Jump to content

Հոնտրօ

Կղզի
Հոնտրօ
Χονδρό
Հոնտրօ․ պատկերին ձախի կղզիակը
Երկիր Յունաստան, էգէական ծով
Շրջան Տոտեքանիսա
Բնակչութիւն 0 մարդ (2011)

Հոնտրօ (յուն․՝ Χονδρό)․ Ասթիփալէայի անբնակ կղզիակ, Տոտեքանիսա, Էգէական ծով, Յունաստան։

Հակիրճ տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հոնտրօ Ասթիփալէա քաղաքապետութեան մաս կը կազմէ։ Տարածութիւնն է 0,387 քլ․²։ Ղլինօ կղզիակին հետ կը գտնուին հարաւը եւ դիմացը Ասթիփալէայի հին նաւահանգիստին (Փերա Եալօ)։ Ամրան, Ասթիփալէայի Անալիփսի կամ Մալթեզանա ծովափէն զբօսանաւերով զբօսաշրջիկներ կղզիակ կը հասնին զուլալ ջուրերուն մէջ լողալու համար։

Կղզիակը (ինչպէս նաեւ դրացի կղզիակները) յայատարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան․ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), ջրահատ (shearwater) թռչուններուն համար։

[1] [2] [3]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]