Folklore (ալպոմ)
"Folklore" | |
---|---|
Song | |
Թողարկուած | 24 Յուլիս, 2020 |
Ժանր | «Indie» |
Արտադրիչ | Թէյլըր Սուիֆթ, Աարոն Տեսներ, Ճաք Անթոնոֆ |
«Folklore» (Անգլ. թարգմանութիւն՝ «Աւանդավէպ»), Ամերիկացի երգչուհի եւ երգերու հեղինակ Թէյլըր Սուիֆթի ութերորդ ալպոմն է։ Ալպոմը հրատարակուած է 24 Յուլիս, 2020 թուականին, Republic Records ձայնագրման ընկերութան միջոցաւ: Ան հրատարակուեցաւ Սուիֆթի եօթներորդ ալպոմէն՝ «Lover»-էն տաս ամիս ետք։ Ալպոմը ձայնագրուած է Թէյլըր Սուիֆթի տան մէջ, COVID-19 համաճարակին պատճառաւ: Առցանց միջոցներով, անոր ձայնագրութեան մաս կազմած են նաեւ Աարոն Տեսներ եւ Ճաք Անթոնոֆը որպէս հեղինակներ:
Նախապատմութիւն եւ հրատարակում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Folklore» ալպոմը գրուած ու ձայնագրուած է COVID-19 համաճարակի ժամանակաընթացքին: Ալպոմի ստեղծագործման ընթացքին, Թէյլըր գրած ու ներդրած է իր բոլոր երազանքները եւ վախերը եւ անոնք վերածած է երգերու[1]:
23 Յուլիս, 2020-ին Թէյլըրը Instagram-ի վրայ հրապարակեց 9 նկարներ առանց բացատրութեան: Այդ 9 փոքր քառակուսի նկարները մեծ եւ ամբողջական պատկեր մը ստեղծեցին անոր հաշիւին վրայ: Այդ ամբողջական պատկերը ի վերջոյ եղաւ ալպոմին կողքի նկարը[2]: 9 նկարներէն ետք, ան հրապարակեց ուրիշ նկար մը որուն միջոցաւ յայտարարեց թէ ալպոմը պիտի հրատարակուի նոյն օրը, կէս գիշերին:
Պոն Իվեր երգիչը մաս կազմած է «Exile» երգին, որ ալպոմին մէջ 4րդ երգն է[3]:
Երգացանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]# | Անուանում | Հեղինակ(ներ) | Արտադրիչներ | Տեւողութիւն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «the 1» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 3:30 | |||||
2. | «cardigan» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 3:59 | |||||
3. | «the last great american dynasty» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 3:51 | |||||
4. | «exile» (Պոն Իվեր-ի մասնակցութեամբ) | Թէյլըր Սուիֆթ, Ուիլիըմ Պուէրի եւ Ճասթըն Վերնըն | Տեսներ | 4:45 | |||||
5. | «my tears ricochet» | Թէյլըր Սուիֆթ | Ճաք Անթոնոֆ | 4:15 | |||||
6. | «mirrorball» | Թէյլըր Սուիֆթ եւ Ճաք Անթոնոֆ | Ճաք Անթոնոֆ | 3:29 | |||||
7. | «seven» | Թէյլըր Սուիֆթ | Տեսներ | 3:28 | |||||
8. | «august» | Թէյլըր Սուիֆթ եւ Ճաք Անթոնոֆ | Ճաք Անթոնոֆ | 4:21 | |||||
9. | «this is me trying» | Թէյլըր Սուիֆթ եւ Ճաք Անթոնոֆ | Ճաք Անթոնոֆ | 3:15 | |||||
10. | «illicit affairs» | Թէյլըր Սուիֆթ եւ Ճաք Անթոնոֆ | Ճաք Անթոնոֆ | 3:10 | |||||
11. | «invisible string» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 4:12 | |||||
12. | «man woman» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 3:57 | |||||
13. | «epiphany» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 4:49 | |||||
14. | «betty» | Թէյլըր Սուիֆթ եւ Ուիլիըմ Պուէրի | Տեսներ եւ Անթոնոֆ | 4:54 | |||||
15. | «peace» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 3:54 | |||||
16. | «hoax» | Թէյլըր Սուիֆթ եւ Աարոն Տեսներ | Տեսներ | 3:40 | |||||
63:29 |
Deluxe edition | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անուանում | Հեղինակ(ներ) | Արտադրիչներ | Տեւողութիւն | |||||
1. | «the lakes» | Թէյլըր Սուիֆթ եւ Ճաք Անթոնոֆ | Անթոնոֆ | 3:47 | |||||
3:47 |
Նշումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բոլոր երգերը գրուած են փոքրատառով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Kaufman Gil, Kaufman Gil (2020-07-23)։ «Taylor Swift ‘Folklore’ Collaborator Reveals How They Wrote Songs in Just Hours»։ Billboard (en-US)։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ «Taylor Swift announces surprise album, recorded "in isolation"»։ www.cbsnews.com (en-US)։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ «Taylor Swift Was Bummed About Her Summer Plans Not Panning Out, So She's Releasing A New Album... Tonight | Billboard»։ web.archive.org։ 2020-07-23։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-07-23-ին։ արտագրուած է՝ 2022-02-12