Չարլզ Ամիրխանեան
Չարլզ Ամիրխանեան | |
---|---|
| |
Ծնած է | 19 Յունուար 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրէզնօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Ֆրէզնոյի Երկրորդական Վարժարան |
Մասնագիտութիւն | երգահան, հնչյունային նկարիչ, լրագրող |
Չարլզ Ամիրխանեան (19 Յունուար 1945[1], Ֆրէզնօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկահայ երգահան։ Ան նաեւ հարուածային գործիքներ նուագող է, հնչիւնային բանաստեղծ եւ ռատիոյի հաղորդումներ վարող[2]։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չարլզ 1980 թուականին Միլսի քոլէճէն ստացած է գեղեցիկ արուեստներու մագիստրոսի կոչումը։ Այնտեղ ան սորված է ելեկտրոնային երաժշտութիւն եւ ձայնագրման թեքնիք[3]։
1969-1992 թուականներուն եղած է «Pacifica Radio»-ի «KPFA-FM»-ի երաժշտական ղեկավարը (Պըրքլի, Քալիֆորնիա), իսկ 1977-1980 թուականներուն դասախօսած է Սան Ֆրանսիսքոյի համալսարանին մէջ[3]։
Ամիրխանեան Սան Ֆրանսիսքոյի «Other Minds» երաժշտական փառատոօնի գործադիր տնօրէնն ու գեղարուեստական ղեկավարն է, որ ան հիմնած է Ճիմ Նիւմանի հետ 1992 թուականին։
Ան առանցքային դեր խաղացած է Քոնլոն Նանքառոուի, Ճորճ Անթէյլի եւ այլոց ստեղծագործութիւնները ձայնագրելու եւ պաշտպանելու գործին մէջ[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ Listing for Starkland CD
- ↑ 3,0 3,1 Randel Don Michael (2003)։ The Harvard Biographical Dictionary of Music։ Harvard University Press։ էջ 17
- ↑ Grove Dictionary of Music and Musicians (Oxford University Press, 2004)