Ալ Ղատ
Լեզու | Արաբերէն |
---|---|
Գիրքի տեսակ | Թերթ |
OCLC | 234713902 |
Կայքէջ | alghad.com |
«Ալ Ղատ» (արաբ՝. الغد, «Վաղը»), ոչ պետական ազգային օրաթերթ: Արաբական առաջին անկախ օրաթերթն է, կը հրատարակուի Յորդանանի մէջ։ Խմբագրատունը կը գտնուի մայրաքաղաք Ամմանի մէջ[1]:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ալ Ղատ» հիմնադրուած է Օգոստոս 2004-ին, Մոհամետ Ալայյանի կողմէ[1][2][3], որ նաեւ այդ թերթի հրատարակիչ Al Faridah մասնագիտացուած հրատարակչատան նախագահն է[3][4]: 2005-էն սկսեալ թերթի գլխաւոր խմբագիրը Իմատ Հմուտն է[5]:
Նոյեմբեր 2011-ին յարձակում կատարուած է թերթին խմբագրատան եւ աշխատակիցներուն վրայ։ Մէկ ամիս ետք, գլխաւոր խմբագիր Մուսթաֆա Սալեհ հեռացած է իր պաշտօնէն։ Այդ դէպքը համընկած է պետական Ալ-Ռայ լրատուամիջոցի գլխաւոր խմբագիր Ճումանա Ղունայմաթի աշխատանքէն հեռացման հետ եւ որ տեղի ունեցած է Յորդանանի Լրատուական ու Հաղորդակցութեան նախարար Ռաքան ալ-Մաճալիի հրամանով[6]: 2011-ի վերջերը Ճումանա Ղունայմաթ նշանակուած է «Ալ Ղատ»ի գլխաւոր խմբագիր[7] եւ այդ պաշտօնը կը վարէ մինչեւ այսօր[1][8]
Տպագիր տարբերակին կողքին, «Ալ Ղատ» լոյս կը տեսնէ նաեւ ելեկտրոնային առցանց տարբերակով[1], որ բաւականին մեծ ժողովրդականութիւն կը վայելէ ընթերցողներուն քով[2]: 2010-ին MENA-ի ամէնէն յաճախ այցելուող կայքղջերուն մէջ այն գրաւած է 10-րդ տեղը[9]:
«Ալ Ղատ» օրաթերթը լրագրերու համաշխարհային ընկերակցութեան կողմէ կազմակերպուած Asia Media Awards մրցանակաբաշխութեան մրցանակներու արժանացած է երեք անուանակարգերով՝ լաւագոյն ձեւաւորում, լաւագոյն առաջին էջ եւ լաւագոյն ելեկտրոնային հարթակ ունենալու համար[2]: 2018-ին «Ալ Ղատ»ի ելեկտրոնային տարբերակը Industry Arabic-ի կողմէ ճանչցուած է արաբական աշխարհին մէջ ամենաազդեցիկ լրատուամիջոցը[10]:
Թերթի բովանդակութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ալ Ղատ» կը ներառէ հինգ բաժիններ.
- Ալ Ղատ ալ Օրտունի (الغد الأردني) - Յորդանանի տեղական նորութիւններ
- Արաբները եւ աշխարհը ( العرب والعالم) - կ՛ընդգրկէ տարածաշրջանային եւ միջազգային նորութիւններ
- Ալ-թահատտի (التحدي) - մարզական լուրեր
- Տնտեսութիւն (اقتصاد) - միջազգային տնտեսական նորութիւններ
- Հայաթունա (حياتنا) - առողջութեան, կենցաղի, ապրելակերպի վերաբերեալ նիւթեր
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Rana F. Sweis, Dina Baslan (10 October 2013)։ «Mapping Digital Media: Jordan»։ Open Society Foundations
- ↑ 2,0 2,1 2,2 «Al Ghad»։ Media Me։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 10 February 2012-ին
- ↑ 3,0 3,1 The Report: Emerging Jordan 2007։ Oxford Business Group։ 2007։ էջ 190։ ISBN 978-1-902339-74-0
- ↑ «Board of Directors»։ Jordan Media Institute։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-08-10-ին։ արտագրուած է՝ 2018-10-26
- ↑ «Report on Media in Jordan for 2005»։ IFEX։ 21 March 2006
- ↑ «Press and Cultural Freedom in Lebanon, Syria, Jordan and Palestine» (Annual report)։ SKeyes։ 2011
- ↑ «Maaytah to Head Al Arab Al Yawm, Ghnaimat chief editor of Al Ghad daily»։ Ammon News։ 1 January 2012
- ↑ «Jumana Ghunaimat»։ World Economic Forum
- ↑ «Forbes Releases Top 50 MENA Online Newspapers; Lebanon Fails to Make Top 10»։ Jad Aoun։ 28 October 2010
- ↑ «RANKED: The Most Influential Arabic Newspapers (2018 Edition) - Industry Arabic»։ Industry Arabic։ 2018-07-11։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-08-02-ին։ արտագրուած է՝ 2018-10-26