Անրի Կրեկուար
Անրի Կրեկուար ֆրանսերէն՝ Henri Grégoire | |
---|---|
Ծնած է | 21 Մարտ 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Պելճիքա |
Մահացած է | 28 Սեպտեմբեր 1964[1][2][3][…] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Պրիւքսէլ |
Քաղաքացիութիւն | Պելճիքա |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Մասնագիտութիւն | պատմաբան, համալսարանի դասախօս, բիւզանդագէտ, լեզուաբան |
Աշխատավայր | Պրիւքսէլի ազատ համալսարան |
Անդամութիւն | Պաւարեան գիտութիւններու եւ բանասիրութեան կաճառ, Պելճիքայի Գիտութիւններու, Գրականութեան եւ Կերպարուեստի Թագաւորական Ակադեմիա, Ամերիկայի Միջնադարեան Պատմութեան Ակադեմիա[4], Սերպեան գիտութիւններու եւ արուեստներու կաճառ եւ Արձանագրութիւններու եւ գեղարուեստի կաճառ[5] |
Անրի Կրեկուար, (21 Մարտ 1881[1][2][3][…], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Պելճիքա - 28 Սեպտեմբեր 1964[1][2][3][…], Պրիւքսէլ), պելճիքացի հելլենագէտ, բիւզանդագէտ եւ հայագէտ։ Սորված է Լիէժի համալսարանին եւ Սորպոնի մէջ։
Գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փիլիսոփայութեան եւ բանասիրութեան տոքթոր (1902)։ 1909-էն դասախօսել է Պրիւսէլի Ազատ համալսարանին մէջ։ 1924-ին հիմնադրած է «Byzantion» հանդէսը։ 1930-1931-ններուն Պրիւսէլի մէջ հիմնադրած է Արեւելեան եւ սլաւոնանասիրութեան եւ պատմութեան հիմնարկը, ուր դասախօսելու հրաւիրած է նաեւ Նիկողայոս Ադոնցին։ Արժէքաւոր են Կրեկուարի ուսումնասիրութիւնները Պաուլիկեան շարժման, բիւզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսի մասին, ուր հեղինակը պաուլիկեաններու միջավայրին մէջ կը բաժնէ էպոսի առաջանալու եւ ձեւաւորուելու վերաբերեալ Նիկողայոս Ադոնցի եզրակացութիւնը։ Կարեւոր են Կրիկուարի յօդուածները զօրավար Նիկեփորոս Փոկասի, Հերակլիոս կայսեր հայկական ծագման, իններորդ դարոգ հայազգի նշանաւոր գործիչներուխ մասին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Les Armeniens entre Byzance et l’lslam, «Byzantion», 1935, t․ 10։
- Digenis Akritas․ The byzantine epic in history and poetry, N․ Y․, 1942։
- An Armenian Dynasty on the Byzantine Throne, «Armenian Quarterly», 1946, 1։
- Precision geographiques et chronologiques sur les Pauliciens․ «Bulletin de la Classe des Lettres Acad, royale de Belgique», 1947։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ https://www.medievalacademy.org/page/CompleteCorrFellow
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/