Ալեքսան Քոչարեան
| Ալեքսան Քոչարեան | |
|---|---|
| Ծնած է | 17 Օգոստոս 1938 |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 24 Յուլիս 2020 (81 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Մասնագիտութիւն | դերասան, բեմադրիչ և մանկավարժ |
Ալեքսան Գարեգին Քոչարեան (17 Օգոստոս 1938, Երեւան, Խորհրդային Միութիւն - 24 Յուլիս 2020, Երեւան, Հայաստան) բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ:
1981 թուականին արժանացած է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու վաստակաւոր գործիչի կոչման:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեքսան Քոչարեան ուսանած է Երեւանի Գեղարուեստաթատերական կաճառի դերասանական բաժնէն ներս: Շուրջ հինգ տարի որպէս դերասան աշխատած է Կապանի շրջանային թատրոնին մէջ, ուր խաղացած է աւելի քան քսան գլխաւոր եւ երկրորդական դերեր: Եղած է Երեւանի Գեղարուեստա-թատերական կաճառի թատերական բաժանմունքի վերատեսուչ, իսկ 1986-1996 թուականներուն՝ ուսումնագիտական գծով փոխ-վերատեսուչ:
1992 թուականէն սկսեալ դասաւանդած է Երեւանի «Խաչատուր Աբովեան» հայկական պետական մանկավարժական կաճառէն ներս: Եղած է կաճառի մասսայական հանդիսութիւններու բեմադրիչներու եւ մշակութաբանութեան ամպիոնի վարիչը[1][2]:
Բեմադրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրած է «Եկուորը Ռանգունից», «Լրտեսի հետքերով», «Թանկագին սէր» եւ այլ ներկայացումներ: Ստացած է արուեստագիտութեան թեկնածուի աստիճան, բեմադրիչներու ամպիոնի տոցենթի կոչում:
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի թատերական գործիչներու միութեան եւ նախագահութեան անդամ էր:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ալեքսան Քոչարեանի կենսագրութիւնը ՀՊՄՀ կայքի մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-11-03-ին։ արտագրուած է՝ 2020-07-28
- ↑ Ալեքսան Քոչարեանի կենսագրութիւնը AV Production կայքի մէջ[permanent dead link]
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մահացեր է դերասան Ալեքսանդր Քոչարեանը Archived 2020-07-28 at the Wayback Machine.
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- 17 Օգոստոսի ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երեւան ծնածներ
- 24 Յուլիսի մահեր
- 2020 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բեմադրիչներ
- Հայ դերասաններ
- Երեւան քաղաք ծնունդներ
- Երեւանի պետական Գեղարուեստաթատերական հիմնարկի շրջանաւարտներ
- Հայ փրոֆեսորներ
- Հայ մանկավարժներ