Անահիտ (շարժանկար)
Անահիտ (շարժանկար) | |
---|---|
Հիմնուած | Ղազարոս Աղայեանի «Անահիտ» հեքիաթի հիման վրայ |
Թողարկման թուական | 27 Դեկտեմբեր 2014 |
Տեւողութիւն | 90 վայրկեան |
Երկիր | Հայաստան |
Լեզու | Հայերէն |
Անահիտ (անգլերէն՝ Anahid), Ղազարոս Աղայեանի հեքիաթին հիման վրայ պատրաստուած հայկական շարժանկար (animation), ժապաւէնին համահեղինակն է բեմադրիչ եւ շարժանկարի մասնագէտ Դաւիթ Սահակեանցը. անդրանիկ ցուցադրութիւնը տեղի ունեցած է 27 Դեկտեմբեր 2014-ին[1][2]։ Ժապաւէնը նուիրուած է Ղազարոս Աղայեանի ծննդեան 175-ամեակին։
«Անահիտ»-ի պատրաստութեան աշխատանքները «Ռոբերտ Սահակեանց փրոտաքշն»-ը սկսած է 2010-ին` մշակոյթի նախարարութեան պատուէրով եւ նիւթական նպաստով: Այն ատեն ծրագրուած էր աշխատանքները աւարտել 2012-ի աւարտին, բայց տրամադրուած նիւթականին անբաւարար ըլլալուն պատճառով 85-90 վայրկեան տեւող ժապաւէնին 60-ը նկարահանուած էր:
Որպէս շարժանկար «Անահիտ»-ը երրորդն է հայկական շարժանկարի արուեստի աշխարհին մէջ` Ռոբերտ Սահակեանցի «Պանդոկ»-ը եւ Արման Մանարեանի «Սասունցի Դաւիթ» ժապաւէններէն ետք:
Շարժանկարին հերոսներուն ձայները կատարած են` Ռաֆայէլ Քոթանջեանը, Շուշան Պետրոսեանը, Հրանտ Թոխատեանը, Նազէնի Յովհաննիսեանը, Մկրտիչ Արզումանեանը (Մկօ), Դաւիթ Բաբայեանը, Վարդան Զադոյեանն ու Խորէն Լեւոնեանը, երգահաններն են Արմէն Մարտիրոսեանը եւ Վարդան Զադոյեանը, իսկ բեմադրող նկարիչը` Էռնեստ Մուրադեանը[3]: Երգերը կատարած են` Շուշան Պետրոսեանը, Տիգրան Պետրոսեանը, Գոռ Սուջեանը, Նիկ Էգիբեանը, Յասմիկ Կարապետեանը, ինչպէս նաեւ` «Ակունք» ազգագրական համոյթը:
Հնչիւնաւորողներ իրենց դերերով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անահիտ - Նազէնի Յովհաննիսեան
- Վաչագան - Խորէն Լեւոնեան
- Ազար - Ռաֆայէլ Քոթանջեան
- Շուշան - Շուշան Պետրոսեան
- Սերոբ - Հրանտ Թոխատեան
- Էնվեր - Դաւիթ Բաբայեան
- Անդոկ - Մկրտիչ Արզումանեան
- Պետրոս, Զանգի - Վարդան Զադոյեան
Նիւթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]իրար սիրող երկու երիտասարդ հերոսներու պատմութիւն մը՝ հովիւի աղջնակ Անահիտին եւ արքայազն Վաչականին մասին։ Պահպանուած է հեքիաթին հիմնական գաղափարը՝ համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչական թագաւորին արհեստ գնահատել կը սորվեցնէ։ Վաչականը յանուն սիրած աղջկան՝ կը դառնայ գորգագործ եւ պարտութեան կը մատնէ թագաւորութեան չար ուժերը։ Ի վերջոյ արքան միայն այն մարդը չէ, որ կը թագաւորէ, այլ այն մարդն է, որ ստեղծել ու կառուցել գիտէ, ու նաեւ սիրել։
![]() |
Մենք ընդամէնը նախշ ենք կարպետի, այսօր արքայ ես, վաղը՝ ով գիտի... | ![]() |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ««Անահիտ» մուլթֆիլմ - դեկտեմբերի 27-ից մեծ էքրանին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-02-16-ին։ արտագրուած է՝ 2016-10-20
- ↑ Շուտով. «Անահիտ» մուլթֆիլմը՝ «Դիսնէյ»-ի չափանիշներով
- ↑ «Անահիտ» մուլթֆիլմը մեծ էքրան կը բարձրանայ աշնան[permanent dead link] // Շարմհոլտինկի էջ