Shape of You
Shape of You | |
---|---|
Հրատարակուած | 6 Յունուար 2017 |
Տեսակ | Պարային փոփ, կարճամետրաժ ֆիլմ?[1] եւ երաժշտական ֆիլմ?[1] |
Լեզու | անգլերէն |
Պիտակ | Asylum Records? եւ Atlantic Records? |
Արտադրող | Steve Mac? |
«Shape of you», անգլիացի երգիչ եւ երգահան Էտ Շիրընի երգը, հրապարակուած՝ 6 Յունուար 2017-ին իր երրորդ աշխատանոցական ալպոմին մէջ (2017)[2]:
Փոփ ժանրի երգը գրած են Էտ Շիրընը եւ Սթիվ Մաքը, իսկ լրացումները կատարած են Ճոնի Մաքտեյտը, Քենտի Պարուսը, Թամիքա Քոթլը եւ Քեւըն Պրինկզը[3]:
Երգը 30 տարբեր երկիրներու երգացանկերու մէջ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը, ներառեալ «US Billboard Hot 100»-ը, Աւստրալիան եւ Քանատան: Ան 14 ոչ յաջորդական շաբաթներ շարունակ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը UK Singles երգացանկին մէջ, 12 ոչ յաջորդական շաբաթներ՝ Billboard Hot 100-ին մէջ եւ 16 ոչ յաջորդական շաբաթներ՝ Canadian Hot 100-ին մէջ, ուր կը սահմանէ մրցանիշ:
Տեղեկութիւններ երգի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]4 Յունուար 2017-ին Էտ Շիրըն կը հրապարակէ 6 երկվայրկեաննոց տեսանիւթ, որուն մէջ կը ներկայացնէ նոր տեսահոլովակը՝ «ակումբը լաւագոյն տեղը չէ սիրելի գտնելու համար» բառերով, որ երգին առաջին տողն էր: Յունուար 6-ին BBC Radio 1-ի Breakfast Show հաղորդման ժամանակ երգիչը յայտնեց, որ «Shape of you» երգը սկզբնապէս մտածուած եւ ստեղծուած է երգչուհի Ռիհաննայի համար եւ ան երգին ուղղակի աւելցուցած է տարբեր մանրամասնութիւններ[4][5]: Սակայն անկէ ետք ան որոշեց ինքը երգել երգը: Շիրընը երգը չէր գրած յատուկ իր նոր ալպոմին համար, սակայն յետոյ որոշեց, որ «բաւական զուարճալի է»:
[«Shape of you»] իրականութեան մէջ շատ պատահական ստեղծագործութիւն է, որովհետեւ ես զայն Սթիվ Մակի եւ Ճոնի Մաքտեյտի հետ գրած էի ուրիշի համար: Մենք գրեցինք երգը եւ ես միաժամանակ ըսի, որ ան «պարզապէս գրուած է Ռիհաննայի համար»: Անկէ ետք ես սկսայ երգել բառերը եւ ինքզինքիս հարց տուի. «Արդեօ՞ք ան կրնայ երգել աս:» Այնուհետեւ մենք յետ կանգնեցանք այդ մտքէն եւ երգը ստեղծեցինք ինծի համար[6]։ - Էտ Շիրըն
|
Ան շարունակեց. «Այդ առաջին երգն էր, որ աւարտեց եւ ես չկրցայ ընտրել 2-ը միասին, այդ պատճառով այդ երգը գնաց ալպոմ: Ես շատ ուրախ եմ երգ գրելու, շատ զուարճալի է»[7]:
Երգագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Shape of you»-ն փոփ[8], տենսհոլ[9] ժանրի երգ է: Երգին մէջ Շիրընը կը պատմէ պատմութիւն մը, որ իր հետ պատահած է ակումբին մէջ. « ակումբը լաւագոյն տեղը չէ սիրելի գտնելու համար, անոր պատճառով ալ ես պար կ'երթամ/ Ես ու իմ ընկերներս կը նստինք սեղանին մօտ, կը խմենք շատ արագ եւ կը խօսինք շատ դանդաղ»: Ան կ'երգէ. «Առ ու սկսէ զրուցել միայն իմ հետս եւ վստահէ զիս, ես կու տամ այդ հնարաւորութիւնը»[10] : NT News-ի փոխանցմամբ երգը կը պատմէ սիրոյ պատմութիւն մը, որուն մէջ Շիրընը աղջկայ մը կը հանդիպի գինետան մէջ, ուր ինք եւ աղջիկը կը խմեն[11]: Երգը գրուած է C♯ մինոր ձայնանիշով եւ ունի 96 հարուած առ վարկեան: Կազմուած է 44 չափով եւ հիմնական հետեւեալ աքորտներով՝ C♯m–F♯m–A–B (i–iv–VI–VII), իսկ Շիրընի ձայնը կը լսուի G♯3-էն G♯5-ի միջեւ[12]:
Երգին բառերուն չափը կը համեմատուի TLC խումբին «No Scrubs» երգին հետ, յատկապէս 1-ին տան «Տղայ, շատ չի խօսինք/Բռնուիր մէջքիս եւ յենիր վրաս» հատուածը[13]: Այդ պատճառով «No Scrubs»-ի հեղինակներ Քենտի Պարուսը, Թամիքա Քոթլը եւ Քեւըն Պրինկզը համարուեցան «Shape of you»-ի համահեղինակները[13]:
Զբաղեցուցած հորիզոնականներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երգը 30 երկիրներու մէջ կը զբաղեցէ առաջին հորիզոնականը եւ կը ստանայ տարբեր հաւաստագրեր: «Shape of you» երգի թեկնածուն երգացանկերու մէջ տեղ ունեցած է Յունուար 13-ին՝ UK Singles Chart-ին մէջ եւ առաջին շաբթուան մէջ դիտուեր է շուրջ 227,000 անգամ: Այդ ընթացքին Շիրընը ներկայացուց մէկ այլ երգ՝ «Castle on the Hill»-ը («Ամրոց բլուրի վրայ»), որով ան UK chart-ի պատմութեան մէջ դարձաւ միակ արուեստագէտը, որ միաժամանակ 2 երգով զբաղեցուց բարձր հորիզոնականներ[14]: Սկովտիական երգերու երգացանկերու մէջ երգի թեկնածուն կայացեր է «Castle on the Hill»-էն յետոյ: Երգը արծաթէ հաւաստագիր կը ստանայ հրապարակման առաջին շաբթուան մէջ՝ 200.000 դիտման համար, իսկ ոսկէ հաւաստագիր՝ 2-րդ շաբաթուան մէջ՝ դիտուելով 400.000 անգամ: Երգը կ'ըլլայ առաջին հորիզոնականին մէջ իր հրապարակման 2-րդ շաբաթուան մէջ՝ 139.000 դիտումով: 13 շաբաթ շարունակ մնացած է UK Singles Chart-ի առաջին հորիզոնականին մէջ, իսկ Հէրրի Սթայլզի «Sign Of The Times» երգի հրապարակումէն ետք կը զբաղեցնէ աւելի ցած հորիզոնականներ[15]: 2017 թուականի Ապրիլին երգը կը վաճառուի 1,811,910 անգամ եւ կը տարածուի 120,810,200 անգամ[16]:
Billboard Hot 100-ին մէջ երգը կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը եւ կ'ունենայ 20 միլիոն դիտում առաջին շաբաթէն: Միացեալ Նահանգներուն մէջ երգը կը դառնայ ամէնաշատ լսուողը: Շիրընը նաեւ կը դառնայ առաջին արուեստագէտը Hot 100 երգացանկի պատմութեան մէջ, որուն 2 երգերը նոյն շաբթուան մէջ գտնուեր են առաջին տասնեակին մէջ:
"Shape of You"-ն 12 ոչ անընդմէջ շաբաթներու ընթացքին գտնուեր է Hot 100 երգերու մէջ: 4 շաբաթ առաջին հորիզոնականին մէջ գտնուելէն յետոյ երգը գտնուեր է նաեւ Mainstream Top 40 երգացանկին մէջ, ուր անիկա կը դառնայ Շիրընի երկրորդ առաջին հորիզոնական զբաղեցնող երգը («Thinking Out Loud»-էն յետոյ): 6 Մայիս 2017-ին Hot 100-ին մէջ երգը զիջեցաւ իր դիրքերը եւ զբաղեցուց 2-րդ հորիզոնականը՝ Քենտրիք Լամարի «Humble» երգէն ետք[17]: ԱՄՆ-ի մէջ Billboard-ի Dance/Mix Show Airplay երգացանկին մէջ «Shape of You»-ն դարձաւ Շիրընի առաջին երգը Dance/EDM երգացանկին մէջ (իր՝ երրորդ տասնեակին մէջ եւ վեցերորդ ընդհանուր երգացանկին մէջ յայտնուած երգը Dance/Mix Show Airplay-ին մէջ)[18]: Յետագային 18 Մարտ 2017-ին երգը ընդգրկուեցաւ Dance Club Songs ցանկին մէջ: Այդ առաջին անգամն էր, որ Շիրընը կը յայտնուէր ցանկին մէջ որպէս մենակատար, ինչպէս նաեւ 2-րդ անգամը, որ կը յայտնուէր ցանկին մէջ: Առաջին անգամ ան ընդգրկուեցաւ աղիւսակին մէջ Rudimental-ի «Lay It All on Me» երգի ժամանակ, որ 2016-ին զբաղեցուց 38-րդ հորիզոնականը[19][20]:
6 Ապրիլ 2017-ի դրութեամբ «Shape of You»-ն կը դառնայ ԱՄՆ-ի մէջ ամէնավաճառուած երգը՝ 1.7 միլիոն անգամ եւ կը դառնայ միակը, որուն վաճառքը կը հասնի միլիոնի[18]:
Ֆրանսայի մէջ առաջին անգամ ելոյթ ունենալէն ետք կը ստանայ փլաթինէ հաւաստագիր[21]: Աւստրալիոյ մէջ երգը 15 շաբաթ շարունակ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը՝[22] անցնելով Քուլիոյի «Gangsta's Paradise» երգի 22 տարուան մրցանիշը[23]:
Բառերով հոլովակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Shape of You»-ի տեսահոլովակը բառերով առաջին անգամ կը հրապարակուի Շիրընի «YouTube»-ի ալիքին մէջ[24]: Հոլովակը ստեղծած է Ճեյսոն Քոինկը: 24 Մայիս 2017-ի դրութեամբ բառերով տեսահոլովակը «YouTube»-ի վրայ դիտուած է շուրջ 630 միլիոն անգամ[25]:
Տեսահոլովակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]30 Յունուար 2017-ին տեղի ունեցաւ երգի պաշտօնական տեսահոլովակի նախադիտումը Շիրընի «YouTube» պաշտօնական ալիքին մէջ[26][27]: Այնտեղ նկարահանուած են ամերիկացի նորաձեւութեան տիպար եւ պարուհի Ճեյնի Փեկուսքին եւ արհեստավարժ սումո Յամամոտոյամա Ռյուտան (աւելի յայտնի է որպես Յամա): Տեսահոլովակի արտադրողն է Ճեյսոն Քոինկը[28]: 2017 թուականի Մայիս 8-ին, առաջին ելոյթէն յետոյ 98-րդ ձեռնարկին, երգը կը դառնայ Youtube-ի այն երգերէն, որոնք կարճ ժամանակի ընթացքին կը ստանան մէկ միլիարդ եւ աւելի դիտում[29]: Մայիս 30-ի դրութեամբ Youtube-ի մէջ երգը ունի 1.272.446.525 դիտող եւ կայքի 34-րդ ամէնադիտուած հոլովակն է[30]:
Ձեւաչափ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|
|
Երգացանկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հաւաստագրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկիր | Հաւաստագիր | Վաճառք |
---|---|---|
Աւստրալիա | Փլաթինէ (6 հատ) | 420.000 |
Պելճիքա | Փլաթինէ (3 հատ) | 90.000 |
Աւստրիա | Փլաթինէ | 30.000 |
Քանատա | Փլաթինէ (8 հատ) | 640.000 |
Տէնմարք | Փլաթինէ (2 հատ) | 60.000 |
Ֆրանսա | Ոսկեայ | 250.000 |
Գերմանիա | Ոսկեայ | 1.000.000 |
Իտալիա | Փլաթինէ (8 հատ) | 350.000 |
Նիւ Զիլանտ | Փլաթինէ (3 հատ) | 90.000 |
Լեհաստան | Ոսկեայ | 100.000 |
Սպանիա | Փլաթինէ (4 հատ) | 160.000 |
Զուիցերիա | Փլաթինէ (5 հատ) | 150.000 |
Միացեալ թագաւորութիւն | Փլաթինէ (3 հատ) | 1.811.910 |
ԱՄՆ | Փլաթինէ (4 հատ) | 4.000.000 |
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 ČSFD — 2001.
- ↑ «Էտ Շիրընը ներկայացրել է երկու երգ՝ "Castle on the Hill" եւ "Shape of You"»։ Complex։ 6 January 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 7 January 2017-ին։ արտագրուած է՝ 6 January 2017
- ↑ «ACE Repertory»։ ASCAP։ արտագրուած է՝ 20 March 2017
- ↑ Էտ Շիրընը վերադառնում է երկու նոր երգով__17653/ «Էտ Շիրընը վերադառնում է - listen»։ Official Charts Company։ 6 Յունուար 2017։ արտագրուած է՝ 6 Յունուար 2017
- ↑ «Էտ Շիրընը վերադառնում է»։ MTV։ 6 January 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 7 January 2017-ին։ արտագրուած է՝ 6 January 2017
- ↑ «Ed Sheeran Debated Giving Rihanna His New Song 'Shape of You'»։ Billboard։ January 6, 2017։ արտագրուած է՝ January 9, 2017
- ↑ «Էտ Շիրընը հայտարարեց, որ "Shape Of You"-ն նախատեսված էր Ռիհաննայի համար»։ Idolator։ 6 January 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 10 January 2017-ին։ արտագրուած է՝ 9 January 2017
- ↑ McIntyre Hugh։ «Էտ Շիրընը վերադառնում է նոր երգերով»։ Forbes։ Forbes Media LLC։ արտագրուած է՝ 16 January 2017
- ↑ Wass Mike։ «Էտ Շիրընի "Shape Of You" տեսահոլովակը սպորտային սիրավեպ էe»։ Idolator.com։ Hive Media։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 12 September 2023-ին։ արտագրուած է՝ 4 February 2017
- ↑ «Լսեք Էտ Շիրընի Castle on the Hill and Shape of You երգերը»։ Rolling Stone (magazine)։ 6 January 2017։ արտագրուած է՝ 6 January 2017
- ↑ «Էտ Շիրընն Էլթոն Ջոնի մասին իր երգերում»։ NT News։ 6 January 2017։ արտագրուած է՝ 9 January 2017
- ↑ «Էտ Շիրընի 'Shape of You' երգի կարճ հոլովակը"»։ Musicnotes.com։ արտագրուած է՝ 9 January 2017
- ↑ 13,0 13,1 Smith Da'Shan (21 March 2017)։ «Էտ Շիրընն ավելացրերց TLC-ի 'No Scrubs' երգի հեղինակներին 'Shape of You'-ի մեջurl=http://www.billboard.com/articles/columns/pop/7735550/ed-sheeran-tlc-no-scrubs-writers-shape-of-you-credits»։ Billboard (Prometheus Global Media)
- ↑ Copsey Rob։ «Էտ Շիրընը հաջողության է հասել UK Chart-ում Ադելից հետո»։ Official Charts Company։ արտագրուած է՝ 14 January 2017
- ↑ White Jack (21 April 2017)։ «Էտ Շիրընի «Shape Of You»-ն վերադառնում է առաջին հորիզոնական»։ The Official Charts Company
- ↑ O'Connor Roisin (10 April 2017)։ «Էտ Շիրընի ալբոմն ԱՄՆ-ի երաժշտական արտադրության մեջ վաճառվում է ավելի քան 10%-ով իր առաջին քառորդում»։ The Independent։ արտագրուած է՝ 14 April 2017
- ↑ Trust Gary (21 February 2017)։ «Ed Sheeran Tops Hot 100, Katy Perry Debuts at No. 4 & Bruno Mars, Rihanna & The Weeknd All Hit Top 10»։ Billboard։ արտագրուած է՝ 21 February 2017
- ↑ 18,0 18,1 "Kygo & Selena Gomez's 'It Ain't Me' Debuts in Hot Dance/Electronic Songs Chart's Top 10" from Billboard (22 February 2017)
- ↑ «Dance Club Songs – March 18, 2017»։ Billboard։ 7 March 2017։ արտագրուած է՝ 7 March 2017
- ↑ "The Chainsmokers-ի 3-րդ հաջորդաբար առաջին հորիզոնականն զբաղեցնող երգը Hot Dance/Electronic Songs-ում" from Billboard (9 March 2017)
- ↑ «Les Certifications - SNEP»։ SNEP (fr-FR)։ 1 November 2013։ արտագրուած է՝ 11 March 2017
- ↑ Brandle Lars (24 April 2017)։ «Էտ Շիրընի 'Shape Of You'-ն կոտրել է 22-ամյա չարթը»։ Billboard
- ↑ Brandle Lars (24 April 2017)։ «Ed Sheeran's 'Shape Of You' Breaks 22-Year-Old Chart Record Down Under»։ Billboard
- ↑ Legaspi Althea։ «Լսեք Էտ Շիրընի 'Castle on the Hill,' 'Shape of You' երգերը»։ Rolling Stone։ Rolling Stone։ արտագրուած է՝ 24 January 2017
- ↑ «Ed Sheeran - Shape Of You [Official Lyric Video]»։ YouTube։ 5 January 2017։ արտագրուած է՝ 5 May 2017
- ↑ Kautman Gil։ «Էտ Շիրընն ստացել է իր «հաջողությունը» 'Shape of You' -ի միջոցով Video»։ Billboard.com։ Billboard։ արտագրուած է՝ 3 February 2017
- ↑ Schnurr Samantha։ «Էտ Շիրընը դարձել է բռնցքամարտիկ "Shape of You" տեսահոլովակում»։ E! Online։ E! Entertainment Television, LLC.։ արտագրուած է՝ 3 February 2017
- ↑ Ortiz Edwin (31 January 2017)։ «Էտ Շիրընը տարածել է նոր տեսահոլովակ՝ "Shape of You"»։ Complex (magazine)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 7 April 2019-ին։ արտագրուած է՝ 12 February 2017
- ↑ «Ed Sheeran - Shape Of You [Official Video]»։ YouTube։ 30 January 2017։ արտագրուած է՝ 16 May 2017
- ↑ «Most Viewed Videos of All Time (Over 100 million views)»։ YouTube։ արտագրուած է՝ 31 May 2017
- ↑ «Shape of You: Ed Sheeran»։ Amazon.co.uk։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Shape of You (Galantis Remix): Ed Sheeran»։ Amazon.co.uk։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Shape of You (Acoustic): Ed Sheeran»։ Amazon.co.uk։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Shape of You (Stormzy Remix): Ed Sheeran»։ Amazon.co.uk։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Shape of You (Major Lazer Remix): Ed Sheeran»։ Amazon.co.uk։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Ed Sheeran – Shape of You (Latin Remix) [feat. Zion & Lennox]»։ iTunes Store (UK)։ 1 March 2017։ արտագրուած է՝ 16 March 2017
- ↑ «Shape of You (2-Track) - Ed Sheeran» (German)։ Amazon.de։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Ed Sheeran – Shape Of You (Wale Remix)»։ Discogs։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Ed Sheeran – Shape Of You (Remixes)»։ Discogs։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Ed Sheeran – Shape Of You (DJ Mike D Remix)»։ Discogs։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Ed Sheeran – Shape Of You»։ Discogs։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Top 20 Argentina» (Spanish)։ Monitor Latino։ 1 May 2017։ արտագրուած է՝ 7 May 2017
- ↑ "Australian-charts.com – Ed Sheeran – Shape of You". ARIA Top 50 Singles. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ "Austriancharts.at – Ed Sheeran – Shape of You" (in German). Ö3 Austria Top 40. Retrieved 19 Յունուար 2017.
- ↑ "Ultratop.be – Ed Sheeran – Shape of You" (in Dutch). Ultratop 50. Retrieved 21 Յունուար 2017.
- ↑ "Ultratop.be – Ed Sheeran – Shape of You" (in French). Ultratop 50. Retrieved 4 Փետրուար 2017.
- ↑ «Airplay Chart» (Portuguese)։ Billboard Brasil։ արտագրուած է՝ 25 April 2017
- ↑ "Ed Sheeran Chart History (Canadian Hot 100)". Billboard. Retrieved 19 Յունուար 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Canada AC)". Billboard. Retrieved 7 March 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Canada CHR/Top 40)". Billboard. Retrieved 15 Փետրուար 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Canada Hot AC)". Billboard. Retrieved 22 Փետրուար 2017.
- ↑ «Top 20 Chile» (Spanish)։ Monitor Latino։ 8 May 2017։ արտագրուած է՝ 18 May 2017
- ↑ «Top 100 Colombia - Semana 21 del 2017 - Del 19/05/2017 al 25/05/2017» (Spanish)։ National-Report։ 12 May 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 12 May 2017-ին։ արտագրուած է՝ 12 May 2017
- ↑ «Top 10 Colombia Anglo» (Spanish)։ National Report։ 8 May 2017։ արտագրուած է՝ 26 May 2017
- ↑ «Top 100 – Semana 14 del 31/03/2017 al 06/04/2017» (spanish)։ national-report.com.ve։ 7 April 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 12 April 2017-ին։ արտագրուած է՝ 11 April 2017
- ↑ "ČNS IFPI" (in Czech). Hitparáda – Radio Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: Change the chart to CZ – RADIO – TOP 100 and insert 201708 into search. Retrieved 27 Փետրուար 2017.
- ↑ "ČNS IFPI" (in Czech). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: Change the chart to CZ – SINGLES DIGITAL – TOP 100 and insert 201702 into search. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ "Danishcharts.com – Ed Sheeran – Shape of You". Tracklisten. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ «Euro Digital Songs»։ Billboard։ արտագրուած է՝ 21 Յունուար 2017
- ↑ "Ed Sheeran: Shape of You" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved 15 Յունուար 2017.
- ↑ "Lescharts.com – Ed Sheeran – Shape of You" (in French). Les classement single. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ «Airplay Chart» (Greek)։ International Federation of the Phonographic Industry։ արտագրուած է՝ 7 Փետրուար 2017
- ↑ «Greece Digital Song Sales, 4 Փետրուար 2017»։ billboard.com։ արտագրուած է՝ 1 Փետրուար 2017
- ↑ «Top 20 Guatemala» (Spanish)։ Monitor Latino։ 8 May 2017։ արտագրուած է՝ 18 May 2017
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (in Hungarian). Dance Top 40 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Retrieved 21 April 2017.
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (in Hungarian). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Retrieved 10 Փետրուար 2017.
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (in Hungarian). Single (track) Top 40 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Retrieved 20 Յունուար 2017.
- ↑ "The Irish Charts – Search Results – Shape of You". Irish Singles Chart. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ "Ed Sheeran – Shape of You Media Forest". Israeli Airplay Chart. Media Forest. Retrieved 22 Յունուար 2017.
- ↑ "Italiancharts.com – Ed Sheeran – Shape of You". Top Digital Download. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Japan Hot 100)". Billboard. Retrieved 13 April 2017.
- ↑ «Latvijas Top 40»։ Latvijas Radio։ 12 Փետրուար 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 Փետրուար 2017-ին։ արտագրուած է՝ 14 Փետրուար 2017
- ↑ «The Official Lebanese Top 20 - Ed Sheeran»։ The Official Lebanese Top 20։ արտագրուած է՝ 31 Յունուար 2017
- ↑ «Luxembourg Digital Songs»։ Billboard։ 25 Փետրուար 2017։ արտագրուած է՝ 16 Փետրուար 2017
- ↑ «Top 20 Most Streamed International & Domestic Singles in Malaysia»։ Recording Industry Association of Malaysia։ արտագրուած է՝ 25 April 2017
- ↑ [0=is_bmdb_album_id%3A7655100&f[1]=itm_field_chart_id%3A1187&refine=1 «Mexico Airplay»]։ Billboard։ արտագրուած է՝ 22 Փետրուար 2017
- ↑ [0=is_bmdb_album_id%3A7655100&f[1]=itm_field_chart_id%3A1188&refine=1 «Mexico Ingles Airplay»]։ Billboard։ արտագրուած է՝ 22 Փետրուար 2017
- ↑ "Nederlandse Top 40 – week 3, 2017" (in Dutch). Dutch Top 40 Retrieved 20 Յունուար 2017.
- ↑ "Dutchcharts.nl – Ed Sheeran – Shape of You" (in Dutch). Single Top 100. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ "Charts.nz – Ed Sheeran – Shape of You". Top 40 Singles. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ "Norwegiancharts.com – Ed Sheeran – Shape of You". VG-lista. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ «Top 20 Panama» (Spanish)։ Monitor Latino։ 8 May 2017։ արտագրուած է՝ 18 May 2017
- ↑ «Top 20 Paraguay» (Spanish)։ Monitor Latino։ 8 May 2017։ արտագրուած է՝ 18 May 2017
- ↑ «Top 20 Peru» (Spanish)։ Monitor Latino։ 8 May 2017։ արտագրուած է՝ 18 May 2017
- ↑ "Listy bestsellerów, wyróżnienia :: Związek Producentów Audio-Video". Polish Airplay Top 100. Retrieved 13 Փետրուար 2017.
- ↑ "Listy bestsellerów, wyróżnienia :: Związek Producentów Audio-Video". Polish Dance Top 50. Retrieved 29 March 2017.
- ↑ "Portuguesecharts.com – Ed Sheeran – Shape of You". AFP Top 100 Singles. Retrieved 26 Յունուար 2017.
- ↑ «Romanian International Top 10 Singles Chart»։ Media Forest։ 12 March 2017։ արտագրուած է՝ 18 March 2017
- ↑ «Official Russia Top 100 Airplay Chart (week 11)» (Russian)։ Tophit։ արտագրուած է՝ 18 March 2017
- ↑ "Official Scottish Singles Sales Chart Top 100". Official Charts Company. Retrieved 11 Փետրուար 2017.
- ↑ "ČNS IFPI" (in Slovak). Hitparáda – Radio Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201706 into search. Retrieved 20 Փետրուար 2017.
- ↑ "ČNS IFPI" (in Slovak). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: Select SINGLES DIGITAL - TOP 100 and insert 201702 into search. Retrieved 19 Յունուար 2017.
- ↑ «SloTop50 – Slovenian official singles chart»։ SloTop50։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 March 2017-ին։ արտագրուած է՝ 20 March 2017
- ↑ «Gaon Download Chart – Issue date: 2017.12.02 – 2017.18.02»։ Gaon Chart։ արտագրուած է՝ 23 Փետրուար 2017
- ↑ "Spanishcharts.com – Ed Sheeran – Shape of You" Canciones Top 50. Retrieved 15 Յունուար 2017.
- ↑ "Swedishcharts.com – Ed Sheeran – Shape of You". Singles Top 100. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ "Swisscharts.com – Ed Sheeran – Shape of You". Swiss Singles Chart. Retrieved 16 Յունուար 2017.
- ↑ "Official Singles Chart Top 100". Official Charts Company. Retrieved 14 Յունուար 2017.
- ↑ «Top 20 Uruguay» (Spanish)։ Monitor Latino։ 8 May 2017։ արտագրուած է՝ 18 May 2017
- ↑ "Ed Sheeran Chart History (Hot 100)". Billboard. Retrieved 19 Յունուար 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Adult Contemporary)". Billboard. Retrieved 19 April 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Adult Pop Songs)". Billboard. Retrieved 28 Փետրուար 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Dance Club Songs)". Billboard. Retrieved 7 March 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Dance Mix/Show Airplay)". Billboard. Retrieved 7 Փետրուար 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Latin Airplay)". Billboard. Retrieved 11 April 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Latin Pop Songs)". Billboard. Retrieved 11 April 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Pop Songs)". Billboard. Retrieved 21 Փետրուար 2017.
- ↑ "Ed Sheeran Chart History (Rhythmic)". Billboard. Retrieved 4 April 2017.
- ↑ «Anglo» (Spanish)։ Record Report։ 1 April 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1 April 2017-ին
- ↑ «Top 100 – Semana 14 del 31/03/2017 al 06/04/2017» (spanish)։ national-report.com.ve։ 7 April 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 12 April 2017-ին։ արտագրուած է՝ 11 April 2017
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երգի բառերը Metrolyrics կայքում [1]
- Տեսանկարահանման վայրերը
|
- Էջեր, որոնց ծանոթագրութիունները օգտագործում ունեն accessdate, բայց չունեն URL
- Ալպոմներ այբբենական կարգով
- Singlechart usages for Australia
- Singlechart usages for Austria
- Singlechart usages for Flanders
- Singlechart usages for Wallonia
- Singlechart usages for Brazil
- Singlechart called without song
- Singlechart usages for Canada
- Singlechart usages for Billboardcanadaac
- Singlechart usages for Billboardcanadachrtop40
- Singlechart usages for Billboardcanadahotac
- Singlechart usages for Czech Republic
- Singlechart called without artist
- Singlechart usages for Czechdigital
- Singlechart usages for Denmark
- Singlechart usages for Finland
- Singlechart usages for France
- Singlechart making named ref
- Singlechart used with missing parameters
- Singlechart usages for Germany2
- Singlechart usages for Hungarydance
- Singlechart usages for Hungary
- Singlechart usages for Hungarysingle
- Singlechart usages for Ireland2
- Singlechart usages for Israelairplay
- Singlechart usages for Italy
- Singlechart usages for Billboardjapanhot100
- Singlechart usages for Dutch40
- Singlechart usages for Dutch100
- Singlechart usages for New Zealand
- Singlechart usages for Norway
- Singlechart usages for Poland
- Singlechart usages for Polishdance
- Singlechart usages for Portugal
- Singlechart usages for Scotland
- Singlechart usages for Slovakia
- Singlechart usages for Slovakdigital
- Singlechart usages for Spain
- Singlechart usages for Sweden
- Singlechart usages for Switzerland
- Singlechart usages for UK
- Singlechart usages for Billboardhot100
- Singlechart usages for Billboardadultcontemporary
- Singlechart usages for Billboardadultpopsongs
- Singlechart usages for Billboarddanceclubplay
- Singlechart usages for Billboarddanceairplay
- Singlechart usages for Billboardlatinairplay
- Singlechart usages for Billboardlatinpopsongs
- Singlechart usages for Billboardpopsongs
- Singlechart usages for Billboardrhythmic
- Բրիտանական երգեր
- Երգեր այբբենական կարգով
- 2016 սինգլներ