Քապուլ
Քապուլ | |
պարս․՝ کابل | |
![]() | |
Երկիր |
![]() |
---|---|
Քաղաքապետ | Ապտուլ Ահատ Սահեպի |
Հիմնադրուած է՝ | 1200 |
Տարածութիւն | 275 քմ² |
ԲԾՄ | 1,790 մ |
Բնակչութիւն | 3 678 034 մարդ (2015) |
Կը գտնուի ափին | Քապուլ գետի ափին |
Ժամային գօտի | UTC+4:30? |
Հեռախօսային ցուցանիշ | +93 20 |
Անուանուած է | Քաբուլ?[2] |
Քապուլը, Աֆղանիստանի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ Քապուլ նահանգի վարչական կեդրոնն է։ Կը գտնուի Քապուլ գետի հովիտին մէջ, 1820 մ բարձրութեան վրայ։ Կլիման մերձարեւադարձային ցամաքային է, Յունուարի միջին ջերմաստիճանը 1 °C է, Յուլիսինը՝ 26 °C։ Տարեկան տեղումները 317 մմ են։
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Առաջին յիշատակութիւնը (Քապուր, Քարուր) կը հանդիպի Քլավտիոս Պտղոմեոսի (II դ․) մօտ։ Գտնուեր է Քուշանական թագաւորութեան, այնուհետեւ հեփթաղներու ցեղային միաւորման կազմի մէջ։ Այդ միաւորման տրոհումէն (6-րդ դար) յետոյ Քապուլը կառավարեր են տեղական կառավարիչները՝ Քաուլշահերը։ Արաբական նուաճումներու ժամանակաշրջանին Քապուլը անուանապէս ենթարկուեր է Մուավիա I (661 - 680) խալիֆային։ IX դ․ Քապուլը նուաճեր են Սաֆարները, այնուհետեւ՝ Սամանները, Ղազնեւիները, Թեմուրները։
13-րդ դարուն քանդեր է Չենկիզ խանը։ Պարուրի օրոք (որը Քապուլը նուաճեր էր 1504 թուականին) Քապուլը դարձեր է Մեծ Մոնղոլներու պետութեան մայրաքաղաք։ 1738 թուականին նուաճեր է Քապուլը Նատիր շահը։ 1747 թուականէն Տուռանիներու պետութեան կազմին մէջ էր, 1773 թուականէն՝ մայրաքաղաքը։ Այդ պետութեան անկումէն (1818) յետոյ Քապուլը դարձեր է կեդրոն, որուն շուրջ հետագային ձեւաւորուեր է աֆղանական պետութիւնը։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|
Կաղապար:Աֆղանիստանի քաղաքներ Կաղապար:Ասիական երկիրներու մայրաքաղաքներ
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ archINFORM — 1994.
- ↑ The World Factbook — CIA.
- ↑ Kabul City: Isn’t just capital of Afghanistan but of palaces as well
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Kabul City: Isn’t just capital of Afghanistan but of palaces as well
Kabul – the fifth fastest growing city in the world – is bursting at the seams