Jump to content

Ալֆոնսօ Դ.

Ալֆոնսօ Դ.
սպ.՝ Alfonso el Benigne և կատ.՝ Alfons el Benigne
Ծնած է Յունուար 1299[1][2]
Ծննդավայր Նէափոլ, Նափոլիի Թագաւորութիւն
Մահացած է 24 Յունուար 1336(1336-01-24)[3][4][5]
Մահուան վայր Պարսելոնա, Սպանիա
Քաղաքացիութիւն  Արակոնեան Թագ
Մասնագիտութիւն գերիշխան
Վարած պաշտօններ monarch of the Crown of Aragon?, count of Urgel? և king of Sardinia?
Ամուսին Թերեզա տ՛Էնթենսա[6] և Eleanor of Castile II?
Ծնողներ հայր՝ Խայմէ Բ.[6], մայր՝ Պլանշ տ՛Անժու[6]
Երեխաներ Քոնսթանս (Մայորքայի թագուհին), Փերէ Դ.[6], Խայմէ (Ուրկէլի Կոմս), Ֆերնանտo տ՛Արակոն և Խուան տ՛Արակոն[7]

Ալֆոնսօ Դ. (Յունուար 1299[1][2], Նէափոլ, Նափոլիի Թագաւորութիւն - 24 Յունուար 1336(1336-01-24)[3][4][5], Պարսելոնա, Սպանիա), Արակոնի եւ Քաթալոնիոյ թագաւոր՝ 1327-էն մինչեւ մահ։

Ալֆոնսօ ծնած է 2 նոյեմբեր 1299-ին, Նափոլի: Ան Ալֆոնսօ Խայմէ Բ.ի եւ Պլանշ տ՛Անժուի երկրորդ որդին եղած է։ 1314-ին, 14 տարեկանին ամուսնացած է Ուրկէլի կոմսութեան ժառանգորդ Թերեզա տ՛Էնթենսա ի Քապրերայի (1300-1327) հետ՝ Լէիտայի տաճարին մէջ:

Ալֆոնսօ 1319 դեկտեմբերին գահաժառանգ հռչակուած է, երբ եղբայրը իր իրաւունքէն հրաժարած ու Մոնթեսայի ուխտի վանական դարձած է:

Գահակալութենէն երկու շաբաթ առաջ` 20 Հոկտեմբերին, կինը Թերեզա, ծննդաբերութեան ժամանակ մահացած է ու թաղուած Սարակոսայի Ֆրանսիսքեաններու եկեղեցիին մէջ:

5 Փետրուար 1329-ին Սան Միկէլ տէ Թարասոնա եկեղեցիին մէջ ան ամուսնացած է Քասթիլիոյ Ալֆոնսօ ԺԱ. թագաւորի քրոջ` Էլէանորի (1307-1359) հետ, որ նախապէս ամուսնացած էր Ալֆոնսոյի երէց եղբայր հետ[8]:

Ալֆոնսօ Դ. թագաւոր մահացած է 24 Յունուար 1336-ին[9], Պարսելոնայի մէջ[10]:

Ամուսնոյն մահէն ետք Էլէանոր զաւակներուն` Ֆերնանտոյի եւ Խուանի հետ Քասթիլիոյ եւ Լէոնի թագաւորութիւն փոխադրուած է:

  • Ալֆոնսոյի եւ Թերեզայի զաւակներն են` Ալֆոնսօ, Քոնսթանս, Փերէ, Խայմէ, Իզապելլա, Ֆատրիքէ եւ Սանչօ:
  • Ալֆոնսոյի եւ Էլէանորի զաւակներն են` Ֆերնանտօ եւ Խուան:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 (unspecified title)ISBN 978-84-15267-24-9
  2. 1 2 Fluvià A. d. Els primitius contats i vescomtats de Catalunya: Cronología de contes i vescontesBarcelona: 1989. — 232 է. — ISBN 84-7739-076-2
  3. 1 2 Encyclopædia Britannica
  4. 1 2 Gran Enciclopèdia CatalanaGrup Enciclopèdia, 1968.
  5. 1 2 varios autores Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  6. 1 2 3 4 Kindred Britain
  7. Lundy D. R. The Peerage
  8. «Քաթալոնիոյ Անկախութեան Հանրաքուէի Լոյսին Տակ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2018-01-24։ արտագրուած է՝ 2020-07-02
  9. «Alfonso IV of Aragon (1299-1336) - The Crusades»։ erenow.net (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-07-02
  10. «Alfonso IV | king of Aragon»։ Encyclopedia Britannica (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-07-02