GitHub
| GitHub | |
|---|---|
|
| |
|
| |
| Կայքի տիպ | ինտերնետ ծառայություն?, forge?, data library?[1], identity provider?, Ցանցի կիրառական ծրագիր?, repository hosting service?, repository web interface?, սոցիալական ցանց?[2], կրաունդսորսինգովյան պրոեկտ?, կայքէջ, issue tracking system?, code reviewing software?, վիքի-շարժիչ?, continuous integration software? և առցանց համայնք? |
| Լեզու(ներ) | անգլերէն[3][4] |
| Սեփականատէր(ներ) | GitHub Inc.? |
| Հեղինակ(ներ) | Tom Preston-Werner?, Chris Wanstrath? և P. J. Hyett? |
| Հիմնուած | 19 Հոկտեմբեր 2007[5] |
GitHub, IT-նախագիծերու մշակման համար նախատեսուած ամէնէն մեծ առցանց ծառայութիւնը[6]։ Հիմնուած է Git տարբերակներու կառավարման համակարգին վրայ եւ մշակուած է Ruby on Rails-ով[7] եւ Erlang-ով Github Inc. ընկերութեան կողմէ (նախապէս՝ Logical Awesome)[8]:
Ծառայութիւնը լիովին անվճար է բաց ելքային գոտով նախագիծերու համար եւ կը տրամադրէ ատոնց բոլոր հնարաւորութիւնները (SSL-ը ներառեալ[9]), իսկ մասնաւոր նախագիծերու համար կ'առաջարկուին տարբեր վճարովի սակագնային ծրագիրներ[10]։
Ծառայութեան կարգախօսը՝ «Social Coding» է, հայերէն կարելի է թարգմանել որպէս՝ «Կը գրենք գոտ միասին»։ Շապիկներու վրայ կը տպուի լիովին այլ գրառում՝ «Fork you!» (Ճիւղաւորուի՛ր)[11]։ Մէկ կողմէն անիկա համահունչ է անգլիալեզու հայհոյանքի հետ եւ կ'ակնարկէ ոչ ֆորմալ միջավայրի մասին։ Միւս կողմէ այդ բառերը կը յիշեցնեն, որ Git-ով կարելի է հեշտ եւ անցաւ նոր ճիւղեր ստեղծել, սակայն բաց ելքային գոտով նախագիծեր մշակողները ճիւղերու ստեղծման բացասական կը վերաբերին[12]։
GitHub-ի թալիսմանը ութոտնուկ-կատուն է (անգլերէն՝ octocat), որ, չնայած յայտնի դարձած մոլորութեան, ոչ մէկ կապ ունի «Octocat Adventure» կարճամեթրաժ ֆիլմին հետ, այլ պարզապէս գտնուած է Թոմ Փրեսթըն-Վերների կողմէ iStock Photo-ին մէջ[13][14]։
Հնարաւորութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կայքի հեղինակները GitHub-ը՝ «մշակողներու սոցիալական ցանց» կ'անուանեն։ Բացի գոտի հրապարակումէն, մասնակիցները կրնան նաեւ իրար հետ կապուիլ, մեկնաբանել իրար խմբագրումները, ինչպէս նաեւ հետեւիլ ծանօթներու նորութիւններուն։ Git-ի լայն հնարաւորութիւններու օգնութեամբ ծրագրաւորողները կրնան միացնել իրար ռեբոզիդորիաները. GitHub-ը ատոր համար կ'առաջարկէ յարմար ինթըրֆեյս եւ կը կարողանայ ամէն մասնակիցի ներդրումը ծառի տեսքով ներկայացնել։
նախագիծերու համար կան սեփական էջեր, փոքրիկ Ուիքիներ եւ սխալներու հետապնդման համակարգեր։ Կայքին մէջ կարելի է ծրագրաւորման լեզուներու մեծամասնութեան սինդաքսիսի լուսաւորմամբ դիտել նախագիծերու ֆայլերը։
- Վճարովի սակագիներու վրայ կարելի է ստեղծել մասնաւոր ռեբոզիդորիաներ, որոնք հասանելի են սահմանափակ թիւով օգտատէրերու։
- Կայ ծառայութեան ուեպ-ինդըրֆեյսէն ֆայլերու ուղղակի յաւելման հնարաւորութիւն[15]։
- նախագիծերու գոտը կարելի է ոչ միայն պատճենել Git-ի օգնութեամբ, այլ նաեւ կայքէն ներբեռնել հասարակ արխիւներու տեսքով։
- Բացի Git-էն, ծառայութիւնը կ'աջակցի գոտի ստացման եւ խմբագրման SVN-ով[16][17] եւ Mercurial-ով[18]։
- Կայքին մէջ կայ գոտի հատուածներու արագ հրապարակման համար նախատեսուած gist.github.com pastebin-ծառայութիւն։
Նախապէս Ruby-նախագիծերը կրնային ինքնագործ կերպով հրապարակուիլ նաեւ RubyGems ծառայութեան մէջ, սակայն 2009 թուականի Հոկտեմբերին GitHub-ը հրաժարած է տուեալ ծառայութենէն[19]։
Յայտնիութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին մասնաւոր ռեբոզիդորիան ստեղծուած է 2008 թուականի Յունուար 12-ին։ 2011 թուականի վերջը նախագիծերուն մէջ արդէն եղած է աւելի քան մէկ միլիոն գրանցուած օգտատէր[20] եւ աւելի քան երկու միլիոն ռեբոզիդորիաներ[21]։ 2017 թուականի Մարտի դրութեամբ կայքին մէջ գոյութիւն ունեցած է աւելի քան 58 միլիոն ռեբոզիդորիա[22]։
2008 թուականի վերջը GitHub-ը ստացած է «Լաւագոյն սթարթափ-տեպիւդ» մրցանակը[23]։
GitHub-ը աւելի յայտնի է Ruby-մշակողներու միջեւ[24]։ Բացի այդ, խոշոր IT-ընկերութիւններ այդ ծառայոեան մէջ կը հրապարակեն իրենց պաշտօնական ռեբոզիդորիաները.[25]
GitHub-ի մէջ իրենց բաց նախագիծերը կը հրապարակեն ԱՄՆ-ի ֆետերալ գործակալութիւնները[39]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Data repositories — Simmons University, 2008. — 350 է.
- ↑ Following people
- ↑ https://gist.github.com/a4b4fac18beb08335919
- ↑ http://github.com/blog/679-github-in-your-language
- ↑ GitHub Dominates the Forges — GitHub
- ↑ Ruby on Rails: Applications Archived 2012-04-30 at the Wayback Machine.
- ↑ Meet the Developers — GitHub
- ↑ «Sidejack Prevention Phase 2: SSL Everywhere»
- ↑ Plans & Pricing — GitHub
- ↑ «GitHub Shirts Now Available!»
- ↑ ««Look at the Numbers!»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006 թ․ ապրիլի 5-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ ապրիլի 14
- ↑ What is the story behind Github’s octocat mascot? на Quora, ответ PJ Hyett.
- ↑ (հայերեն) GitHub, 2024-04-09, https://hy.wikipedia.org/w/index.php?title=GitHub&oldid=9794382, վերցված է 2025-10-30
- ↑ «Creating files on GitHub · GitHub Blog»։ արտագրուած է՝ 2013 թ․ հունվարի 29
- ↑ Announcing SVN Support — GitHub
- ↑ Subversion Write Support — GitHub
- ↑ «Hg-Git plugin for Mercurial, adding the ability to push to and pull from a Git server repository from Mercurial»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013 թ․ մարտի 16-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ ապրիլի 14
- ↑ Gem Building is Defunct — GitHub
- ↑ One Million — GitHub
- ↑ Those are some big numbers — GitHub
- ↑ «Build software better, together» (անգլերեն)։ GitHub։ արտագրուած է՝ 2017 թ․ մայիսի 3
- ↑ Congratulations To the Crunchies Winners; Facebook Takes Top Prize For Second Year
- ↑ Hackers Agree: GitHub Rocks — GitHub
- ↑ Popular Watched Repositories — GitHub Archived 2010-04-19 at the Wayback Machine.
- ↑ facebook’s Profile — GitHub
- ↑ twitter’s Profile — GitHub
- ↑ palm’s Profile — GitHub
- ↑ yahoo’s Profile — GitHub
- ↑ Perl mirror on GitHub
- ↑ Perl’s first commit, 1987-12-17
- ↑ Scala SVN -> Github Migration | The Scala Programming Language
- ↑ scala/scala — GitHub
- ↑ «Riding Rails: Rails premieres on GitHub»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009 թ․ փետրվարի 10-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ ապրիլի 14
- ↑ CyanogenMod (CyanogenMod Android) · GitHub
- ↑ PHP source now available on GitHub · GitHub
- ↑ Valve’s Profile — GitHub
- ↑ Apple’s Profile — GitHub
- ↑ https://code.gov/#/explore-code/