبَ բայէն, այսինքն այս կամ այն կողմը թեքուեցաւ ու գնաց մտային ու դաւանական արումով)։ Միաժամանակ երկու օրէնսգիտութեանց համաձայն «Ֆաթուաներ» (Դատա-կրօնական վճիռներ) կ՛արձակէր։ Այս պատճառով Իսլամական պատմաբան «Ալ-Նաուաուին» զայն գովերգեց իր «Պուսթան-Ալ Աարիֆին» գիրքին մէջ ըսելով․ «Մենք երբեք ճանչցած ենք այնքան ծանրաբարոյ մէկը ինչքան Պաղտատի Շէյխ Մուհի Ուլ-Տին Ապտ-Ուլ Գատէր Ալ Ճիլանին էր, թող Աստուած հաճոյանայ անորմով, Պաղտատի Հանպալիներու եւ Շաֆիիներու Շէյխը»։

1127-ին Կիլանին վերադարձաւ Պաղտատ եւ սկսաւ քարոզել հանրութեան։ Իր իսկ ուսուցիչի՝ «Ալ Մախզումի»-ի դպրոցին մէջ դարձաւ դասատու։ Առաւոտուն կը դասաւանդէր Հատիս եւ Թաֆսիր (تفسير՝ Ղուրաանի բացատրութիւն), իսկ երեկոյան կ՛ատենաբանէր Ղուրանի (القرآن) այսպէս ըսած «միջուկին»՝ խորհուրդին ու արժանիքներուն մասին։

Մահն ու Թաղումը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Շէյխ Ապտ-ուլ Գատէրի Գերեզմանը․ Պաղտատ, Իրաք 1925

Կիլանին մահացած է 21 Փետրուար 1166 (11 Րապիի Ալ Թանի 561 Հիճրի թուականին) 87 տարեկանին։ Իր մարմինը թաղուած է իր իսկ դպրոցին մէջ գտնուող գերեզմանին մէջ, Պաղտատ քաղաքի, Տիգրիս գետի արեւելեան ափին՝ Րիսաֆայի (նաեւ Րուսաֆա) Պապ-ուլ Շէյխ շրջանին մէջ։

Սաֆաուի Շահ Իսմաիլ Առաջինի օրերուն Կիլանիի գերեզմանը քանդուած է (Սաֆաուիները ծայրահեղ Շիանէր էին, իսկ Կիլանին ծայրահեղ հակա-Շիաական Սուննի, երկուքն ալ Պարսիկ)․ Բայց 1535 թուականին Օսմանցի Սուլթան Սուլէյմանը (Օսմանցիներն ալ իրենց հերթին հակա Սաֆաուի էին) Իրանական ոճով վերակառուցեց գերեզմանն ու գմբէթը, ու կառոյցը մինչ օրս գոյութիւն ունի։

Ծնունդն ու Մահուան Տօնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

11 Րապիի Ալ Թանին կը նշուի որպէս Կիլաննի ծննդեան տօնը, թէեւ որոշ գիտնականներ կը նշեն թէ ան ծնած ու մահացած է 29 Շաապան (Իսլամական Հիճրի-Քամարի օրացոյցի ութերորդ ամիսը)։ Հնդկական ենթամայրցամաքին մէջ իր մահուան տօնը «Ուրսը» (փոխաբերական իմաստով՝ Հարսանիքը) կ՛անուանեն «Գիյարուին Շարիֆ՝ گیاروین شریف» (Մեծարուած Օր)։

Շէյխ Ապտ-ուլ Գատէրի Գերեզմանը․ Պաղտատ, Իրաք
  • Քիթապ Սիրր Ուլ Ասրար Ուա Մազհար Ուլ Անուար[7] (Գիրքն Խորհդոց խորհրդոյ եւ Յայտնութեանն Լուսոյ)
  • Ֆութիւհ Ալ Ղէյպ (Խորհուրդքն Աներեւելեաց)
  • Ղունիաթ ուլ Դալիպին (Գանձն որոնողաց/աշակերտաց) [8]غنیہ الطالیبین
  • Ալ Ֆույուտաթ ԱԼ Րապպանիյա (Արտաբխականութիւնքն Աստուածային Շնորհաց)[9]
  • Խամսաթա Աշարա Մաքթուպան (Տասնը Հինգ Նամակ)[10]
  • Քիպրիթէ Ահմար (Կարմիր Ծծումբը, Այստեղ Արաբերէն Ալ الـ որոշիչ յօդին փոխարինած է Պարսկական ոճը)[11]
  • Դրախտի եւ դժոխքի հակիրճ նկարագրում[12]
  • Ալ Ֆաթհ-Ուլ Րապպանի (Տէրունական Յայտնութիւն)[13]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. W. Braune, Abd al-Kadir al-Djilani, The Encyclopaedia of Islam, Vol. I, ed. H.A.R Gibb, J.H.Kramers, E. Levi-Provencal, J. Schacht, (Brill, 1986), 69;"authorities are unanimous in stating that he was a Persian from Nayf (Nif) in Djilan, south of the Caspian Sea."
  2. The works of Shaykh Umar Eli of Somalia of al-Tariqat al-Qadiriyyah.
  3. W. Braune, Abd al-Kadir al-Djilani, The Encyclopaedia of Islam, Vol. I, ed. H.A.R Gibb, J.H.Kramers, E. Levi-Provencal, J. Schacht, (Brill, 1986), 69;"authorities are unanimous in stating that he was a Persian from Nayf (Nif) in Djilan, south of the Caspian Sea."
  4. John Renard, The A to Z of Sufism. p 142. 081086343X
  5. Juan Eduardo Campo, Encyclopedia of Islam, p. 288. 1438126964
  6. Mihr-e-munīr: biography of Hadrat Syed Pīr Meher Alī Shāh pg 21, Muhammad Fādil Khān, Faid Ahmad. Sajjadah Nashinan of Golra Sharif, Islamabad (1998).
  7. «Sirr-ul-Asrar»։ www.nafseislam.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-26-ին։ արտագրուած է՝ 2016-08-04 
  8. Al-Qahtani Sheik Saeed bin Misfer (1997)։ Sheikh Abdul Qadir Al-Jilani and his Belief and Sufi views (արաբերեն)։ Library of Al-Madinah Al-Munawwarah։ էջ 133 
  9. «Al-Fuyudat al-Rabbaniyya»։ www.al-baz.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-06-ին։ արտագրուած է՝ 2021-05-05 
  10. Al-Jilani 'Abd Al-Qadir (2019-05-27)։ Fifteen Letters: Khamsata 'Ashara Maktuban (անգլերեն)։ Islamic Book Trust։ ISBN 978-967-0526-14-0 
  11. «Marfat Library»։ www.marfat.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-05-ին։ արտագրուած է՝ 2021-05-05 
  12. A concise description of Jannah & Jahannam, the garden of paradise and the fire of hell : excerpted from 'Sufficient provision for seekers of the Path of Truth (Al-Ghunya li-Tālibi al-Ḥaqq)։ Ta-Ha։ 2010։ ISBN 978-1-84200-120-2։ OCLC 1158643778 
  13. al-Jīlānī ʻAbd al-Qādir (1998)։ The Sublime Revelation (al-Fatḥ Ar-rabbānī): A Collection of Sixty-two Discourses (անգլերեն)։ Al-Baz Publishing, Incorporated։ ISBN 978-1-882216-02-4