Անտիփաքսի
Կղզի | |
---|---|
Անտիփաքսի | |
Αντίπαξοι | |
Անտիփաքսի | |
Երկիր | Յունաստան․ Յոնիական ծով, |
Տարածութիւն | 4.1 քմ² |
ԲԾՄ | 117 մեթր |
Բնակչութիւն | 20 (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Յոնիական ծով |
Անտիփաքսի (յուն․՝ Αντίπαξοι) փոքր կղզի, Յոնիական ծով, Յունաստան։
Տարածութիւնն է 4.1 քլ² եւ մնայուն բնակչութեան թիւը որ կը բնակի կղզիին միակ եւ համանուն բնակավայրին մէջ 20 է։ Հեռաւորութիւնը Փաքսի կղզիէն 5,5 ծ․մ․ է եւ անորհարաւ-արեւելքին կը գտնուի։ Վարչականօրէն Քերքիրային կը պատկանի։
Կղզին կը կազմեն իրարայաջորդ երեք բլուրներ իրենց գագաթներով՝ Աղրիլիտա (117 մ․,հիւսիսային մաս), Լիհուտի (կեդրոնականը) եւ Վիղլա (հարաւայինը)։
Կղզին կանանչապատ է եւ ունի գեղեցիկ ծովաբներ։ Ամառուան ամիսներուն կը ներգրաւէ բազմաթիւ զբօսաշրջիկներ։
Բնակչութեան թիւին զարգացումը
Տարի | 1940 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 | 2011 |
Բնակչ․ | 150 | 96 | 79 | 26 | 126 | 61 | 64 | 20 |
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտիփաքսի ներառնուած է Նաթուրա ծիրէն ներս Բնապահպանման Գօտիի Միջազգային համաձայնագրով - ՆԱԹՈՒՐԱ 2000 Natura 2000։ Կղզին կը հիւրասիրէ թեւաւորներու, սողուններու, կենդանիներու բազմաթիւ տեսակներ։
Կղզիին բազմաթիւ քարայրները Միջերկրականեան փոկերը կը գործածեն որպէս արգասաւորութեան որջ։ Կղզին ունի ընդծովեայ մարգագետիններ։ Անոր ջուրերը ի միջի այլոց, կը պատսպարեն բազմաթիւ ձուկերու տեսակներ՝ Քարեթա-քարեթա կրեայ, կանանչ ծովակրեայ, ռնգադլփին, քարակէտ, դլփին, մանիշակագոյն եփինոս, ժայռախեչափառ, վայրի սալփա, գօտադլփին, եւայլ․։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՆԱԹՈՒՐԱ 2000,GR2230004 Անտիփաքսի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-07-25-ին։ արտագրուած է՝ 2023-07-25
- ↑ Ֆիլոթիս Բնապահպանում․ Փաքսի(յունարէն)
- ↑ Անտիփաքսի(յունարէն)