Jump to content

Աթալատոնիսի, կղզիակ

Կղզիակ
Աթալանտոնիսի
Αταλαντονήσι
Աթալանտոնիսի
Երկիր Յունաստան, Էվոյիքոս ծոց
Շրջան [[Յունաստան]]
Տարածութիւն 1,6 քմ²
ԲԾՄ 129 մեթր
Բնակչութիւն 0 մարդ
Կը գտնուի ափին Էգէական Ծով

Աթալատոնիսի, Թալանտոնիսի եւ կամ Աթալանտի կղզիակ (յուն․՝ Αταλαντονήσι, Ταλαντονήσι, Αταλάντη (νησίδα))․ Էվոյիքոս ծոցի կղզիակ, Յունաստան։

Ընդհանուր տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աթալատոնիսի 1850 մեթր երկարութեամբ եւ 500 մեթր լայնութեամբ կղզիակ է։ Տարածութիւնն է 1,615 քլ²։ Բարձրագոյն կէտն է 127 մեթր։ Կը գտնուի հիւսիսային Էվոյիքոս ծոցը, Սքալա Աթալանտի բնակավայրին բացերը՝ 1200 մեթր հեռաւորութեամբ։ Անոր շուրջը կը գտնուին Այիոս Նիքոլաոս եւ Փրասոնիսի կղզիակները։

Կղզիակը անունը առած է յունական դիցաբանութեան Աթալանտի հերոսուհիէն (Ք․Ա․ 5-րդ դար)։

Բուսական եւ կենդանական աշխարհ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աթալատոնիսի ունի հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ։ Կղզիին բուսականութիւնը կը բաղկանայ վայրի ձիթենիներէ եւ «սհինա»է։ Կղզին կը հիւրասիրէ Քրի-քրի (կրետական քարայծ), փասեան, կաքաւ, ճաքար, լոր, կտցար, տորդիկ եւ սարեակ։

[1] [2] [3] [4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]