Քոփենհակընի Արեւմտեան Գերեզմանատուն

Արեւմտեան հանգստարան (դան․՝ Vestre Kirkegård Վեսթրէ Քիրքէկորտ)՝ Քոփընհակընի մէջ գերեզմանատուն, Դանիոյ մէջ ամէնամեծ գերեզմանատունն է, 54 հեկտար տարածքով[1]: Ճանչուած է մարդոց կողմէ որպէս հին գերեզմաններու եւ յուշարձաններու տեսավայր[2]:
Տեղը Եւ Նշանակութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տեղակայուած է քաղաքի կեդրոնի հարաւարեւմտեան մասին չորս երկաթուղային կայարաններու միջեւ, Քարլսպերկ շրջանի հարեւանութեամբ: Գերեզմանատունն ունի կաթողիկէ հատուած, որուն ետեւը հրէական հանգստարանն է: Հոս զանգուածաբար թաղուած են Երկրորդ համաշխարհային պատերազմէն ետք Դանիոյ մէջ մեռած հազարաւոր փախստական գերմանացիներ, ինչպէս նաեւ Նացիական Գերմանիոյ 4643 զինուորներ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Vestre Kirkegård-ը բացուած է 1870-ի Նոյեմբեր 2-ին[3] Քոփընհակընի աճող բնակչութեան համար: Մինչ այդ գլխաւոր գերեզմանատուն կը համարուէր Assistens-ը: Գերեզմանատունը կառուցուած է ճարտարապետ Էտուարտ Եյոսելի (Edvard Glæsel, 1858-1915) նախագիծով[4]: Սկզբնապէս ընչազուրկներուն համար նախատեսուած ըլլալով, 1990-ականներէն Vestre Kirkegård-ը կարեւոր թաղումներու վայր մը դարձած է:
Նշանաւոր Գերեզմաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- գրող Հերման Պանկ (Herman Bang 1857–1912) Յղում
- վարչապետ Վիլհէլմ Պուլ (Vilhelm Buhl 1881–1954)
- քանդակագործ Էդւարտ Էրիքսէն[5] (Edvard Eriksen 1876–1959)
- նկարիչ Վիլհէլմ Համարշեոյ (Vilhelm Hammershøi 1864–1916)
- վարչապետ Վիկոյ Քամփման (Viggo Kampmann 1910–1975)
- դերասանուհի Ասթա Նիլսէն (Asta Nielsen 1881–1972)
- երգահան Քարլ Նիլսէն (Carl Nielsen 1865–1931)
- թուաբանագէտ Եուլիւս Փեթերսէն (Julius Petersen 1839–1910)
- բեւեռախոյզ Քնուտ Ռասմուսէն (Knud Rasmussen 1879–1933)
- վարչապետ Թորւալտ Սթաունինկ (Thorvald Stauning 1873–1942)
- հեղինակ Եալմար Սեոտերպերկ (Hjalmar Söderberg 1869–1941)
- քանդակագործ, նկարիչ Լաւրից Թուքսէն (Laurits Tuxen 1853–1927)
Գերեզմանաքարեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «http://www.aok.dk/byen-rundt/vestre-kirkegaard»։ AOK։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-05-04-ին։ արտագրուած է՝ 2010-08-25
- ↑ «København får mere liv på kirkegårdene»։ Politiken։ արտագրուած է՝ 2010-08-25
- ↑ «Vestre Kirkegård» (Danish)։ Københavns Kommune։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 October 2013-ին։ արտագրուած է՝ 6 October 2013
- ↑ «Kunst og bygninger på Vestre Kirkegård»։ Copenhagen Municipality։ արտագրուած է՝ 2014-01-24
- ↑ Յայտնի է Փոքրիկ Ջրահարսի արձանով
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Pamphlet գերեզմանատան քարտէսով
- CWGC: Քոփէնհակընի Արեւմտեան Գերեզմանատուն (անգլերէն)