Քունի Համաշխարհային Օր
Քունի Համաշխարհային Օր (անգլ.՝ World Sleep Day), կը կազմակերպուի 2008-էն սկսած, Քունի Բժշկութեան Համաշխարհային Դաշնութեան (անգլ.՝ World Association of Sleep Medicine), Քունի Համաշխարհային Օրուան միջազգային կոմիտէի (անգլ.՝ World Sleep Day Committee) նախաձեռնութեամբ[1]։ Նպատակը՝ առողջ եւ ճիշտ քունի քարոզումն է, հասարակութեան ուշադրութեան հրաւիրումը քունի բժշկութեան, կրթութեան եւ ընկերային հիմնահարցերու վրայ, ինչպէս նաեւ քունի խանգարումներու կանխարգելումն ու կառավարումը։
Քունի Համաշխարհային օրուն կարգախօսներ=
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քունի Համաշխարհային Օրը կը նշուի իւրաքանչիւր տուրուան Մարտի ամբողջական երկրորդ շաբաթուան Ուրբաթ օրը։
Տարի | Օր | Կարգախօս |
---|---|---|
2008 | 14 Մարտ | «Ամուր քնացիր, առողջ ապրիր» (Sleep well, live fully awake)[2] |
2009 | 14 Մարտ | «Ճանապարհէն առաջ կը քնանաս, տեղ կը հասնիս առանց խնդիրներու» (Drive alert, arrive safe)[3] |
2010 | 19 Մարտ | «Լաւ քնացիր, մնա առողջ» (Sleep Well, Stay Healthy)[4] |
2011 | 18 Մարտ | «Լաւ քնացիր, առողջ մեծացիր» (Sleep Well, Grow Healthy)[2][5] |
2012 | 16 Մարտ | «Ազատ շնչէ, լաւ քնացիր» (Breathe Easily, Sleep Well)[1] |
[2013 | 15 Մարտ | «Լաւ քուն, առողջ ծերացում» ({{Good Sleep, Healthy Aging)[1] |
2014 | 14 Մարտ | «Լաւ քնացիր, թեթեւ շնչէ, առողջութիւնդ պահպանէ» (Restful Sleep, Easy Breathing, Healthy Body!)[1] |
2015 | 13 Մարտ | «Երբ քունը անսպառ երաժշտուիւն, առողջութիւն եւ ուրախութիւն է» (When sleep is sound, health and happiness abound) |
Հայաստանեան աշխուժութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2012-էն կը նշուի նաեւ Հայաստանի մէջ Քունի խանգարումներու հայկական դաշնութեան կողմէն, Հայաստանի մէջ Քունի Համաշխարհային Օրուայ պաշտօնական WASM պատուիրակ բժիշկ - Neurologist, սոմնոլոկ Սամսոն Խաչատրեանի ջանքերով[6][7]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 WASM
- ↑ 2,0 2,1 Close your eyes. I'm going to show you the meaning of life, by David Flusfeder
- ↑ http://www.reuters.com/article/2009/03/17/idUS181827+17-Mar-2009+PRN20090317
- ↑ «March 19 2010 is March 19 2010 is Third Annual World Sleep Day»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-02-26-ին։ արտագրուած է՝ 2019-04-12
- ↑ Philips official sponsor of World Sleep Day 2011
- ↑ Քունի խանգարումներու հայկական դաշնութեան կայք
- ↑ Քունի խանգարումներու հայկական դաշնութեան դիմատետրի էջ