Jump to content

Քննարկում:Հայերէնի դասական ուղղագրութիւն

Page contents not supported in other languages.

Խորհրդային իշխանությունից շատ առաջ ուղղագական բարեփոխման խնդիր առաջացել էր։ Հիշեք, որ 18 թվականին դաշնակցության կառավության աշխատակից Պողոս Մակինցյանը ցանկանում էր հայերենի այբուբենը ընդհանրապես փոխել լատիներենի։ Ինչը բարեբախտաբար չկարողացավ ավարտին հասցնել նույն խորհրդային իշխանափոխության շնորհիվ։ Իսկ որ բարեփոխման խնդիրը դեռ 19-րդ դարից է առաջացել, կարելի է բազմաթիվ օրինակներ բերել։ Քավ լիցի, ես ԽՍՀՄ-ի կողմնակից չեմ, բայց կուզեի որ հոդվածում փաստերն անաչառ քննվեր։ Ashot Gabrielyan 15:33, 18 Նոյեմբերի 2009 (UTC)

Կարծում եմ վստահելի աղբյուրների առկայության դեպքում, արժե նշած կետերը տեղադրել հոդվածում: Chaojoker 16:21, 23 Նոյեմբերի 2009 (UTC)

Ներկայումս (նոր ավելացումներից հետո), հոդվածը կես արևմտահայերեն է, կես արևելահայերեն, դասական ուղղագրությամբ գրված (որը ավելի նոր մասը «պարսկահայերեն» է դարձնում): Կարծում եմ լավ է, որ նրան լրիվորեն վերածել մեկնումեկի: Քանի որ այն դասական ուղղագրությամբ է, կարծում է ավելի հեշտ կլինի մի քիչ փոփոխությամբ դարձնել լրիվ արևմտահայերեն: Chaojoker 16:21, 23 Նոյեմբերի 2009 (UTC)

Ես կաշխատեմ վրան եթե մեկը դեմ չի այս առաջարկության։ - Ֆետայի 16:57, 23 Նոյեմբերի 2009 (UTC)
Խնդրեմ, Ֆետայի ջան: Շնորհակալություն, Chaojoker 17:00, 23 Նոյեմբերի 2009 (UTC)
Արված է :) - Ֆետայի 18:10, 23 Նոյեմբերի 2009 (UTC)

Հոդվածից հեռացնում եմ հետևյալ նախադասությունը՝ «պարտադրուած էր խորհրդային համայնավարական իշխանութեան կողմից»։ Լեզվաբանությանը վերաբերող հոդվածին քաղաքական աստառ տալն անտեղի է և անլուրջ։ Էլ չեմ ասում, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՝ Կրեմլին բոլորովին չէր հետաքրքրում հայերենի ուղղագրության հարցերը։ Ամեն դեպքում, նախընտրելի է ապաքաղաքականացնել քերականական և ուղղագրական հարցերին վերաբերող հոդվածները, իմ կարծիքով։ Wolf 22:01, 23 Նոյեմբերի 2009 (UTC)

Համաձայն եմ առանց վստահելի աղբյուրների քաղաքական կարծիքներից խուսափելուն: Շնորհակալություն, Chaojoker 15:56, 24 Նոյեմբերի 2009 (UTC)

Շնորհակալութիւն խմբագրումների համար: Կը ցանկանայի իմանալ, թէ ինչպէս էք իմանում, որ նոր էջ է բացուել եւ ըստ այդլ էլ կարողանում էք խմբագրել:Կաղապար:Unsigned

Ողջույն, հարգելի Zoravarandranik: Դա արվում է այս էջից, որը նաև ձախ կողմի պանելում՝ Վերջին փոփոխություններ-ի վրա կտտացնելով կարելի է տեսնել: Chaojoker 15:59, 24 Նոյեմբերի 2009 (UTC)