Ֆրանսական Ֆլանտրիա

Jump to navigation Jump to search
Ֆրանսական Ֆլանտրիան քարտէզի վրա

Ֆրանսական Ֆլանտրիա (ֆրFlandre française, արեւմտ․ ֆլամանտ․՝ Frans-Vloandern, հոլFrans-Vlaanderen), նաեւ կը կոչուի Հարաւային Ֆլանտրիա, պատմական (ոչ վարչական) տարածաշրջան Ֆրանսայի Հիւսիսը։ Կը ներկայացնէ 1678-ին Նէյմէյխէնեան հաշտութեան պայմանագրով Ֆրանսային անցած նախկին Ֆրանտրիա (Ֆլանտերս) դքսութեան մէկ մասը։

Ներկայիս կը կազմէ Օ-տէ-Ֆրանս (Նոր[1] եւ Պա տը Կալէ) տարածաշրջանին մէկ մասը։ Կը բաժնուի 3 ենթաշրջանի՝ Վեստհուք կամ Ծովափնեայ Ֆլանտրիա, ռոմանական Ֆլանտրիաեւ Ֆլամանտական Արտուա։

Գլխաւոր քաղաքներն են Լիլ[2], Տուէ, Տիւնքերք, Ազպրուկ, Պայէօլ, Արրաս, Պետիւն, Սենտ Աման լեզ Օ, Լանս, Սան Օմեր, Պուլոն սիւր Մեր։

Խոսուող լեզուներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատմականօրէն այս տարածաշրջանը երկլեզու է․ այստեղ կը խօսէին ֆրանսերէն (պիկարտական բարբառ) եւ հոլանտերէն (արեւմտաֆլամանտական բարբառ), թէեւ 21-րդ դարուն սկիզբը ֆլամանտական բարբառը փաստացիօրէն դադրած է օգտագործուելէ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Атлас։ «Нор — Па-де-Кале, Французская Фландрия»։ Атлас, Города и страны, моря и океаны. Вокруг Света, Тайны ХХ века, Целый мир в твоих руках (ru-ru)։ արտագրուած է՝ 2018-09-15 
  2. Атлас։ «Лилль, Французская Фландрия»։ Атлас, Города и страны, моря и океаны. Вокруг Света, Тайны ХХ века, Целый мир в твоих руках (ru-ru)։ արտագրուած է՝ 2018-09-15