Փենսիլվանիոյ Պալէ
Փենսիլվանիոյ Պալէ |
Կայք | |
---|---|
Pennsylvania Ballet Վիքիպահեստում |
Փենսիլվանիայի պալեթ (անգլ.՝ Pennsylvania Ballet), ամերիկեան պալէի առաջատար թատրոններէն մէկը Ֆիլատելֆիոյ մէջ։
Թատրոնի պատմութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փենսիլվանիոյ պալէն հիմնադրուած է 1963-ին Պարպարա Վայսպրկըրի կողմէ, որ Ճորճ Պալանչինի հետեւորդներէն մէկն էր։ Պալեթը կը համարուի Ֆիլատելֆիոյ յառաջատար մշակութային հաստատութիւններէն մէկը, լաւ հեղինակութիւն կը վայելէ իր կատարողական արուեստով, ժամանակակից եւ դասական խաղացանկի բազմազանութեամբ արժանացած է քննադատներու բարձր գնահատանքին։
Որպէս 1960-ական թուականներու պալեթային շարժման ղեկավար, թատրոնը 1968 -ին հիւրախաղերով հանդէս եկաւ Նիւ Եորքի մէզ։ 1987-1989 թուականներուն Փենսիլվանիոյ պալեթը միաւորուեցաւ Միլվոկի պալեթին հետ։ Իր նոր թատրոնը 43 պարողներով եւ մեծապէս ընդլայնուած խաղացանկով միակ կազմակերպութիւնն էր երկրին մէջ, որ իր պարողներէն մէկ տարուան աշխատանք կ'առաջարկէր։
1995-ին Փենսիլվանիոյ պալեթի հոգաբարձուները Ռոյ Կայսրը կ'ընտրեն որպէս գեղարուեստական ղեկավար։ Ռոյ Կայսրը, որ 1979 -ին պալեթ ընդունած էր Բարբարա Վայսպերկրը, որ 1990-ին մենապարող դարձած էր։ Մինչեւ իր ներկայիս պաշտօնը ստանձնելը Կայսեր 1992-ին բեմէն հեռանալէն ետք կը դառնայ թատրոնի գլխաւոր պալէի եւ գեղարուեստական ղեկավար Քրիստոֆըր Դամբուազի օգնականը։
Կայսեր գլխաւորութեամբ թատրոնը ընդլայնեց իր բալանչինեան խաղացանկը պալէի ղեկավարներ Մերս Քանինհեմի, Քրիստոֆըր Դամբուազի, Թրէյ Մակինտայրի, Մէթյու Նինանի, Դաւիթ Փարսոնսի, Վալ Կանիպարոլիի, Բենիամին Միլպիյի եւ Քրիստոֆըր Ուիլթոնի նորանոր պալեթներով։ Յաջողութեան հասած է յատկապէս վերջինիս «Կարապի լիճ» եւ Մեթյու Նինանի «Կարմինա Պուրանա» պալեթները։
Ներկայիս թատրոնը ունի 37 պարողներ: Ամէն թատերաշրջան կը ներկայացնէ 6 ծրագիր՝ դասական եւ նոր աշխատանքներով, որ կը հրապուրէ բազմատեսակ հանդիսատեսի եւ պարողներու առջեւ նոր մարտահրաւէրներ։ Թատրոնը նաեւ հիւրախաղերով հանդէս եկած է ամբողջ Փենսիլվանիոյ եւ Նիու Եորքի մէջ։ 2005-ի Օգոստոսին առաջին անգամ մասնակցած է Տինպուրկի միջազգային փառատօնին։
Թատրոնը ներկայիս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փենսիլվանիոյ պալեթի 14 անդամներ նկարահանուած են Տարրեն Արոնոֆսկու «Սեւ կարապ» ֆիլմին մէջ (2010)-ին։[1]
2012-2013 թուականներուն խաղաշրջանի պալլատը կը ներկայացնէ վեց ներկայացում Ֆիլատելֆիոյ երաժշտական ակադեմիոյ մէջ եւ Մերիամ թատրոնին մէջ։ Թատրոնը ծրագրուած է 2012-ի Հոկտեմբեր-ին որ հիւրախաղերով հանդէս կու գայ Մակ Քարտեր թատրոնին մէջ, իսկ 2013-ի Յունիսին ներկայ կը գտնուի «Պալեթն Ամերիկայի» ծրագրին, որ տեղի կ'ունենայ Յոն Քենետիի անուան կատարողական արուեստի կեդրոնին մէջ։ Այս ելոյթներուն հետ մէկտեղ Փենսիլվանիոյ պալեթ Բ.-ը հանդէս կու գայ կրթական եւ ուսուցման ծրագիրներով։
Փենսիլվանիայի պալեթ Բ.
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փենսիլվանիայի պալեթ Բ.-ը ստեղծուած է 2002-ին Ճոյս եւ Հերպըրտ Քիների կողմէ։ Պալեթի այս ճիւղը ստեղծուած է որպէս նախամասնագիտական ուսումնական հաստատութիւն։ Այստեղի պարողները փորձերը յաճախ կը կազմակերպեն հիմնական պալեթի պարողներուն հետ եւ մեծ ներկայացումներու ժամանակ կը հանդիսանան այս կամ այն պալեթը։ Երկրորդ պալեթը կազմուած է 8 պարողներէ, որոնք ղեկավարուած են Ուիլիամ Տըկրեկորին։ Այստեղի պարողները ընդգրկոած են նաեւ շատ կրթական եւ ուսումնական ծրագրերուն մէջ։
Ուսումնական ծրագրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փենսիլվանիայի պալեթը մեծապէս ընդլայնած է իր ուսումնական ծրագրերը եւ ամէն տարի այստեղ կ'ուսանին 11000 երեխաներ։ Փենսիլվանիայի պալեթ II-ը շուրջ 25 շոու կը կազմակերպէ Ֆիլատելֆիայի համայնքներուն համար։
Գեղարվեստական կազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գեղարվեստական ղեկավար՝ Ռոյ Կայսեր[2]
- Պալեթմեսթըր՝ Ջեֆրի Գրիլբեր[3]
- Պալեթմեսթըր-ռեպետիտոր՝ Թամարա Հեդլի[4]
- Փենսիլվանիայի պալեթ II-ի ղեկավար՝ Ուիլյամ Դեգրեգորի[5]
- Գեղարվեստական ղեկավարի օգնական՝ Մայքլ Շերիդան[6]
- Պալեթմեսթըր՝ Մեթյու Նինան[7]
- Երեխաների ղեկավար՝ Քրիստին Քոքս
Ռոյ Կայսերը Փենսիլվանիայի պալեթի գեղարուեստական ղեկավարն է։ Ան թատրոնի գլխաւոր պարողն էր մինչեւ 1992 թուականը։ կը Մասնակցի նաեւ Նիւ Եորքի պալեթմեսթըրական ինստիտուտի ծրագրերուն[8]
Ջեֆրի Գրիլբերը թատրոնի պալեթմեսթըրն է 1986 թուականէն։ Ան իր ասպարէզը սկսած է թատրոնին մէջ1975 թուականին, երբ ընդունուած է որպես ուսանող, այնուհետեւ շարունակած է իր ասպարէզը հասնելով գլխաւոր պարողի։
Թամարա Հեդլին ընդունուած է թատրոն 1975 թուականին, եղած է թատրոնի գլխաւոր պարուհիներէն մէկը։
Ուիլյամ Դեգրեգորին թատրոնի գլխաւոր պարողներէն եղած է։ Դարձած է Փենսիլվանիայի պալեթ II-ի ղեկավարը՝ ստեղծվուած օրէն՝ 2002 թուականէն։
Մայքլ Շերիդանը պարած է թատրոնին մէջ եւ այժմ կը հանդիսանայ գեղարուեստական ղեկավարի օգնականը։
Մեթյու Նինանը Փենսիլվանիայի թատրոնի պալեթմեսթըրներէն է։ Պարած է թատրոնին մէջ 1994-2007 թուականներուն։
Քրիստին Քոքսը Փենսիլվանիայի պալեթի երեխաներու բաժնի ղեկավարն է։ Կը հանդիսանայ նաեւ պալեթ Իքս թատրոնի համահիմնադիրը։
2012-2013 թատերաշրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ադոլֆ Ադանի «Ժիզել»[9], Հոկտեմբեր 18-28, 2012 թ
- Ջորջ Բալանչինի «Շելկունչիկ»[10], Դեկտեմբեր 8-30, 2012 թ
- Ջորջ Բալանչինի եւ Ֆելիքս Մենդելսոնի «Ամառնային գիշերուայ երազը»[11], Մարտ 7-17, 2013 թ
- Քրիստոֆեր Ուիլդոնի «Կենդանիների կարնավալը»[12], Մայիս 9-12, 2013 թ
- Ուիլյամ Ֆորսայթի «Ֆորսայթ եւ Կիլիան»[13], Յունիս 13-16, 2013 թ
յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սեւ կարապ» ֆիլմի մասին
- ↑ «Ռոյ Կայսեր»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-10-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ «Ջեֆրի Գրիլբեր»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-15-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ «Թամարա Հեդլի»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-15-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ «Ուիլյամ Դեգրեգորի»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-15-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ «Մայքլ Շերիդան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-15-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ Մեթյու Նինան
- ↑ «Փենսիլվանիայի բալետի գեղարվեստական ղեկավար Ռոյ Կայսերը քննարկում է թատրոնի նոր դարաշրջանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-04-06-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ «Ժիզել» բալետը
- ↑ «Շելկունչիկ» բալետը
- ↑ ««Ամառային գիշերվա երազը» բալետը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-21-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ ««Կենդանիների կարնավալը» բալետը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-21-ին։ արտագրուած է՝ 2016-04-02
- ↑ ««Ֆորսայթ և Կիլիան»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-21-ին։ արտագրուած է՝ 2016-04-02