Փատուա
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Բատովա (կամ Փատուա) | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Հիմնադրուած է՝ | ՔԱ1183 | ||||
| Տարածութիւն | 93,03 քմ² | ||||
| ԲԾՄ | 12 մեթր | ||||
| Կլիմայ | Մերձարեւադարձային կլիմա | ||||
| Պաշտօնական լեզու | իտալերէն | ||||
| Բնակչութիւն | 206 496 մարդ (1 Յունուար 2023)[2] | ||||
| Կը գտնուի ափին | Պաչիլիոնէ գետին | ||||
| Ժամային գօտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախօսային ցուցանիշ | 049 | ||||
| Փոստային ցուցանիշ | 35121–35143 | ||||
| Շրջագայութեան պետ-համարագիր | PD | ||||
| Սուրբ բարեխօս | Անտոնիոս Բատովացին | ||||
| Պաշտօնական կայքէջ | comune.padova.it | ||||
Փատուա կամ Բատովա (իտալ.՝ Padova), Իտալիոյպատմական քաղաք, ուր ամենահին համալսարանը հիմնուած է։ Ունի ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ ընդգրկուած երկու վայր՝ Բուսաբանական այգին, որ աշխարհի ամենահինն է, եւ ԺԴ․ դարու որմնանկարները, որոնք կը գտնուին քաղաքի կեդրոնը գտնուող շէնքերուն։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բատովա կը գտնուի Պաչիլիոնէ գետի ափերուն, Վենետիկէն 40 քմ. արեւմուտք եւ Վիչենծայէն՝ 29 քլ հարաւ-արեւելք։
Քաղաքին շուրջը կը գտնուի Վենետիկի դաշտը (Pianura Veneta)։ Նկառագեղ քաղաք է, ճամբաներու խիտ ցանցով, որոնք կը վերջանան մեծ հանրային հրապարակներու (piazze) եւ բազմաթիւ կամուրջներ, որոնք կը ճեղքեն Պաչիլիոնէ գետին բազմաթիւ հարկատուները։
Հայկական ներկայութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բատովա կը գտնուի Վենետիկին մօտ։ Ս. Ղազարի միաբաններ 1802-ին կը ծրագրեն այս քաղաքին մէջ վարժարան մը բանալ։ Այս ծրագիրը չիրագործուիր թէեւ, սակայն Մխիթարեաններու հսկողութեան ներքեւ Պոլիսէն հայ աշակերներ եկած են եւ քաղաքին համալսարանէն ստացած են բժշկական, ինչպէս նաեւ ուրիշ վկայականներ։ Առաջին վկայեալներէն եղած են երկու Պօղոս Շալեաններ, Յարութիւն Քնռլեան եւայլն։
1834-ին կը բացուի Մուրատեան վարժարանը՝ հետեւեալ ներքին կազմով․ Հ. Սամուէլ Սամսարեան՝ գործակալ եւ Հ. Մատթէոս Մաղաքեան՝ խոստովանահայր։ 1846-ին վարժարանը Փարիզ կը փոխաադրուի։ Սակայն Մխիթարեանները չեն լքած բոլորովին Բատովան։ 1890ական թուականներուն Վեկետիկի Մուրատ Ռափայէլեան վարժարանի քաջալաւ շրջանաւարտները, խմբովին Բատովայի համալսարանը սկսած են յաճախել։ Անոնց թիւը մինչեւ իսկ 14-ի բարձացած է։
Բատովա հաստատուած է Մուրատ-Ռափայէլեան վարժարանի նախկին երէց աշակերտներէն, այժմ բժշկապետ՝ Եդուարդ Արսլանեան, բնիկ Խարբերդցի եւ ունի իր առանձին բուժարանը։ Ան մասնագէտ է քթի, կոկորդի եւ ականջի հիւանդութիւններու։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, Տպ. Պուքրէշ, 1938, էջ 374-375
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 https://demo.istat.it/?l=it
- ↑ http://www.demo.istat.it/pop2015/index1.html
- ↑ http://demo.istat.it/bilmens2016gen/index02.html — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2017 — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
| ||||||||||||||||||