Աղրաֆա
Լեռ | |
---|---|
Աղրաֆա | |
Άγραφα | |
Աղրաֆա լեռներ | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Իփիրոս |
ԲԾՄ | 2184 մ |
Աղրաֆա (յուն․՝ Άγραφα)․ Փինտոս լեռնաշղթային հարաւային լեռնամասը,Յունաստան։ Կ՛ընդգրկէ Էվրիթանիա նահանգին հիւսիսային մասը եւ Քարտիցա նահանգին արեւմտեան մասը։
Անտառախիտ լեռներ են։ Անոնց բարձրադիր մասերուն կը գերիշխէ եղեւնին։
Աղրաֆա լեռներէն կը բխին Թաւրոփոս եւ Աղրաֆիոթիս գետերը։
Աղրաֆա կեռներուն հիւսիսային կողմը կը գտնուի Փլասթիրա արուեստական լիճը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղրաֆա բառը կը նշանակէ «որ չէ գրուած»․ կը ցուցնէ լեռներուն անմատչելի, դժուարանցելի ըլլալը։ Այդ պատճառով օսմանեան կայսրութեան գերիշխանութեան ժամանակ, օսմանցիները չկարողացան երբեք լերան տիրել։ Աղրաֆա լեռներուն բնակիչները միշտ պահեցին իրենց ինքնիշխանութիւնը եւ կիսանկախութիւնը։ Բնակչութեան անկախ ոգին, ծանօթ որպէս Աղրաֆիոթես, կը համընկնի անհիւրընկալ շրջապատին հետ։ Աղրաֆիոթիս գետին կեդրոնական հովիտը 3 կողմերէն շրջապատուած է 2000մ․ բարձրութեամբ լեռնակարկառ ժայռէ, իսկ հարաւային կողմէն գետը Քրեմասթոն արուեստական լիճին կը յանգի նեղ ու անանցնելի կիրճերէ։
ԺԹ․ դարասկիզբին Յունաստանի ազատագրութեան համար յունական ապստամբութեան ժամանակ, Աղրաֆա կարեւոր եւ երեւելի դեր ունեցաւ։
Գլխաւոր գագաթներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղրաֆա լեռը ունի 7 գագաթներ որոնք 2000 մեթրէն բարձր են։ Բարձրագոյն գագաթն է Քարաւա (2184)։ Կը յաջորդեն՝ Տելիմիտի (2163), Վուցիքաքի (2154)․ Ֆթերի (2128), Լիաքորա (2043), Մարաթիա (2042) եւ Քալիվիա (2018)։