Ճորճ Ուէյեա
Ճորճ Ուէյեա անգլերէն՝ George Weah[1] | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ George Manneh Oppong Weah |
Ծնած է | 1 Հոկտեմբեր 1966 |
Ծննդավայր | Մոնրովիա, Լայպերիա |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Country data Լիբերիա Լայպերիա |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | քրիստոնէութիւն[2] |
Ուսումնավայր | DeVry University? |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ, քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան, President of Liberia? եւ Member of the Senate of Liberia? |
Կուսակցութիւն | Congress for Democratic Change? |
Ամուսին | Clar Marie Weah? |
Երեխաներ | Թիմոթի Վեա? եւ George Weah Jr.? |
Ճորճ Ուէյեա (անգլերէն՝ George Weah, ամբողջական անունը՝ Ճորճ Մաննէ Օփոնկ Ուսման Ուէյեա, անգլերէն՝ George Manneh Oppong Ousman Weah, ծն. 1 Հոկտեմբեր 1966 Մոնրովիա, Լայպերիա), լայպերիացի քաղաքական գործիչ եւ նախկին ոտնագնդակորդ, 2017 թուականի Հոկտեմբերին Լայպերիոյ նախագահ ընտրուած է: Երկրի ոտնագնդակի ազգային հաւաքականի նախկին անդամ է։ 1995 թուականին ՖԻՖԱ-ի կողմէն տարուան լաւագոյն ոտնագնդակորդ ճանչուած է, որպէս Եւրոպայի լաւագոյն ոտնագնդակորդ «Ոսկեայ գնդակ» ստացած է:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած եւ մեծցած է Քլարա Թաուն շրջան, Մնրովիա: Ան երկրի հարաւ-արեւելեան շրջանի ամենաաղքատ քրու ժողովուրդին խումբէն է:[3] Անոր հայրը Ուիլիըմ Թ. Ուէյեա աւագի մեքենագործ եղած է[4] երբ մայրը՝ Անն Քույէուէյեան (մ.2013)[5] վաճառողուհի էր։ Ան իր հօրական քրիստոնեայ տատին (Emma Klonjlaleh Brown) մօտ ծնողներուն բաժնուելէն եք, երբ ինք տակաւին փոքր էր մեծցած տասներեք երեխոց մեկն էր:[6]
Ուէյեա գործունէութիւնն սկսած է իր հայրենի երկրին մէջ խաղալով տեղւոյն երկու ամենախոշոր ակումբներուն մէջ, որմէ ետք Քամերուն տեղափոխուած է՝ Եաունտէի Թոնըր ֆութպոլային ակումբ։ Մեկ տարի անց, երբ դարձաւ 22 տարեկան, անոր նկատած են ֆրանսական Մոնաքոյ ֆութպոլային ակումբի ընտրողները։ 1988 թուականի Օգոստոս 17-ին ԱՆ առաջին անգամ հանդԷս եկաւ «Մոնաքոյին» կազմին եւ պարտուեցաւ Օսերէն։ Սակայն, 1991 թուականին Արսէն Վենկերի գլխաւորութեամբ Մոնաքոն դարձաւ Ֆրանսայի գաւաթակիր՝ Մարսէյը յաղթելով։ 1992 թուականին Ուէյեան իր թիմակիցներուն հետ հասաւ մինչեւ Գաւաթներու գաւաթի եզրափակիչ, ուր սակայն պարտուեցան գերմանական Վերտերին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.britannica.com/biography/George-Weah
- ↑ http://news.bbc.co.uk/sport1/hi/sports_talk/forum/1550731.stm
- ↑ Bonna Mba, Okyere; Bonna, Okyere (8 September 2009)։ Africa's Football Legends։ Xlibris Corporation։ ISBN 978-1-4415-7657-6Կաղապար:Self-published inline
- ↑ «Arsene Wenger wrongly celebrates George Weah’s election win»։ Vanguard։ 12 October 2017
- ↑ «George Weah’s Mother Dies In Ghana»։ Liberia Entertainment։ 17 March 2013
- ↑ «Weah, George»։ Encyclopedia.com