Փօ Կազոլ
| Փօ Կազոլ Pau Gasol i Sáez | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | կատ.՝ Pau Gasol Sáez |
| Ծնած է | 6 Յուլիս 1980 |
| Ծննդավայր | Պարսելոնա (Սպանիա) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Կաղապար:Դրօշաւորում/Սպանիա |
| Մայրենի լեզու | Քաթալոներէն |
| Ուսումնավայր | Պարսելոնայի Համալսարան |
| Մասնագիտութիւն | բասկետբոլիստ, դերասան և professional athlete |
| Վարած պաշտօններ | member of the International Olympic Committee?[4] |
| Կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-ca" does not exist։ |
|
Ստորագրութիւն | |
Փօ Կազոլ ի Սայեզ (սպ.՝ Pau Gasol i Sáez, ծնած՝ 6 Յուլիս 1980, Պարսելոնա (Սպանիա)), սպանացի արհեստավարժ պասքէթպոլիստ, որ ներկայիս կը խաղայ Պասքէթպոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շիքակօ Պուլզ» ակումբէն` որպէս կեդրոնական եւ ծանր յարձակող։ Կազոլը մեծցած է Սպանիոյ մէջ՝ Մարիսա Սայեզի եւ Oկսդի Կազոլի ընտանիքին մէջ։ Ընտրուած է NBA-ի 2001 թուականի տրէֆթի առաջին ռաունտի 3-րդ ընտրութեամբ՝ «Աթլանթա Հոքս»ի կողմէն՝ աւելի ուշ տեղ գտնելով «Մեմֆիս Կրիզլիզի»ի մէջ, որու կազմին մէջ ճանաչուած է «Տարուայ նորեկ»։ Կրիզլիզի կազմէն ունի բազմաթիւ գրանցուած մրցանիշեր՝ խաղցած վայրկեաններու, անցուցած հանդիպումներու, նետման արդիւնաւէտութեան, տուգանային նետումներու, պլոքներու, միաւորներու եւ այլ ցուցանիշներու դասակարգումներու մէջ։
2008 Փետրուարին կը փոխանակուի եւ կը տեղափոխուի «Լէյքըրզ»։ Փոխանակման մէջ ներառուած էր նաեւ իր կրտսեր եղբայրը` Մարք Կազոլը, որ մինչեւ այսօր կը խաղայ «Կրիզլիզի» ակումբէն։
Խաղացողի Բրոֆիլը[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կազոլը Եւրոպասքէթ 2011-ի ատեն
2.13 մ հասակով [b] Կազոլը իր չափերուն համար աթլեթիք էր, որուն շնորհիւ կրնար խաղալ ե՛ւ ուժային ֆորուըրտի, ե՛ւ սենթըրի դիրքերը, ինչպէս ըրին եւրոպացի ընկեր խաղացողներ Թոնի Քուքոչը ու Տիրք Նոուիցքին։
Ան հարուստ կոլահար էր «փոսթ»-ի (զամբիւղի մօտի) եւ միջին հեռաւորութեան գօտիին մէջ. անոր ընդհանուր խաղը գրեթէ երկկողմանի էր, որուն հետեւանքով դժուար էր հակառակորդ խումբերուն զինք պաշտպանելը։ Կազոլը շատ արդիւնաւէտ կերպով միաւորներ կը վաստակէր՝ օգտագործելով զանազան միջին հեռաւորութեան ցատկումներ, «հուք» հարուածներ, վեր ու վարի շարժումներ ու կեղծիքներ։ Ի յաւելումն, անոր ոտքերուն արագութիւնը, իր մեծութեան համեմատ, թոյլ կուտար անոր վազել արագ ընդմիջումներու ընթացքին եւ արդիւնաւէտօրէն աւարտել զիրենք։
Քոպի Պրյանթը Կազոլի մասին ըսաւ. «Շատ դժուար պիտի ըլլայ գտնել իր հմտութիւններով մեծ մարդ մը խաղի պատմութեան մէջ»։
Կազոլն իր NBA-ի կարիերայի ընթացքին գրանցեց աւելի քան 550 «տապըլ-տապըլ»։ 2 Ապրիլ 2016-ին ան դարձաւ NBA-ի պատմութեան 36-րդ խաղացողը, որ հասաւ 10,000-միաւորի/10,000-անդրադարձի սահմանագծին եւ 43-րդ խաղացողը, որ հասաւ 20,000-միաւորի, ան չորրորդն է միայն այդքան միաւոր, 10,000 անդրադարձ, 3,500 աշիսթ եւ 1,500 արգելափակում ունեցողներուն մէջ։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական կայքէջ (անգլերէն) (կատալոներէն)(անգլերէն)
- Թուիթըրի էջը (սպաներէն)/(անգլերէն)
- Ֆէյսբուք-էջ (սպաներէն)/(անգլերէն)
- NBA.com փրոֆիլ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ https://olympics.com/ioc/members
- ↑ (անգլերեն) Pau Gasol, 2025-10-31, https://en.wikipedia.org/w/index.php?title=Pau_Gasol&oldid=1319754644, վերցված է 2025-11-28