Ակակիուս
| Ակակիուս | |
|---|---|
| Մահացած է | 530-ականներ |
| Քաղաքացիութիւն | Բիւզանդական Կայսրութիւն |
| Ազգութիւն | հայ |
| Կրօնք | քրոստոնիա |
| Երեխաներ | Ադոլիուս |
Ակակիուս (յուն․՝ Ἀκάκιος), հայազգի հռոմէական փոխ հիւպատոսլ Առաջին Հայքի մէջ (լատ.՝ Armenia Prima) մօտ 536-539 թթ-ին Հուստինիանոս I կայսրին օրով։ Կենսագրութեան հիմնական աղբիւրը Պրոկոպիոս Կեսարացին է[1]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրոկոպիոս Կեսարացին Ակակիուսին եւ անոր տղուն Ադոլիուսին կը համարէ հայ
| Ադոլիուսը, Ակակիուսի տղան... Այս Ադոլիուսը հայ էր ծնունդով" (անգլ.՝ Adolius, the son of Acacius ... This Adolius was an Armenian by birth) - Պրոկոպիոս Կեսարացի[2] |
Ակակիուսը առաջին անգամ կը յիշուի, երբ դավաճանութեան մէջ մեղադրեց իր ընկեր Համազասպին։ Շուտով Հուստինիանոսի կարգադրանքով Ակակիուսը սպանեց վերջինիս[1]։
Առաջին Հայքի ղեկավար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]14 Մարտ 536-ին, Հուստինիանոսի նոր օրէնքներու համաձայն տեղի ունեցաւ Հռոմէական Հայաստանի վարչական բաժանման փոփոխութիւն։ Հաւանաբար Ակակիուսը արդէն Ներքին Հայքի կառավարիչն էր եւ կ՝ ենթադրուի, որ ան կրած է Արմենիա Մագնայի (Ներքին Հայք) կոնսուլարիս տիտղոսը։ Համաձայն նոր օրէնքներու Ակակիուսը դարձաւ Առաջին Հայքի ղեկավար եւ ստացաւ պրոկոնսուլի տիտղոս։ 536 թ-ին Ակակիուսը պաշտօնական փաստաթուղթի լատիներէն տարբերակին մէջ կը նշուի որպէս Առաջին Հայքի պրոկոնսուլ, իսկ յունական տարբերակին մէջ Հայաստանի անտիպաթոս (յուն.՝ ἀνθύπατος ΄Αρμενίας)։ Այս օրէնքները հիմանականին ուղղուած էին խարխլելու հայ ազնուականութեան դիրքերը Հռոմէական Հայաստանի մէջ եւ հայ ժողովուրդի մօտ մեծացրեցին հակակրանքը դէպի Արհեւելահռոմէական կայսրութիւնը։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր դաժանութեան եւ ագահութեան համար Ակակիուսը սիրուած չէր նահանգի հայ բնակչութեան կողմէն։ Շուտով կայսրութեան հայաբնակ տարածքներուն մէջ սկսաւ հայկական ապստամբութիւն, որուն ընթացքին Ակակիուսը սպաննուեցաւ 538 կամ 539 թթ-ին։ Ըստ Պրոկոպիոսի, անոնց սպանեց հայ ազնուական Արտաուանը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մարտինդալ, Ջոն Ռ.; Ջոնաս, Ա. Հ. Մ.; Մորիս, Ջոն (1992), Ուշ Հռոմեական կայսրության պրոսոպոգրաֆիան. հատոր 3 մ.թ. 527–641 թթ,, Cambridge University Press, ISBN 0-521-20160-8, https://books.google.am/books?id=fBImqkpzQPsC
- Պրոկոպիոս Կեսարացի; Դյուինգ, Հենրի Բրոնսոն (1914), Պատերազմներու պատմութիւն, հատոր 1, գիրքերր I-II, Cambridge University Press, ISBN 0-674-99054-4