Ադամ Ազբար
| Ադամ Ազբար | |
|---|---|
| Ծնած է | 2 Մարտ 1816 |
| Ծննդավայր | Փարաքար, Երևանի խանություն, Ղաջարական Պարսկաստան[1] |
| Մահացած է | 6 Օգոստոս 1844 (28 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | աշուղ և երաժիշտ |
Ադամ Ազբար, (2 Մարտ 1816, Փարաքար, Երևանի խանություն, Ղաջարական Պարսկաստան[1] - 6 Օգոստոս 1844, Երեւան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական Կայսրութիւն), հայ նշանաւոր աշուղ։
Ծնած է Երեւան 1816-ին՝ պարսկաստանցի ծնողներէ։ Փոքր հասակէն սորված է գրել եւ կարդալ, ինչպէս նաեւ յօրինած է բազմաթիւ երգեր։ Սակայն նիւթական դժուար պայմաններու բերումով զբաղած է կօշկակարութեամբ։ Ան շուտուվ երգիչի հռչակ ստանալով դարձած է խնճոյքներու զարդը։
1843-ին ամուսնանալով կը ձգէ կօշկակարութեան արհեստը ու բռնելով արուեստի ճամբան, կը զբաղի միայն աշուղութեամբ։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յօրինած է սիրային, բարոյախրատական, երգիծական երգեր ու տասդաններ (հայերէն, պարսկերէն, թրքերէն):[3]
Անոր բանաստեղծութիւններն ու երգերը ցրուած են այլազան ժողովածուներու եւ հանդէսներու մէջ։ Նշանաւոր են անոր՝ «Ակոռիի Կործանումը», «Մեծ ու Փոքր Մասիսներու Վէճը» եւ այլ ստեղծագործութիւններ։
Ստեղծագործութիւններ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ասում ես դիմացի»:
- «Քցել ես սրտիս մէջըն»:
- «Երգ ի վերա աւերման Ակոռի գեղջ»:
- «Մի անիլ»:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «AV Production - Ազբար Ադամ»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2021-06-15[permanent dead link]
- ↑ «Ազբար Ադամ — Hayazg»։ am.hayazg.info։ արտագրուած է՝ 2026-01-15
- ↑ «Ազբար Ադամ — Hayazg»։ am.hayazg.info։ արտագրուած է՝ 2026-01-15