Անթուէրբէնեան Դպրոց

Անթուէրբէնեան Դպրոց (հոլ.՝ Antwerpse School), Անթուերբէն քաղաքին մէջ (ներկայիս՝ Պելճիքա) քանի մը դար շարունակ գոյութիւն ունեցած գեղարուեստական դպրոցի պայմանական անուանումը։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

XVI դարու սկիզբը Անթուերբէնը, ըլլալով նաւահանգստային քաղաք եւ արդիւնաբերական կեդրոն, տնտեսական նշանակալիութեան տեսակէտէն վերջնականապէս յաղթեց Պրիւկէին եւ հաստատեց իր առաջնային դերը: Բնակիչներու նիւթական դրութեան բարելաւումը, Պրապանտի հերցոգութեան սերտ կապերը Իտալիոյ, վերջինիս տնտեսական ու գեղարուեստական կեդրոններու հետ մեծապէս նպաստեցին, որ Անթուերբէնը դառնայ նշանաւոր գեղարուեստական կեդրոն: Արդէն իսկ 16-րդ դարասկիզբին այստեղ դրուած են կրօնական, արհեստագործական ու գեղարուեստական ուշագրաւ աւանդոյթի մը հիմքերը, աւանդոյթ, որ կը կայանար Նաբոլ, Հռոմ, աւելի հազուադէպ՝ նաեւ Վենետիկ այցելութեան մէջ: 17-րդ դարուն արդէն Անթուերբէնցիներու կողմէ առաւել յաճախ այցելուող իտալական քաղաքները դարձած են Հռոմն ու Ճենովան (վերջինս առաւել սերտօրէն կապուած էր սպանացիներու տիրապետութեան տակ գտնուող Հարաւային Նիտերլանտներու՝ Ֆլանտրիայի հետ, եւ այդ կը դրսեւորուէր ոչ միայն տնտեսութեան, այլեւ գեղարուեստի բնագավառին մէջ): Այդտեղ տարիներ շարունակ աշխատած, ստեղծագործած են Փիթր Փաուլ Ռուպենսը, Անթօնիս վան Տէյկը: Իսկ ֆլանտրիացի նկարիչ եղբայրներ Լուքաս ու Քորնելիս տէ Վալները Ճենովայի մէջ մինչեւ իսկ սեփական արուեստանոց բացած էին:

Ահա այդ ժամանակաշրջանին Անթուերբէնի մէջ ստեղծուած է Սուրբ Ղուկասի անունը կրող արուեստանոցը, որ երկար տարիներ ու դարեր եղած է այդ քաղաքի նկարիչներու գեղարուեստական ու մասնագիտական ամենանշանակալի հաստատութիւնը: Այդ արուեստանոցի բնորոշ առանձնայատկութիւններէն մէկն ալ այն է, որ ունակ եղած է որպէս իր անդամ ճանչնալու կին նկարիչներուն (իսկ նման քայլի արուեստանոցները խիստ հազուադէպ կը դիմէին): Գիլդիայի կին անդամներէն կարելի է յիշատակել նկարչուհի Քլարա Փեթերսին:

Արդէն իսկ XVI դարուն Անթուէրբէնեան դպրոցի ներկայացուցիչները զգալի յաջողութիւններու հասած են՝ ակնյայտօրէն բաժնուած ըլլալով հանդերձ երկու հիմնական ճիւղի՝

  • XV դարու ազգային գեղարուեստական աւանդոյթները շարունակողներ (Փիթրր Պրէյկէլ Աւագ)
  • Նիտերլանտական մաներայնութեան ոճի հետեւորդներ, ոճ, որ սերտօրէն կապուած էր իտալական մաներայնութեան հետ (Մապիւզ, Ֆրանս Ֆլորիս):

Այս երկու ճիւղերու միաձուլումը տեղի չունեցաւ, քանի որ նիտերլանտական արուեստի իրապաշտական (ռեալիստական) աւանդոյթները, իսկապէս, չափազանց զօրեղ էին եւ լաւագոյնս դրսեւորուած են այդ ժամանակաշրջանի յատկապէս դիմանկարի ու կենցաղային նկարի ժանրերը (Փիթր Արտսէն, Ֆրանս Ֆլորիս): Իսկ յետագային պարզապէս գերակշռող դիրք ձեռք բերաց են եւ հնարաւոր դարձուցած ազգային արուեստի մերձեցումը իտալական պարոքքոյի ժողովրդավարական ճիւղին՝ քարաւանութեան (կարաւաջիզմին). այդ վառ կերպով իր արտացոլումը է գտած է Ռուբենսի, Թէոտոր Ռոմպոուտսի, Փիթր վան Մոլի, Թէոտոր վան Լունի, Ճերարտ Տիւֆէի ստեղծագործութիւններուն մէջ: Իսկ մաներայնութեան ազդեցութիւնը գերակշռած է աստուածաշնչեան թեմաներով գործերուն մէջ, առասպելաբանական ու այլաբանական կառուցուածքներուն մէջ:

Ինչպէս իտալացի նկարիչները, այդպէս ալ Անթուէրբէնեան դպրոցի ներկայացուցիչները որմնանկարներ ալ ըրած են: XVII դարուն Հոլանտայի, որտեղ զարդական նկարը տարածում չէր գտած ու չէր զարգացած, ազնուականական խաւը զզարդարուն որմնանկարներ պատուիրած էր ճիշդ ֆլամանտացի վարպետներուին: Այդ գործին մէջ ներգրաւած են Անթուէրբէնեան դպրոցի լաւագոյն ներկայացուցիչները՝ Քորնելիս Սխիւտը, Պերնարտ վան Օրլէյը, Փիթր Քուք վան Ալստը, Ռուբենսը, Յակոբ Յորտանսը, Յոոս տէ Մոմպերը, Դաւիթ Տենիրս Կրտսերը...

Ներկայացուցիչներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թէոտոր Պոյերմանս - «Անթուերբէն՝ նկարիչներու հովանաւոր» /ալեկորիա/
Լամպերտ Սուստրիս - «Վեներան եւ Ամուրը»
Քորնելիս տէ Վոս - «Ինքնանկար կնոջ եւ երեխաներու հետ»
Ռուրենսի արուեստանոց. «Ֆրանս Ֆրանքէն Աւագի դիմանկարըր

16-րդ դար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Եոահիմ Պատինիր (մօտ. 1480 — 1524)
  • Եոոս վան Քլեւէ (մօտ. 1485 — 1541)
  • Հարրի մետ տէ Պլես (1500/1510 — 1555)?
  • Օիտէր Քուք վան Ալստ (1502 — 1550)
  • Փիթր Ալտսէն (1508 — 1575)
  • Մապյուզ (մօտ. 1478 — 1532)
  • Փիթր Պրէյկէլ Աւագ (1525 — 1569)
  • Քորնելիս Ֆլորիս տէ Վրինդտ (1513/14 — 1575)
  • Գիլլիս վան Քոնինկսլօ (1544 — 1607)
  • Քորնելիս վան Տալէմ (1528—1573/1576)
  • Եան Պրէյկէլ Աւագ (1568 — 1525)
  • Թոպիաս Վերհախտ (1561—1631)
  • Ապէլ Սկոտ (1570  — 1619)
  • Անթոնիս Մոռ (1519 — 1575)
  • Ատրիան Քէյ
  • Եան Պրէյկէլ Կրտսեր (1601 — 1678)
  • Ֆրանս Ֆլորիս (1517 — 1570)
  • Եան վան Հեմեսսէն (մոտ. 1500 — մօտ. 1566)
  • Եան Մասէյս (1510 — 1575)
  • Քվենտին Մասէյս Կրտսեր (1543 — 1589)
  • Ատամ վան Նոորտ (1561/2 — 1641)
  • Եոոս տէ Մոմբեր (1564—1635)
  • Ֆրանս Բուրպուս Աւագ (1545 — 1581)
  • Ֆրանս Բուրպուս Կրտսեր (1569—1622)
  • Պարթոլոմէուս Շպրանկէր (1546 — 1611)
  • Օթթօ վան Վէէն (1556 — 1629)
  • Մարթին տէ Վոս (1532—1603)
  • Սեբաստիան Ֆրանքս (1573−1647)

17-րդ դար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Փաուլ Պրիլ (1554—1626)
  • Փիթր Փաուլ Ռուպէնս (1577—1640)
  • Անթոնիս վան Տէյկ (1599—1641)
  • Ֆրանս Սնէյտէրս (157—1657)
  • Թէոտոր Ռոմպոուտս (1597—1637)
  • Ճերարտ Տյուֆէ (1594—1661)
  • Ատամ տէ Կոստեր (1586—1643)
  • Աբրահամ վան Տիբենպեկ (1596—1675)
  • Յակոբ Եորդանս (1593—1678)
  • Ատրիան Պրաուէր (1605—1638)
  • Էրազմ Քվելլին Կրտսեր (1607—1678)
  • Թոմաս Վիլլեպոյրտս Պոսհարտ (1613—1654)
  • Դաւիթ Տենիրս Կրտսեր (1610—1690)
  • Հենտրիկ վան Պալէն (1575—1632)
  • Գասպէր տէ Կրայէր (1584—1669)
  • Քլարա Փետերս (1594 — մոտ. 1657)
  • Հերկուլէս Սեկերս (1591—1651)
  • Դանիէլ Սեկերս (1590—1661)
  • Քորնելիս Սխիուտ (1597—1655)
  • Եոոս վան Քրասպէկ (1605/1606 — մոտ. 1660
  • Ֆրանս Ֆրանքէն Կրտսեր (1581—1642)
  • Թէոտոր վան Տիուլտէն (1606—1669)
  • Լուքաս վան Ուտէն (1595—1672)
  • Ատրիան վան Ուտրեխտ(1599—1652)[1]
  • Քորնելիս տէ Վոս (1584—1661)
  • Եան Վիլտենս (1586—1653)
  • Աբրահամ Եանսենս (1573—1632)
  • Կէյսպրեխտ Լեյտենս (1586—1643 или 1656)
  • Գասպեր վան տէմ Հեսկէ (ок. 1585 — после 1648)

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Rubens et les maîtres anversois au Musée de Valenciennes|éditeur=Revue française|lieu=Paris|année=1958|pages totales=|passage=|oclc=902431711}}
  • Alfred|nom1=Michiels|titre=Rubens et l'école d'Anvers|éditeur=Renouard|lieu=Paris|année=1877|pages totales=378|oclc=2288020|lire en ligne=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6574132w}}Première édition : Paris, A. Delahays, 1854, 8 vol. Կաղապար:OCLC}}
  • La Peinture en Belgique|éditeur=ℓ'I.N.R.|lieu=Bruxelles|année=1937|pages totales=|oclc=82308873}}|Le deuxième chapitre est intitulé « L'école de Bruges, L'école d'Anvers au XVIe siècle, Pierre Bruegel ».}}
  • Beele|prénom2=Paul|nom2=Verbraeken|responsabilité2=concept et dir. scientifique|titre=La renommée de l'école artistique d'Anvers : deux séries picturales de Nicaise De Keyser|périodique=Après et d'après Van Dyck|éditeur=Hessenhuis, Stad Antwerpen|lieu=|volume=|numéro=89-95|jour=|mois=|année=1999|isbn=90-5846-017-7|oclc=886789154|consulté le=15 février 2015}}
  • Portretten der voornaamste kunst-schilders|sous-titre=plaatsnijders, beeldhouwers en bouwmeesters der Antwerpsche School sedert Quinten Massys : 150 lichtdrukplaten|éditeur=Mees & Co.|lieu=Anvers|année=1877|pages totales=|passage=|oclc=58593256|lire en ligne=}}Portraits des principaux artistes-peintres : graveurs, sculpteurs et architectes de L'Ecole d'Anvers depuis Quinten Massys : 150 planches héliotypiques.}}
  • Կաղապար:De Hans Jantzen, Das Niederländische Architekturbild, Braunschweig, Klinkhardt & Biermann, 1910
  • Bernard G. Maillet, La Peinture Architecturale des Écoles du Nord : les Intérieurs d'Églises 1580-1720, Pandora, Wijnegem, 2012, 97890-5235-337-1
  • Никулин Н. «Нидерландская живопись 15-16 веков в Эрмитаже», Л, «Аврора», 1972
  • Всеобщая история искусств. — Т.4. — М., 1963.
  • Hocke G.R. Die Welt als Labyrinth. Manier und Manie in der europaischen Kunst. — Hamburg, 1957—1959. — T. 1-2.
  • Briganti G. La Maniera italiana. — Roma, 1961.
  • Shearman J. Mannerism. — Harmondsworth, 1967.
  • Würtenberger F. Der Manierismus. Der europäische Stil des sechzehnten Jahrhunderts. — Wien, 1979.
  • Pinelli A. La bella maniera. — Torino, 1993.
  • Barilli R. Maniera moderna e manierismo. — Milano, 2004.
  • Тананаева Л. И. Некоторые концепции маньеризма и изучение искусства Восточной Европы конца XVI и XVII века // «Советское искусствознание». — М.: 1987. — Вып. 22. — С. 123—167.
  • Тананаева Л. И. Рудольфинцы: Пражский художественный центр на рубеже XVI—XVII вв. — М.: Наука. — 1996.
  • Caravaggio and His Followers, Furora Art Publishers. — Leningrad, 1975(անգլերէն)
  • Микеланджело да Караваджо. Документы.воспоминания современников. М, «Искусство», 1975

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]