Անտոնինա Մահարի
Անտոնինա Մահարի | |
---|---|
Ծնած է | 29 Դեկտեմբեր 1923[1] |
Ծննդավայր | Վիլնիւս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մահացած է | 3 Հոկտեմբեր 2018 (94 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Վիլնիւսի Համալսարան |
Մասնագիտութիւն | արձակագիր |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ամուսին | Գուրգէն Մահարի |
Անտոնինա Մահարի (29 Դեկտեմբեր 1923[1], Վիլնիւս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - 3 Հոկտեմբեր 2018, Երեւան, Հայաստան), լիթուացի արձակագիր։ Հայաստանի գրողներու միութեան անդամ (1997)։ Գուրգէն Մահարիի կինը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վիլնիւս: 22 տարեկանին ձերբակալուած է՝ մեղադրուելով «հակախորհրդային քարոզչութեան», «նացիոնալիզմի» եւ «շովինիզմի» մէջ: Մէկ տարի քաղաքական բանտարկեալի կարգավիճակով պահուած է Վիլնիւսի բանտային նկուղի մէջ, որմէ ետք աքսորուած է Սիպերիա:
Աքսորի տարիներուն, Անտոնինա Պովիլայտիտէ հանդիպած է Գուրգէն Մահարիին եւ դարձած անոր կեանքի մշտական ուղեկիցը:
1994-ին, Պէյրութի մէջ տպագրուած է Անտոնինա Մահարիի «Իմ Ոդիսականը» գիրքը, որուն մէջ ներկայացուած են Գուրգէն Մահարիի Սիպերիոյ մէջ աքսորի տարիները:
Հայաստանի անկախացումէն ետք Անտոնինա ապրած է Երեւանի մէջ, մինակ, ծանր պայմաններումէջ՝ տան հիւրասենեակը վերածելով «թանգարանի», ուր ներկայացուած էին Գուրգէն Մահարիի եւ անոր հարազատներուն, ընկերներու բազմաթիւ լուսանկարներ, գրողին մասին յօդուածներ եւ գիրքեր[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://wua.am/en/mahari-antonina/
- ↑ «Մահացած Է Գուրգէն Մահարիի Կինը՝ Արձակագիր Անտոնինա Մահարին»։ Asbarez - Armenian (en-US)։ 2018-10-04։ արտագրուած է՝ 2022-11-16