Օթոնի
Կղզի | |||
---|---|---|---|
Օթոնի | |||
Οθωνοί | |||
| |||
Օթոնի․ Ամոս շրջան, խորին՝ Քերքիրա | |||
Երկիր | Յունաստան․ Յոնիական ծով, Տիափոնտեա կղզիներ | ||
Տարածութիւն | 10,8 քմ² | ||
Բնակչութիւն | 392 (2011) մարդ | ||
Կը գտնուի ափին | Յոնիական ծով | ||
Փոստային ցուցանիշ | 49100 | ||
Օթոնի (յուն․՝ Οθωνοί), Յոնիական ծով։ Տիափոնտեա կղզիներուն մեծագոյն կղզին։ Կը գտնուի Յունաստանի արեւմտեան ծայրամասին։[1]
Տարածութիւնն է 10,8 քլ² եւ բնակչութեան թիւն է 392։ Հեռաւորութիւնը Քերքիրային հիւսիս արեւմտեան ափերէն 12 ծովային մղոն է։[2]
Ըստ յունական դիցաբանութեան, հնադարին Քալիփսօ յաւերժահարսին կղզին (Հոմեռոս կղզին Օղիղիա անուանած է) էր։ Օտիսէաս զայն սիրահարուեցաւ ու հոն եօթը տարի գերի մնաց։ Ան անկէ մեկնելով ու ալիքներուն հետ պայքարելէ ետք հասաւ Ֆէաքեսներուն կղզին՝ Քերքիրա։ Այս մեկնութիւնը առասպելը կ՛արդարացնէ․ երկու կղզիները մօտ են իրարու։[3]
Կղզին իր ռազմական դիրքին պատճառով, պատմութեան ընթացքին զօրաւոր տիրութիւններուն՝ ֆրանսացիներ, վենետիկցիներ, իտալացիներուն, օսմանցիներուն, անգլիացիներուն, ինչպէս նաեւ ԺԵ․-ԺԶ․ դարու ծովահէն Հայրետին Պարպառոսային, թիրախը դարձած է։[4]
Տիափոնտեա կղզիները ներառնուած են Նաթուրա ծիրէն ներս Բնապահպանման Գօտիի Միջազգային համաձայնագրով - Natura 2000։[5]
Օթոնի գաղթող թռչուններուն հանգրուաններէն մէկն է եւ ներառնուած է «ΣΠΠΕ» ցուցակին մէջ՝ «Կարեւոր շրջան Յունաստան թռչուններուն համար»։[6][7]
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «2011-ի մարդահամար (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-07-24
- ↑ Օթոնի(յունարէն)
- ↑ Տիափոնտեա անծանօթ կղզիները, 30-5-2015(յունարէն)
- ↑ Տիափոնտեա ղզիներ․ Յունաստանի դրախտներէն, զուլալ ջուրերով եւ անվերջ ծովափներով(յունարէն)
- ↑ ΕΡΤ․ Յունական ռատիօ-հեռասփռման պետական կայան․ տեսերիզ - Պտտելով Յունաստանը - Քերքիրա եւ Տիափոնտեա կղզիներ 0000008407 (յունարէն)
- ↑ Օթոնի կղզին (անգլերէն)
- ↑ Քաթիմերինի թերթ․ Օթոնի, Յունաստանի տարածքին դրախտը, 30-1-2012(յունարէն)