Ալեսանտրօ Տել Փիեռօ

Ալեսանտրօ Տել Փիեռօ
իտալ.՝ Alessandro Del Piero
Ծնած է 9 Նոյեմբեր 1974(1974-11-09)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Կոնտիլյանո, Թրեվիզօ, Վենեթօ, Իտալիա[3]
Քաղաքացիութիւն  Իտալիա
Մասնագիտութիւն ֆութպոլիստ, լրագրող
Կայքէջ alessandrodelpiero.com(իտալ.)

Ալեսանտրօ Տել Փիէռօ (9 Նոյեմբեր 1974(1974-11-09)[1][2], Կոնտիլյանո, Թրեվիզօ, Վենեթօ, Իտալիա[3]), (Conegliano, Veneto, The Province of Treviso - Italy), իտալացի ֆութպոլիստ, յարձակող վեթերան յառաջապահ, մարզական ասպարէզի մեծ մասը անցուցած է իտալական «Եուվենթուս» (Juventus Football Club S.p.A) ակումբը՝ դառնալով այդ ակումբին լաւագոյն ֆութպոլիսըներէն մէկը, յաջողութեամբ հանդէս եկած է նաեւ Իտալիոյ ֆութպոլի ազգային հաւաքականի (The Italian national football team) կազմով։ Ան Իտալիոյ բոլոր ժամանակներու «A prolific goal-scorer» երրորդ նշանակողն է՝ 335 կոլ (Ճուզեփփէ Մէացցա՝ 338 կոլ ) (Giuseppe "Peppino" Meazza), Սիլվիօ Փիոլա՝ 364 կոլ (Silvio Piola)[4][5][6][7][8][9]։ Ան 19 տարի խաղցած է «Եուվենթուս» (11 տարի եղած է խումբի աւագը) եւ սահմանած է չափանիշ՝ 705 խաղերուն արձանագրելով 290 կոլ։ Ներկայիս հանդէս կու գայ հնդկական « Տելհի Տինամոս» ակումբով։ (Delhi Dynamos Football Club - The Indian Super League)։

Տել Փիէռոն սկսած է ֆութպոլ խաղալ երիտասարդ տարիքին։ Տասնչորս տարեկան Ալեսանտրօ Տել Փիէռոն «Փատովա»յի (Padova) մասնագետնէրը յայտնաբերած են «Սան Վենտեմիանօ» (San Vendemiano) խումբի կազմին մէջ, եւ շուտով Ալեսանտրոն տեղափոխուեցաւ «Փատովա»։ Ալեսանտրոն «Փատովա»յի հիմնական կազմին մէջ իր նորամուտը նշած է 1992 թուականի Նոյեմբեր 22-ին Մրցաշարքի Բ. (Series B) խաղով, ուր իր խումբը կը խաղար «Թերննանա Քալչոյի» դէմ։ Ան «Փատովա» երիտասարդական խումբէն «Եուվենթուս» տեղափոխուած է 1993 թուականին եւ այնտեղ խաղցած է 19 մրցաշրջան։ Իրեն նորամուտը Ա. Մրցաշարքի (Series A) կայացած է 1993-ի Սեպտեմբերին «Ֆոճայի» դէմ, իր առաջին կոլը ան արձանագրած է յաջորդ իսկ խաղին «Ռեճիայի» դարպասը։ Այդ մրցաշրջանին 28-րդ դարձի խաղին (round) «Փարմայի» հետ հանդիպման ժամանակ Տել Փիէռոն առաջին անգամ դուրս եկած է հիմնական կազմով եւ դարձած է «Հեթրիք»ի հեղինակ։

1995-96 մրցաշրջանին ան դարձաւ «Եուվենթուս»ի հիմնական կազմի խաղցող։ Տել Փիէռոյի ամենայաջող մրցաշրջաններէն մէկը 1997–98-ն է, երբ ան արձանագրեց 32 կոլ եւ կարեւոր դեր խաղցաւ իր խումբի յաղթանակին։ Այդ մրցաշրջանին «Եուվենթուս» յաղթեց Մրցաշարք Ա.-ը (Series A), հասաւ Իտալիոյ բաժակին եւ «Ախոյեականներու Լիկի բաժակ»ի (The 1997 UEFA Champions League Final) եզրափակիչին։

2013 թուականի սկիզբը, ֆութպոլիստը դարձաւ «Եուվենթուս»ի բոլոր ժամանականերու լաւագոյն նշանակողը։ Տել Փիէռոն նաեւ վեթերան յառաջապահ առաջնորդ է (leader) իր մասնակցած խաղերու քանակով՝ «Տարեց Սինիորա»յի մէջ (Old Signora)[10]։ Ան գրաւած է տասներորդ տեղը նշանակողներու քանակով՝ «ՈՒԵՖԱ Ախոյեականներու Լիկ»ին մէջ (The UEFA Champions League)[11]։

Տել Փիէռոն համաշխարհային կարգի խաղցող է, եւ ան ներկայացուելու կարիք չունի[12]։
- Քարլօ Անչելոթթի


Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
  3. 3,0 3,1 3,2 http://www.transfermarkt.co.uk/alessandro-del-piero/profil/spieler/4289
  4. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-12-ին։ արտագրուած է՝ 2015-10-27 
  5. http://www.tuttomercatoweb.com/nazionali/?action=read&idnet=dHV0dG9uYXppb25hbGkuY29tLTIzOTA
  6. http://archiviostorico.gazzetta.it/2012/gennaio/26/Festa_Del_Piero_Questa_maglia_ga_10_120126051.shtml
  7. http://www.gazzetta.it/Calcio/SerieA/Milan/16-09-2009/7-vite-inzaghi-501316594152.shtml
  8. http://www.sportmediaset.mediaset.it/mercato/mercato/articoli/70877/inzaghi-riflessioni-sul-futuro.shtml
  9. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-06-ին։ արտագրուած է՝ 2015-10-27 
  10. «Статистика всех игроков «Ювентуса» с 1900 года»։ juworld.net։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-07-12-ին։ արտագրուած է՝ 2015-10-27 (իտալ.)
  11. «Alessandro Del Piero - UEFA.com» (անգլերեն)։ UEFA։ 28.07.2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-11-27-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ դեկտեմբերի 10 
  12. «Rebublica. IT»։ repubblica.it։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2015-10-27 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:ՖԻՖԱ 100