Ալեքսանտրիայի Սենկորի Անուան Համալսարան
Ալեքսանտրիայի Սենկորի Անուան Համալսարան | |
|---|---|
|
| |
|
| |
| Տեսակ | Համալսարան |
| Հիմնադրուած է | Հոկտեմբեր 1990 |
| Անուանուած է | Լեոպոլդ Սեդար Սենգոր? |
| Ռեկտոր | Q137204914? |
| Անդամակցութիւն | Ֆրանքոֆոնի համալսարանական գործակալութիւն[1] |
| Երկիր |
|
| Կայք | usenghor-francophonie.org |
| Senghor University, Alexandria Վիքիպահեստում | |
Ալեքսանտրիայի Սենկորի Անուան Համալսարան, համալսարան, որ պաշտօնապէս ծանօթ է իբրեւ Ֆրանսերէնի Ափրիկեան Զարգացման Միջազգային Համալսարան։ Հիմնադրուած է 1990-ին Ալեքսանտրիա՝ Եգիպտոսի մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսերէնի Ափրիկեան Զարգացման Համալսարանի հիմնադրման յատակագիծը ներկայացուած եւ ընդունուած է գագաթնաժողովին։ Սենկորի համալսարանի բացումը կատարուած է Հոկտեմբեր 1990-ին եւ այն միջազգային հանրութեան կողմէ անմիջապէս ընդունուած է իբրեւ միջազգային ուսումնական հաստատութիւն։ Անոր անունը յարգանքի տուրք է Սենեկալի Հանրապետութեան նախկին նախագահ Լեոբոլտ Սետար Սենկարին, որ եղած է Ֆրանքոֆոնիայի ջատագովներէն ու իրականացնողներէն մէկը։ Սետար Սենկորի կողքին, համալսարանի հիմնադիրներն են Մուրիս Տրուոնը, Պութրոս Պութրոս Ղալին եւ Ռենէ-Ճին Տուպուն։

Ութ տարի շարունակ համալսարանը ղեկավարած է Ալպէր Լուրտէ, իսկ 21 Յունիս 2016-ին Հանիա Հելալի համալսարանի փրոֆեսոր, Եգիպտոսի բարձրագոյն կրթութեան ու գիտութեան հետազօտութեան նախկին նախարար փրոֆեսոր Թերրի Լերտելը նշանակեցաւ Սենկարի համալսարանի տնօրէն։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սենկոր համալսարանը բարձրագոյն ուսումնական հաստատութիւն է, որ կը կրթէ ուսանողները՝ հարաւային երկիրներու զարգացման առնչուող դասանիւթերու միջոցով եւ իր երիտասարդ շրջանաւարտները կը պատրաստէ տարբեր բնագաւառներու մէջ գործունէութիւն ծաւալելու համար (սնունդ, առողջապահութիւն, կառավարում, գիտութիւն, շրջակայ միջավայր)։
Ըստ համալսարանի ծրագիրին, Սենկոր համալսարանը կը ձգտի դառնալ միջազգային ֆրանսալեզու համալսարան, ապահովելով Ափրիկէի զարգացումը։ Իր տարբեր ծրագիրներուն միջոցով համալսարանը կ'ուղղորդէ աշակերտներուն զարգացումը, ստեղծելով հմտութիւններու ցանց եւ գիտելիքներ։

Համալսարանին 10 մասնագիտութիւնները կ'ուսուցանուին հինգ բաժանմունքերու մէջ։
- Առաջին բաժանմունք
- Վարչական կառավարման բաժին
- Ծրագրային կառավարում
- Կառավարում եւ համայնքային կառավարում
- Երկրորդ բաժանմունք
- Շրջակայ միջավայր
- Շրջակայ միջավայրի կառավարում
- Շրջաններու պահպանման կառավարում
- Առողջապահութեան բաժանմունք
- Միջազգային առողջապահութիւն
- Քաղաքականութիւն սնունդի բնագաւառէն ներս
- Մշակութային ժառանգականութեան բնագաւառ
- Մշակութային ժառանգականութեան կառավարում
- Կապ եւ հաղորդակցութիւն
- Մշակութային ճիւղերու կառավարում
- Համակարգչային կառավարման բաժանմունք
- Հեռակարավարման ուսուցում