Jump to content

Քուքենհոֆ (Հոլանտա)

Բնակավայր
Քուքենհոֆ
հոլ.՝ Keukenhof
Երկիր  Հոլանտա
Հիմնադրուած է՝ 1950
Տարածութիւն 32 հեկտար
Պաշտօնական կայքէջ keukenhof.nl(նէտեր.)(գերմ.)(ֆր.)(անգլերէն)

Քուքենհոֆ, ծաղիկներու պարտէզ՝ Հոլանտայի մէջ:

Ճանչցուած է նաեւ Եւրոպայի պարտէզ անունով: Համաշխարհային ճանաչում ունեցող ծաղիկի պարտէզներէն է։

Աւելի քան եօթը հեկտար տարածութիւն ունեցող այս պարտէզին մէջ ամէն տարի կը ցանուի մօտաւորապէս եօթը միլիոն սոխ` ցուցադրելու համար հոլանտական ծաղիկներուն ամէնէն գեղեցիկ հաւաքածոն:

Այս ծաղիկները ԺԷ. դարուն այնքան յարգի էին Հոլանտայի մէջ, որ անոնք իբրեւ դրամ կը գործածուէին:

Պարտէզին մէջ կը ցուցադրուին կակաչի 800 տեսակներ:

Սկզբնական շրջանին Քուքենհոֆ, որ կը նշանակէ բանջարանոց, կը գործածուէր մշակելու համար պտուղներ եւ բանջարեղէններ` նշանաւոր ազնուական կնոջ մը խոհանոցին անձնակազմին համար: 1641-ին հոն կը շինուի պալատ մը, եւ անոր շրջակայքը կը փոխուի: ԺԹ. դարու կէսերուն անիկա կը ստանայ անգլիական պարտէզի մը կերպարանքը[1]:

2017-ին պարտէզը 1.4 միլիոն զբօսաշրջիկ ընդունած է[2][3]:

Տարի Այցելու   Տարի Այցելու
2008 835,000 2014 1,020,000
2009 850,000 2015 1,175,000
2010 800,000 2016 1,143,000
2011 884,000 2017 1,400,000[4]
2012 875,000 2018 1,400,000[5]
2013 849,000 2019 1,500,000[6]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Բանջարանոցէն՝ Պարտէզ
  2. Klopper Roy (20 May 2019)։ «Record: 1,5 miljoen bezoekers Keukenhof»։ De Telegraaf։ արտագրուած է՝ 8 October 2019 
  3. «Keukenhof sluit een succesvol seizoen | Keukenhof.nl»։ keukenhof.nl։ արտագրուած է՝ 2019-10-08 
  4. «Keukenhof- Visitors 2018»։ Van Doorne։ արտագրուած է՝ 8 October 2019 
  5. «Number of visitors to the Keukenhof in the Netherlands from 2011 to 2019 (in 1,000s)»։ Statista։ Statista։ արտագրուած է՝ 8 October 2019 
  6. «Number of visitors to the Keukenhof in the Netherlands from 2011 to 2019 (in 1,000s)»։ Statista։ Statista։ արտագրուած է՝ 8 October 2019