Քրաքով
Քրաքով (լեհերէն.՝ Kraków [ˈkrakuf]), Լեհաստանի ամենահին քաղաքներէն մէկն է։ Կ՛ենթադրու, որ հիմնադրուած է մօտաւորապէս 7-9–րդ դարերուն, հակառակ անոր որ հնագետներու կարծիքով մարդիկ այս տարածքին սկսած են ապրիր պալեոլիթից (մօտաւորապէս 8 հազար տարի առաջ Ք.Ա.)։
Ք.Ե. 10–րդ դարուն՝ 990 թուականին Միեշքօ Ա. Քրաքովի մէջ Լեհաստանի թագաւորութեան հիմքը դրած է։
Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կը յիշատակուի 10-րդ դարէն։ Առաջացած է վիսլեաններ ցեղին 8-9-րդ դարերու բնակավայրի տեղը։ Քաղաքը լեհերէն կը կոչուի Քրաքուվ (լեհ.՝ Kraków)։ Ոմանք կ՛ենթադրեն, որ անուանումն առաջացած է Քրաք անձնանունէն (ամրոցի հիմնադիրը կամ տերը), ոմանք ալ կ՛ենթադրեն, որ այն առաջացաշ է լեհերէն kruk ― «ագռաւ» բառէն, այսինքն՝ «ագռաւատեղ»[1]։
Յուշակոթող[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2004 թուականի Ապրիլ 17-ին՝ Քրաքովի մէջ, Խաչքար-յուշակոթող տեղադրուած է 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան, ինչպէս նաեւ 1921-1944 թուաանններուն ուքրանական ազգայնականներու կողմէ սպանուած հայ եւ լեհ զոհերու յիշատակին։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս»