«Յօդաբորբ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
|||
Տող 47. | Տող 47. | ||
[[Պատկեր:Clariad.io.jpg|200px|մինի|աջից|Մտախոհոթիւն]] |
[[Պատկեր:Clariad.io.jpg|200px|մինի|աջից|Մտախոհոթիւն]] |
||
[[Պատկեր:Assorted Medications (33931804863).jpg|200px|մինի]] |
[[Պատկեր:Assorted Medications (33931804863).jpg|200px|մինի]] |
||
[[Պատկեր:Massage-foot.jpg|200px|մինի|կենտրոն]] |
|||
# Ջերմութիւն կամ պաղութիւն կիրարկել յօդին վրայ. |
# Ջերմութիւն կամ պաղութիւն կիրարկել յօդին վրայ. |
||
# Մարզանք ընել. |
# Մարզանք ընել. |
||
Տող 59. | Տող 60. | ||
եւ ցաւաբեկ դեղեր գործածել. |
եւ ցաւաբեկ դեղեր գործածել. |
||
# Վիրաբուժական միջոցառումներ կատարել, օրինակ՝ յօդի վերակենդանացում (arthroplasty), յօդի փոխարինում: |
# Վիրաբուժական միջոցառումներ կատարել, օրինակ՝ յօդի վերակենդանացում (arthroplasty), յօդի փոխարինում: |
||
== Աղբիւրներ == |
== Աղբիւրներ == |
||
* «Բժիշկին Դ. Խօսքը», Բժիշկ Կարպիս Հապոյեան, Հրտրկ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս-Լիբանան, 30 Ապրիլ 2014 , էջ 45-46: |
* «Բժիշկին Դ. Խօսքը», Բժիշկ Կարպիս Հապոյեան, Հրտրկ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս-Լիբանան, 30 Ապրիլ 2014 , էջ 45-46: |
07:47, 29 Յունուար 2019-ի տարբերակ
Կաղապար:ԱՀ Յօրաբորբը (arthritis) յօդի մը բորբոքումն է, որուն պատճառը ընդհանրապէս ոչ-մանրէական է (infalmmation): Յօդաբորբը կը պատահի որեւէ տարիքի՝ առանց սեռի խտրութեան: Յօդաբորբը կրնայ անցողակի-ժամանակաւոր ըլլալ եւ կամ մնայուն-երկարատեւ:
Պատճառներ
Յօդաբորբ կը յառաջանայ հետեւեալ պատճառներով՝
- Մարմնի ինքնավարակամերժութեան հիւանդութիւն (autoimmune disease).
- Ոսկրային կոտրուածք.
- Յօդերու երկարատեւ գործածութիւն եւ ծանրաբեռնութիւն.
- մանրէական եւ ժահրային բորբոքում.
Ախտանշաններ
Յօդաբորբը կը յայտնուի տարբեր ախտանշաններով՝ տեղային եւ մարմնական ընդհանուր.
Տեղային ախտանշաններն են՝
- Յօդացաւ.
- Յօդի կարմրութիւն, ջերմութիւն, ուռեցք.
- Յօդին շուրջ ջրակուտակում եւ յօդաւիշային հեղուկի կուտակում՝ յօդախոռոչին մէջ.
- Յօդի անշարժութիւն կամ շարժումի նուազում.
- Յօդամկանային ցաւ եւ տկարութիւն.
- Յօդային այտաքին տարբեր ձեւաւորումներ, աղաւաղումներ եւ տձեւութիւններ.
Մարմնական ընդհանուր ախտանշաններն են՝
- յոգնածութիւն.
- Քալելու դժուարութիւն կամ բոլորովին անկարողութիւն.
- Ընդհանուր կարողութեան նուազում.
- Գիրութիւն՝ նստակեաց կեանքի հետեւանքով.
- Ընկճուածութիւն եւ անձկութիւն.
Տեսակներ
Յօդաբորբի տարբեր տեսակներ գոյութիւն ունին.
- Ոսկրաբորբ (osteoarthritis) կամ հիւծիչ յօդաբորբ (degenerative arthritis), որ ծերոթենէն, յօդի վնասումէն եւ մանրէական յօդավարակումէն առաջ կու գայ.
- Շարահիւսուածքային յօդաբորբ (rheumatoid arthritis).
- Մանրէախտածին յօրաբորբ կամ մանրէայօդաբորբ (septic infectious arthritis).
- Բորակածնային յօդաբորնբ (gout).
Ախտաճանաչում
Յօդաբորբի ախտաճանաչումը կը կատարուի յօդի զանազան նկարումներով եւ արեան ու ձուսպահեղուկի քննութիւններով:
Դարմանում
Յօդաբորբի դարմանումի հիմնական նպատակը կացութիւնը մեղմացնելն է, այսինքն չէզոքացնել կամ մեղմացնել յօդացաւը, կասեցնել յօդաբորբը եւ կանխել յօդի մաշումը եւ անշարժութիւնը: Յօդաբորբը հիմնական դարմանում չունի, սակայն կարելի է մեղմացնել կացութիւնը որոշ միջոցներով, օրինակ՝
- Ջերմութիւն կամ պաղութիւն կիրարկել յօդին վրայ.
- Մարզանք ընել.
- Յօդը անշարժ պահել ոսկրակալի-բեկակալի (splint) գործածութեամբ.
- Մարձում կատարել (massage).
- Լաւ եւ բաւարար քնանալ, այսինքն նուազագոյն 8 ժամ.
- Երկար ժամանակի ընթացքին նոն ձեւով չնստիլ կամ ոտքի չկայնիլ.
- Մտախոհութիւն կատարել (meditation).
- Կանոնաւոր սննունդի հետեւեիլ, արատ պտուղ եւ բանչարեղէն ուտել.
- E կենսանիւթ, կրածին (calcium) եւ Օմեկա 3 գործածել.
- Հակաբորբոքիչ
եւ ցաւաբեկ դեղեր գործածել.
- Վիրաբուժական միջոցառումներ կատարել, օրինակ՝ յօդի վերակենդանացում (arthroplasty), յօդի փոխարինում:
Աղբիւրներ
- «Բժիշկին Դ. Խօսքը», Բժիշկ Կարպիս Հապոյեան, Հրտրկ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս-Լիբանան, 30 Ապրիլ 2014 , էջ 45-46: