Jump to content

Ապխազիոյ Արքաներու Ցանկ

Ապխազիոյ արքաներու ցանկ (վրաց.՝ ափխազթա մեփեթա տեւանի) 10-11-րդ դարերուն կազմուած Ապխազական թագաւորներու ցանկն է: Մեզի հասած է 15րդ դարէն մնացած դիւանը, որ մշակուած է Էւկտիմէ Տաքայիշուիլիի կողմէ: Թարգմանուած է ռուսերէնի եւ անգլերէնի:

Ցանկը կազմուած է որպէս առաջին համայն վրաց թագաւորի՝ Բագրատ Գ.ի նախորդներու շղթայ: Ան Ապխազիոյ մէջ գահ բարձրացած էր 978 թուականին: Բագրատը կը սերէր հայ Բագրատունիներուն ճիւղէն՝ Բագրատունիներու տոհմէն:

Ստորեւ կը ներկայացուին 22 թագաւորները: Մինչեւ 780-ական թուականները անոնք Բիւզանդական կայսրութեան կողմնակից էին: Անկախ թագաւորութեան հիմքը դրած է Լեւոն Բ.ը, որ վերջ տուած է այս վիճակին եւ ինքզինք արքայ հռչակած էր: Իրեն յաջորդող թագաւորները Անոսիտներու տոհմէն էին, բացի Յովհաննէս եւ Ատրներսեհ Շահլիանիներու:

  • Անոս (510-530)
  • Ղոզար (530-550)
  • Իստուինէ (550-580)
  • Փինիքտիոս (580-610)
  • Պառնուկ (610-640)
  • Տեմեդրէ Ա. (640-660)
  • Թէօտօսիուս Ա. (660-680)
  • Կոստանդին Ա. (680-710)
  • Թէօտօր (710-730)
  • Կոստանդին Բ. (730-745)
  • Լեւոն Ա. (745-767)
  • Լեւոն Բ. (767-811)
  • Թէօտօսիուս Բ. (811-837)
  • Տեմեդրէ Բ. (837-872)
  • Կէորկի Ա. Սղծեփելի (872-878)
  • Բագրատ Ա. (887-898)
  • Կոստանդին Գ. (898-916)
  • Կէորկի Բ. (916-960)
  • Լեւոն Գ. (960-969)
  • Տեմեդրէ Գ. (969-976)
  • Թէօտոսիուս Գ. (976-978)
  • Բագրատ Գ. (978-1014)