La mamma
"La mamma" | |
---|---|
Song | |
Ժանր | Շանսոն |
«La Mamma» («Մաման»), ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրի՝ 1962-ին ֆրանսացի բանաստեղծ Ռոպեր Կալլի բանաստեղծութեան խօսքերով յօրինած եւ կատարած հիթային երգ[1]:
Թեման
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«La Mamma» երգը սիրուած մօր մասին է, որուն կեանքին վերջին ժամերուն սատարելու կու գան հարազատներն ու մտերիմները։
Ֆրանս Կալլ՝ երգի բնագիրին հեղինակ Ռոպեր Կալլի դուստրը, կը պատմէ.[2] «Կը յիշեմ՝ փոքրիկ աղջիկ էի, երբ համերգի ժամանակ Շարլ Ազնաւուրի հետ կատարեցի «La Mamma» այնչափ յուզիչ երգը: Ինծի այնպէս մը կը թուէր, թէ այդ պահուն քովս էին երգի բանաստեղծական բնագիրին հեղինակ հայրս եւ անոր մայրիկը՝ իմ սիրելի տատիկս, որ իր ապրած կեանքով, իր հոգիին ջերմութեամբ եւ իր մահով ներշնչած էր հօրս՝ գրելու այդ բանաստեղծութիւնը»:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շարլ Ազնաւուր "La mamma"-ն առաջին անգամ կատարած եւ ձայնագրած է 1962-ին՝ իր երգերու 1963-ին հրապարակուելիք ալպոմին համար: Երգը առանձինը առաջին անգամ հրապարակուած է 1963-ի սկիզբը, Les Compagnons de la chanson երաժշտախումբի կատարմամբ, որ ֆրանսական հիթ-շքերթին մէջ զբաղեցուցած է 80-րդ տեղը[3]: Բայց շուտով (Փետրուար 1964-ին) հրապարակուած է Ազնաւուրի կատարման տարբերակը, որ շատ կարճ ժամանակամիջոցի մէջ զբաղեցուցած է առաջին տեղը եւ երկար ժամանակ պահպանած այդ բարձր տեղը հիթ-շքերթին մէջ: "La mamma"-ի ազնաւուրեան կատարումը 1964-ին առաջնակարգ տեղեր գրաւած է նաեւ Պելճիքայի , Իտալիոյ եւ այլ երկիրներու մէջ: Անիկա դարձած է Շարլ Ազնաւուրի առաջին երգը, որուն վաճառքի ցուցանիշը հատած է մէկ միլիոն օրինակի սահմանագիծը[4]:
Դասակարգում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը](La Mamma երգի ազնաւուրեան կատարման՝ տարբեր երկիրներու 1963-1965 թթ. հիթ-շքերթներուն մէջ զբաղեցուցած տեղերը )
Երկիրը | Զբաղեցուցած տեղը[5] |
---|---|
Աւստրիա | 15 |
Պրազիլ | 4 |
Սպանիա | 1 |
Ֆինլանտա | 15 |
Ֆրանսա | 1 |
Յունաստան | 12 |
Իտալիա | 11 |
Ուրուկուէյ | 4 |
Վալոնիա | 2 |
Տարբերակներ, երգիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Dalida
- Matt Monro (For Mama)
- De Strangers (Den bompa)
- Anna German
- Ray Charles (For Mama "La Mamma")
- Lisa del Bo
- Domenico Modugno
- Agnaldo Timóteo
- Jean Vallée
- Corry Brokken
- Will Tura
- Chico & The Gypsies (La mama)
- Elvina Makaryan
- Isabelle Boulay (2002)
- Yoyoy Villame (parody in Cebuano titled "Mamay Maliya")[6]
- Heino La mamma (clip)
- Sandro La mamma (clip)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Source : accréditation Sacem
- ↑ Source : extrait de son commentaire concernant son duo avec Charles Aznavour dans son huitième album live Concert public Olympia / Concert acoustique M6 (1997) figurant dans l'intégrale Évidemment, Les années Warner (13 CD + 1 DVD, Warner Music, 2004).
- ↑ Les Compagnons de la chanson, La Mamma — Palmarès des chansons sur le site de l'INA.
- ↑ Million selling records from the 1900s to the 1980s: an illustrated directory, by Joseph Murrells. Batsford, 1984, p. 170
- ↑ Classements de Charles Aznavour
- ↑ «Yoyoy Villame - Mamay Maliya (HD)»