Ազգային Հնաբանական Թանգարան (Լիզպոն)
Ազգային Հնաբանական Թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր |
![]() |
Տեղագրութիւն | Լիզպոն |
Կազմուած է | Estátuas lusitanas de Montalegre? եւ Lápide do Deus Esculápio? |
Հիմնադրուած է | 1893 |
Այցելուներ | 263 650[1] |
38°41′50″N 9°12′25″W / 38.69728°N 9.20706°W | |
Կայքէջ | museunacionalarqueologia.gov.pt |
![]() | |
![]() |
Ազգային հնաբանական թանգարան (փորթ.՝ Museu Nacional de Arqueologia), հնաբանական թանգարան Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնի մէջ: Այն հնաբանութեան նուիրուած Փորթուկալի կարեւորագոյն թանգարաններէն է եւ հնագիտական ուսումնասիրութեան ամենակարեւոր կեդրոնը: Թանգարանը ունի բազմաբովանդակ ցուցանմոյշներու հաւաքածոներ՝ ամբողջ աշխարհէն: 2014-ին թանգարանը ունեցած է 10 136 այցելու[2]:
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հիմնադրուած է 1893-ին ականաւոր հնաբան Խոսէ Լեիտէ տէ Վասկոնսելոսի կողմէ, եւ 1903-էն ի վեր կը գտնուի Պելեմ շրջանի Ժերոնիմուշ վանական համալիրին արեւմտեան թեւի տարածքին: Թանգարանին շէնքը եղած է վանականներու հանրակացարանը: 19-րդ դարու երկրորդ կիսուն այն վերափոխուած է մանուէլինօ ոճով:
Նկարագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թանգարանի մուտքին մօտ տեղադրուած են լուզիտանացի զինուորներու երկու կրանիթէ արձաններ, որոնք կը թուագրուին Ա. դարուն եւ բերուած են Հիւսիսային Փորթուկալէն:
Մշտական ցուցադրութիւնը բաժնուած է եգիպտական հնութիւններու եւ փորթուկալական հնաբանական գանձերու հաւաքածոյի, որ հիմնականին բաղկացած է Պրոնզէ եւ Երկաթէ դարաշրջաններու մետաղական աշխատանքներէն: Թանգարանը ունի նաեւ հռոմէական խճանկարներու փորթուկալական ամենակարեւոր հաւաքածոն, բերուած գլխաւորաբար Հարաւային Փորթուկալէն:
Բացի մշտական հաւաքածոյէն, թանգարանը յաճախ կը կազմակերպէ ժամանակաւոր ցուցահանդէսներ, որոնք կ՛ընդգրկեն տարբեր նիւթեր:
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Հավաքածու
-
-
-
Խճանկարին մէջ պատկերուած է Հերակլէսի խելագարութիւնը, բերուած Մոնֆորթէի մօտ գտնուող Վիլա Թորէ տե Փալմայէն, Ք.Ա. 3-4-րդ դարեր
-
-
-
-
-
-
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ https://www.patrimoniocultural.gov.pt/static/data/docs/2023/03/10/ev.pdf
- ↑ «Número de visitantes do MNA em crescimento»։ Blog Museu Nacional de Arqueologia
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Պաշտօնական կայք Archived 2017-11-27 at the Wayback Machine.