Ղրամոս
Լեռ | |
---|---|
Ղրամոս | |
Γράμος | |
Ղրամոս լեռը ձիւնածածկ | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Իփիրոս |
ԲԾՄ | 2520մ․ մ |
Ժամային գօտի | UTC+1[1], UTC+2 եւ UTC+3։00 |
Ղրամոս (յուն․՝ Γράμος)․ Փինտոս լեռնաշղթային հսկայ լեռներէն մին։Յունաստանի չորրորդ բարձր լեռն է 2520մ․ բարձրութեամբ։ Կը գտնուի յունա-ալպանական սահմանին վրայ, Իոանինա նահանգին հիւսիսային մասին, Ղրեվենոն նահանգին հարաւ-արեւմտեան մասին եւ Ալպանիոյ հարաւ-արեւելքը։ Ղրամոսէն կը բխին բազմաթիւ ջուրի հոսանքներ, ինչպէս օրինակ՝ Ալիաքմոնաս գետը՝ յունական հողին վրայ բխող Յունաստանի ամենէն երկար գետը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ղրամոս լերան վրայ Յունական Ազգամիջեան Պատերամին ընթացքին (1948-1949) կատարուեցան կարծրագոյն կռիւները Ազգային Բանակին եւ Ժողովրդական Բանակին միջեւ։ Վերջացան Ժողովրդական Բանակին պարտութեամբ։ Ղրամոսին վրայ կը գտնուի Համերաշխութեան Պուրակը, ցուցադրութեան վայրերով, որ կը պատկերէ անցեալը, սակայն միաժամանակ կը ցուցնէ ներկայ վիճակին ընձեռած կարելիութիւններն ու ապագայի աշխուժութիւնը՝ զարգացում եւ բնապահպանում։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Յունական թռչնաբանական ընկերութեան, Ղրամոսին շրջանը կը պատսպարէ բազմաթիւ թեւաւորներ, մասնաւորաբար ոսկեայ արծիւը, քարատորդիկը,
Գլխաւոր գագաթներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ունի շատ գագաթներ որոնք 2000 մեթրէն բարձր են։ Անոնք են՝ Փերիֆանօ (2444), Տիադելօ (2393), Էփանօ Արենա (2192), Քաթօ Արենա (2075), Մավրի Փեթրա (2169) եւ Պատարոս (2036)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ղրամոս
-
Ձիւնազածկ Ղրամոս
-
Արենոն լիճ, Ղրամոս
-
Ղրամոս կորսուած մշուշներուն մէջ
-
Սեւ շոճիի անտառ
-
Ղրամոսին վրայ ծիածան
-
Կիսթովա լիճ, Ղրամոս