Ալբերտ Արիստակեսեան
| Ալբերտ Արիստակեսեան | |
|---|---|
| Ծնած է | 10 Օգոստոս 1928 |
| Ծննդավայր | Զանգակատուն, Հայաստան |
| Մահացած է | 22 Յունիս 1979 (50 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | գրականագէտ |
| Աշխատավայր | Պիոներ կանչ?, Աւանկարտ, Գրական թերթ, Նորք և Պատմաբանասիրական Հանդէս |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ալբերտ Արիստակեսեան (10 Օգոստոս 1928, Զանգակատուն, Հայաստան - 22 Յունիս 1979, Երեւան, Խորհրդային Միութիւն), խմբագիր եւ բանասէր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալբերտ Արիստակեսեան ծնած է 1928-ին Հայաստանի Չանախչի գիւղը (այժմ՝ Զանգակատուն): 1950-ին կ՚աւարտէ Երեւանի Պետական Համալսարանը։
1953-1962 տարիներու միջեւ կը պաշտօնավարէ «Գրական Թերթ»ի խմբագրութեան մէջ, իբրեւ պատասխանատու քարտուղար:
1962-1965-ի շրջանին կը ստանայ «Սովետական Գրականութիւն» ամսաթերթի վարիչի պաշտօնը:
Իսկ 1965-1970 տարիներու միջեւ զինք կը տեսնենք «Պատմա-Բանասիրական Հանդէս»ի մէջ իբրեւ՝ աւագ դիտաշխատող:
1970-ին կ՚աշխատի «Սովետական Գրականութիւն» ամսաթերթի մէջ գլխաւոր խմբագրի տեղակալ ըլլալով
1966-ին Ալբերտ Արիստակեսեան կը ստանայ Դոկտոր Փիլիսոփայութեան Բանասիրական Գիտութիւններու կոչումը: Իր աւարտաճառի խորագիրն էր՝ «Սիլվա Կապուտիկեանի Ստեղծագործութիւնը եւ Յետ-պատերազմեան Հայ Պոէզեայի Հարցերը»:
Մամուլի մէջ հրատարակուած են իր գրաքննադատական յօդուածները: Իսկ առանձին հատորներով հրատարակած է՝ «Բանաստեղծների ու Բանաստեղծութեան Մասին» (Երեւան, 1971) գրաքննադատական յօդուածներու ժողովածուն եւ «Պարոյր Սեւակ» (Երեւան, 1974) մենագրութիւնը:
Ալբերտ Արիստակեսեան կը մահանայ 1979 Յունիսին։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Է, Հրատարակութիւն Հայկազեան Գոլէճի Հայագիտական Ամբիոնի, ՊԷյրութ, 1979