You Are Not Alone

"You Are Not Alone"
Song
Թողարկուած 15 Օգոստոս 1995

You Are Not Alone (անգլ. թարգմանաբար՝ «Դուն մինակ չես»), ամերիկացի երաժիշտ Մայքըլ Ճեքսընի երգը։ Իր «HIStory: Past, Present and Future, Book I» իններորդ ալպոմի երկրորդ մեներգը։ «Epic Records» ձայնագրման ընկերութիւնը թողարկուած է 15 Օգոստոս 1995 թուականին։ Ռիթմ էնտ պլուզ ժանրին պատկանող այս վիպերգը սեփական կեանքին մէջ տեղի ունեցող դէպքերու ազդեցութեան տակ գրած է Ար Քելլին։ Billboard Hot 100 հիթ-շքերթի պատմութեան մէջ առաջին անգամ սինկլի առաջին ելոյթի ժամանակ առաջին տողէն յետոյ հետո Ճեքսոնը «Billboard Music Awards»-էն արժանացեր է յատուկ մրցանակի։ Այս նուաճումին համար երգը յայտնուած է Guinness Կինեսի ռեքորտներու գիրքին մէջ։ «You Are Not Alone» ստեղծագործութիւնը գլխաւորած է European Hot 100 համաեւրոպական հիթ-շքերթը, նաեւ Մեծ Բրիտանիոյ, Իրլանտայի, Նոր Զելանտայի եւ քանի մը այլ երկիրներու հիթ-շքերթները։ Երգը առաջադրուեր է երկու «Կրեմմի» եւ մէկ «American Music Awards» արձանիկի։

Տնօրէն Ուեյն Այշեմի նկարած տեսահոլովակի հեռուստատեսային առաջին ներկայացումը տեղի ունեցեր է 28 Յուլիս 1995 թուականին MTV հեռատեսիլի կայանով։ Հոլովակին մէջ Ճեքսընը եւ իր այդ ժամանակուայ կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, կը յայտնուին կիսամերկ։ Հերոսներու կերպարներն ու ձեւաւորումը ոգեշնչուած էին Մաքսֆիլտ Փերիշի «Լուսաբաց» պատկերով։

Ստեղծման պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«You Are Not Alone»-ը ռիթմ էնտ պլուզ ժանրին պատկանող սիրոյ եւ միայնակութեան մասին վիպերգ է[1]։ Երգը գրած է Ար Քելլին։ Երգի արտադրութեամբ իր հետ համատեղ զբաղուեր է Մայքըլ Ճեքսընը։ Երգը ստեղծելու համար նախադրեալ հանդիսացեր են հեղինակի կեանքին մէջ տեղի ունեցող իրադարձութիւնները։ Քելլին կը յիշէր․ «Ես նարդային խանգարման եզրին էի, եւ ինծի կը թուէր, որ իմ երգով ես օգնեցի դարձնել Մայքըլի ալպոմը աւելի ամբողջական»[2]։

Նոր նիւթ որոնելով Ճեքսընը կապ հաստատեր է Քելլիի հետ։ Քելլին պատրաստեր եւ ձայներիզով իրեն ուղարկեր է երգի նախնական տարբերակը, որուն ան նմանակեր է երգիչի ձայնն ու վոքալային ոճը։ Ճեքսընին հաճելի թուած էր ձայնագրությունը եւ 1994 թուականի նոյեմբերին ան եկեր է Շիքակօ, ուր երեք շաբաթ Քելլիի հետ աշխատեր է երգի վրայ[3][4]։ Հեղինակի արտօնութեամբ երգիչը փոփոխեր է երգի ծայրագույն բարձրութիւնը։ Պեք վոքալի ձայնագրման համար հրաւիրուեր է Անտրէ Քրաուչի երգչախումբը։

Երաժշտական տեսանիւթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մաքսֆիլտ Փերիշի «Լուսաբաց» նկարը, որը ոգեշնչման աղբիւր դարձեր է Ճեքսընի տեսահոլովակի զարդարման եւ կերպարներու համար[17]

«You Are Not Alone» երգի տեսահոլովակը նկարահաներ է տնօրէն Ուէյն Այշեմը։ Կինոքննադատ Արմոնտ Ուայթի կարծիքով երգն ու անոր տեսահոլովակը երգիչի միայնակութեան իտէալական նկարազարդումն է։ Սկիզբը Ճեքսընը կը յայտնուի բեմի վրայ մինակ, այդ պատկերները նկարահանուեր են հոլիվուտեան Pantages թատրոնին մէջ։

Յետոյ երգիչը անտարբեր կ'անցնի լրագրողներու եւ լուսանկարիչներու ամբոխի քովէն եւ Քելլիի երաժշտութիւնը կը լրացնէ այդ դրուագը։
- կը գրէ Ուայթը

Հետագայ կերպարներն ու ձեւաւորումները, որոնց մէջ Ճեքսընը եւ իր այդ ժամանակուայ կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, կը յայտնուին կիսամերկ, ոգեշնչուած էին Ճեքսընի ամենասիրելի նկարիչներէն մէկուն՝ Մաքսֆիլտ Փերիշի «Լուսաբաց» նկարով։ Տնօրէնը կը յիշէր, որ տեսահոլովակին մէջ մտեր են նաեւ տեսարաններ, որոնք նկարուեր են առանց ամուսիններու գիտութեան։

Հոլովակի առաջին ներկայացումը տեղի ունեցեր է 28 Յուլիս 1995 թուականին MTV հեռատեսիլի կայանով։ «You Are Not Alone» երգը մտեր է երգիչի «HIStory on Film, Volume II», «Number Ones» եւ «Michael Jackson’s Vision» հաւաքածուներու մէջ«You Are Not Alone» երգը մտել է երգչի «HIStory on Film, Volume II», «Number Ones» եւ «Michael Jackson’s Vision» հավաքածուների մեջ[5][6][7]։

Ձայնագրութեան մասնակիցներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Pareles Jon. (1995-06-18)։ «Pop View; Michael Jackson Is Angry, Understand?» (անգլերեն)։ The New York Times։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 2008-09-18 
  2. Chappell, Kevin. R. Kelly(անգլերէն) // Ebony : журнал. — 1996. — Т. 51. — № 9. — С. 134. — ISSN 0012-9011Script error: No such module "check isxn"..
  3. DeRogatis Jim. (1994-12-02)։ «Making `HIStory' Jackson Teams With R. Kelly on Album Here» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-08-04-ին։ արտագրուած է՝ 2019-01-04 
  4. Eames Tom. (2012-06-25)։ «R Kelly: 'I broke down and cried after meeting Michael Jackson'» (անգլերեն)։ Digital Spy։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-09-03-ին։ արտագրուած է՝ 2016-09-03 
  5. «Michael Jackson — HIStory On Film (Volume II)» (անգլերեն)։ Discogs։ արտագրուած է՝ 2016-09-09 
  6. «Michael Jackson — Number Ones» (անգլերեն)։ Discogs։ արտագրուած է՝ 2016-09-09 
  7. «Michael Jackson — Vision» (անգլերեն)։ Discogs։ արտագրուած է՝ 2016-09-09 

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]