Jump to content

Փանցիր հրթիռային համակարգ

Փանցիր Ս1 (ռուս.՝ Панцирь-С1, ՆԱԹՕ-ի դասակարգումով՝ SA-22 Greyhound (նշանակութիւնը՝ քերծէ)՝ ռուսական ինքնաշարժ զէնիթային հրթիռա-հրանոթային համակարգ ցամաքային եւ ծովային տեղակայումով:

Համակարգը նախատեսուած է ժամանակէն եւ հեռանկարային միջոցներու օդային յարձակումներէն քաղաքացիական եւ ռազմական առարկաներու (այդ թիւին՝ մեծ հեռահարութեան հակաօդային պաշտպանութեան համալիրներու) մոտակայ ծածկոյթի համար: Նաեւ կրնայ իրագործել առարկայի պաշտպանութիւնը ցամաքային եւ վերջուրեայ սպառնալիքներէն:[1]

Համակարգի ստեղծման աշխատանքներն աւարտուած են 1994 թուականին, առաջին անգամ ցուցադրուած է Մոսքուայի միջազգային օդային-տիեզերական սալոնին:

2012-ի Նոյեմբեր 16-ին ՌԴ Կառավարութեան նախագահ Տմիթրի Մետվետեւի հրահանգով սպառազինութեան ընդունուած է:[2]

2016 թուականին աւարտուած է «Панцирь-СМ» համալիրի նորակազմութեան մշակումը, որուն մէջ նորէն մշակուած բազմագործողային նշանառման կայանի հաշուին թիրախներու խոցման հեռաւորութիւնը մեծցած է մինչեւ 40 քմ[3]

Բնութագրական տուեալներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • արտադրող  Ռուսաստան Ռուսիա
  • շահագործում՝ 2008-էն ներկայ ժամանակ
  • անձնակազմ՝ 3 հոգի
  • համալիրի քաշը՝ մինչեւ 30 թօն
  • ծաւալման արագութիւնը՝ < 5 վրկ
  • արձագանքման ժամանակը՝ 4-6 եկվ
  • զինապաշար՝ 12 57Է6-Ե հրթիռ, 1400 մարտագլխիկ
  • թիրախի առաւելագոյն արագութիւն՝ 1000 մ/եկվ
  • մինչեւ թիրախ հեռաւորութիւնը՝ 1.2-20 քմ
  • թիրախի բարձրայնութիւնը՝ 15 մ-15 քմ

Գործողութիւններու Պատմութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2012-ի Յունիս 22-ին յայտնուեցաւ, որ Սուրիոյ բանակի Փանցիր-Ս1 զօրամիաւորումը խոցած է Լաթաքիային վրայով թռչող Թուրքիոյ օդային ոյժի RF-4E ռազմական օդանաւը:[4][5] Նաեւ 2015 թուականէն համակարգ մը տեղակայուած է որպէս Սուրիոյ քաղաքացիական պատերազմին ներխուժած Ռուսիոյ զօրամիաւորումներու մաս: 2018-ի Յունուար լոյս 6-ի գիշերը Հմէյնիմ օդային հենակէտը գրոհած են 13 անօդաչու թռչող սարքեր: Փանցիր-Ս-ի համակարգի պաշտպանիչ համակարգը խոցած է եօթ տրոն:[6] 2018-ի Ապրիլ 14-ին ամերիկեան, բրիտանական եւ ֆրանսական ոյժերը ութ թիրախներուն վրայ արձակեցին 103 օդէն-ցամաք տեսակի հրթիռներ: Ռուսական աղբիւրներուն համաձայն Փանցիր-Ս1-ի քսանհինգ հրթիռ արձակուեցան ոչնչացուցին եկողներէն քսաներեքը[7] Սակայն, ամերիկեան Պաշտպանութեան երատեսչութիւնն ըսած է, որ դաշնակիցներու ոչ մեկ հրթիռ խոցուած է:[8] Սուրիոյ Հակաօդային պաշտպանութեան ոյժերուն պատկանող ՍԱ-22 համակարգը կործանուած է իսրայէլական զինուած ոյժերուն կողմէ 2018-ի Մայիսին[9][10][11] Ըստ ռուսական վերլուծաբաններու եւ ռազմական անձերու հարուածի պահուն համակարգը կրնայ անջատած ըլլար:[12] Զեկուցվել է, որ հիմնական սպառազինության մնացորդները նկատվել են

Տարբեր անկախ փորձագետներ կը հաւատան, որ Փանցիր-21-ը գործարկած են անջատողական ոյժերը Տոնպասի պատերազմին: Զեկոյցներու համաձայն հիմնական սպառազինման առարկաները Ուքրայինային մէջ նկատուած են 2014-ի Նոյեմբերին:[13] Նաեւ կը զեկուցուի, որ ատոնք նկարահանուած են Լուհանսք եւ լուսանկարուած՝ Մաքիիվքա ապստամբող տարածքներուն մէջ 2015-ի սկիզբներուն:[14][15]

Սպառազինութեան Մէջ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կապոյտով նշուած են Փանցիր-Ս1 օգտագործողները
Թրթուրաւոր շարժակազմին վրայ տեղակայուած համալիր
  •  Ալժիր Ալճերիոյ ժողովրդական ազգային բանակ՝ 104[16][17]
  •  Իրան Իրան 10 համալիր Փանցիր-Ս1Է, 2012-ի դրութեամբ:
  • Կաղապար:Country data Իրաք Իրաք՝ 2016-ի դրութեամբ՝ 96Ք6 երեք համալիր, Փանցիր-Ս1Է ութ համալիր եւ 200 միաւոր 9М331 մատակարարուած են 2014-ին, ընդամենը 2012-ին պատուիրուած են Փանցիր-Ս1Է 48 համալիր եւ 1200 միաւոր 9М331 (պայմանագիրի գումարը կազմած է $ 2.3 մլր.): 2016 թուական՝ 20 մեքենայի մատակարարում (ոչ պաշտօնական տուեալներով 2012-ին 4.2 մլր տոլլարի պայմանագրով նախատեսուած է 24 համալիրի մատուցում:)[18][19]
  • Կաղապար:Country data Հասարակածային Գվինեա Հասարակածային Կուինէայի զինեալ ոյժեր՝ երկու համալիր 2017-ի Օգոստոսի[20]
  • Կաղապար:Country data ԱՄԷ Արաբական Միացեալ Էմիրութիւններ՝ 2016-ի դրութեամբ 96Ք6-ի 50 համալիր[21]
  • Կաղապար:Country data Օման Օմանի սուլթանի զինեալ ոյժեր՝ 2012-ի դրութեամբ Փանցիր-Ս1Է-ի մինչեւ 12 համալիր[22]
  •  Ռուսաստան Ռուսիա՝ 2016-ի Փետրուար 25-ի դրութեամբ 30 96К6 համալիր[23]
    • Ռուսիոյ դաշնութեան Օդային-տիեզերական ոյժեր 2016-ի դրութեամբ 12 96К6 համալիր
  • Կաղապար:Country data Սիրիա Սուրիոյ արաբական զինեալ ոյժեր՝ 2008-էն մինչեւ 2011-ը մատակարարուած է 96Ք6-ի 36 համալիր 50 հատ պատուիրածէն[24][25] եւ 700 միաւոր 9Մ311

Չեղեալ Պատուերներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  •  Բրազիլիա Պրազիլի զինեալ ոյժեր՝ Պրազիլը եւ Ռուսիան 2013-ի Փետրուարէն մեկ միլիար տոլլարի չափով[26] գնման բանակցութիւններ վարած են 2013-ի սկիզբէն[27]: 2015-ին ձեռքբերումը հետաձգուեցաւ մինչեւ 2016-ը[28] եւ իվերջոյ 2015-ին Պրազիլը որոշած է չեղարկել գնումը[29]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Ծանցանկ2

  1. Зенитный ракетно-артиллерийский комплекс «Панцирь-С1» (ռուսերէն)
  2. «Панцирь-С» принят на вооружение Российской армии Archived 2019-07-01 at the Wayback Machine. (ռուսերէն)
  3. ТАСС Радиус действия нового "Панциря" увеличится до 40 км за счет новой прицельной станции (ռուսերէն)
  4. «Newly-supplied Russian Pantsyr-1 anti-air missile used to down Turkish warplane»։ DEBKAfile։ 24 June 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 June 2012-ին։ արտագրուած է՝ 24 June 2012 
  5. «Syria – Turkey tension: Conflicting arguments on Phantom»։ BBC News Middle East։ 3 July 2012։ արտագրուած է՝ 9 February 2013 
  6. «Head of the Russian General Staff's Office for UAV Development Major General Alexander Novikov holds briefing for domestic and foreign reporters : Ministry of Defence of the Russian Federation»։ eng.mil.ru։ արտագրուած է՝ 14 April 2018 
  7. http://eng.mil.ru/en/news_page/country/more.htm?id=12171611@egNews
  8. «Department of Defense Press Briefing by Pentagon Chief Spokesperson»։ U.S. DEPARTMENT OF DEFENSE։ արտագրուած է՝ 23 April 2018 
  9. «Israel Strikes Dozens Of Iranian Military Targets In Syria»։ Defense World։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-05-10-ին։ արտագրուած է՝ 2018-05-24 
  10. «IDF attacks dozens of Iranian targets in Syria»։ Israeli National News 
  11. «WATCH: ISRAEL STRIKES SYRIAN SA22 AIR DEFENSE BATTERY»։ Jerusalem Post 
  12. 'It was either disabled or out of ammo': How Israelis hit the Syrian SA-22 air defense system 11 May, 2018 23:18, Russia Today
  13. Ferguson Jonathan, Jenzen-Jones N.R. (2014)։ «Raising Red Flags: An Examination of Arms & Munitions in the Ongoing Conflict in Ukraine. (Research Report No. 3)»։ ARES։ էջ 78։ արտագրուած է՝ 23 May 2017 
  14. Czuperski Maksymilian, Herbst John, Higgins Eliot, Polyakova Alina, Wilson Damon (2015-05-27)։ Hiding in Plain Sight: Putin's War in Ukraine։ Atlantic Council։ ISBN 978-1-61977-996-9 
  15. Կաղապար:Cite report
  16. «Алжир увеличит заказ на комплексы «Панцирь-С1»»։ արտագրուած է՝ 2018-03-12 
  17. «SIPRI Arms Transfers Database»։ Stockholm International Peace Research Institute։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 April 2019-ին։ արտագրուած է՝ 13 December 2014 
  18. Россия поставила в Ирак ракетно-пушечные комплексы Панцирь-С1 // Синьхуа, 14/02/2016
  19. Ռազմ.info Իրաքը Փանցիր-Ս1 զէնիթահրթիռային հրանոթային համալիրներ գնած է Ռուսիայէն
  20. «Russia to supply two Pantsyr-S1 air defense systems to Equatorial Guinea»։ TASS։ Kubinka։ 24 August 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 August 2017-ին։ արտագրուած է՝ 24 August 2017 
  21. Eksport Vooruzheniy Journal, №1'2001 (January–February), Preliminary Estimates of Russian Performance in Military-Technical Cooperation with Foreign States in 2000 Archived 2007-12-06 at the Wayback Machine.
  22. The Military Balance 2012. — P. 342.
  23. Военные получили модернизированный зенитный комплекс «Панцирь-С2» // lenta.ru, 25.02.2016
  24. Ynetnews, 13 August 2007, IDF: Syria's antiaircraft system most advanced in world
  25. «Россия уже поставила Сирии до 40 комплексов "Панцирь", сообщил источник»։ ria.ru։ 9 April 2018։ արտագրուած է՝ 11 April 2018 
  26. Brazil could buy Pantsir S1 and Igla MANPADS air defence missile systems Archived 2013-02-05 at the Wayback Machine. – Armyrecognition.com, February 3, 2013
  27. «Russia's arms exporter to reach Pantsir-S1 deal with Brazil in 2016»։ Moscow: TASS։ 2015-04-08։ արտագրուած է՝ 2017-01-17 
  28. Brazil has postponed the purchase of Russian missile complexes " Carapace - C1 ", Interfax.ru, October 15th 2015
  29. Barreira Victor (2017-02-06)։ «Brazil abandons Pantsir-S1 acquisition»։ Jane's 360։ արտագրուած է՝ 2017-10-22