Ֆոնեաս, Էվիա
Ժայռակղզիակ | |
---|---|
Ֆոնեաս, Էվիա | |
Φονιάς Εύβοιας | |
Երկիր | Յունաստան Էվոյիքոս ծոց |
Շրջան | Սթիրոնիսիա |
Ֆոնեաս (յուն․՝ Φονιάς)․ անբնակ ժայռակղզիակ, Սթիրոնիսիա, Էվոյիքոս ծոց, Յունաստան։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սթիրոնիսիա կղզեխումբին ժայռակղզիակ։ Կը գտնուի Էվոյիքոս ծոցին հարաւային մասը, Ատիկէի արեւելեան մասի Քաւոֆոնեաս հրուանդանին (Էվիայ) հարաւ-արեւելքը ։ Կը պատկանի Նեա Սթիրա (Էվիա) քաղաքապետութեան։
Սթիրոնիսիայի հիւսիս-արեւմտեան ժայռակղզիակն է։ Ծովու մակերեսէն բարձրութիւնը 35 մեթր է։ Ունի ցած բուսականութիւն եւ կենդանական աշխարհը բաւարարուած է մուկերով եւ օձերով։
Կը կոչուի Ֆոնեաս (Φονιάς=սպաննող), որովհետեւ նաւագնացութեան համար վտանգաւոր շրջան մըն է։
Ժայռակղզիակին վրայ լուսանկարուած է «Լուֆա քէ փարալաղի․ Սիրինես սթօ Էղէօ» («Λούφα και παραλλαγή: Σειρήνες στο Αιγαίο» Loafing and Camouflage: Sirens in the Aegean) ժապաւէնը։ Ժապաւէնի պատմութեան ընթացքը կը պատահի Քալիմնոսի Փիթա ժայռակղզիակը, սակայն ժապաւէնը ամբողջովին լուսանկարուած է Ֆոնեաս ժայռակղզիին վրայ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սարսափ մատնող անունով յունական ժայռակղզիակը, 10-10-2021(յունարէն)
- ↑ փաթիկի ձեւ ունեցող յունական ժայռակղզիակը ուր Լուֆա քէ փարալաղի ժապաւէնը լուսանկարուեցաւ 10-10-2021(յունարէն)
- ↑ Ֆոնիեաս․ հոն ուր ժապաւէնը լուսանկարուեցաւ, 14-10-2021(յունարէն)
- ↑ Լուֆա քէ փարալաղի․ ժապաւէն(անգլերէն)
- ↑ Տեսերիզ․ Ֆոնեաս ժայռակղզիակը