Jump to content

Տոմինկօ Հինտոյեան

Տոմինկօ Հինտոյեան
Ծնած է 15 Փետրուար 1980(1980-02-15) (44 տարեկան)
Ծննդավայր Քարաքաս, Վենեզուելա
Քաղաքացիութիւն  Վենեզուելա
Մասնագիտութիւն խմբավար

Տոմինկօ Հինտոյեան (15 Փետրուար 1980(1980-02-15), Քարաքաս, Վենեզուելա[1]), Վենեզուելացի ջութակահար եւ Վենեզուելայի Օռքուեսթա Սինֆոնիքայի նախկին նախագահ Տոմինկօ Կարսիայի եւ Վենեզուելայի Ազգային խորհրդարանի իրաւաբան Վիքի Հինտոյեանի որդին է:

Բարձրագոյն ուսում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ան, որպէս ջութակահար սկսած է իր երաժշտական ուսումը եւ անդամակցած է Վենեզուելայի երաժշտական կրթութեան El Sistema ծրագրին: Այնուհետեւ, կատարելագործած է եւ տիրացած՝ նուագախմբային խմբավարի Մագիստրոսի Բարձրագոյն կոչումին (with distinction), Ժընեւի Haute Ecole de Musique- երաժշտանոցին մէջ, Լորան Կայի Laurent Gay հետ:[2]

2012-ին Տոմինկօ Հինտոյեան հրաւիրուեցաւ միանալու Ալլիանցի միջազգային խմբավարներու ակադեմիան, ուր ան աշխատեցաւ Լոնտոնի ֆիլհարմոնիք նուագախումբի եւ Ֆիլհարմոնիա նուագախումբի հետ ՝ խմբավարներու Esa-Pekka Salonen- ի եւ Sir Andrew Davis- ի ներքոյ: Այնուհետեւ, ան մասնակցեր է վարպետութեան դասընթացքներու Պերնարտ Հայթինգի, (Bernard Haitink), Տէյվիտ Զինմանի (David Zinman) եւ Հեսուս Լոփեզ Քոպոսի հետ (սպաներէն՝ Jesús López Cobos)։

Խմբավարական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2013-ին Հինտոյեանը նշանակուեցաւ խմբավար Տանիէլ Պարենպոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական, ղեկավարելու (Deutsche Staatsoper Berlin): Յունուար 2018-ին ան առաջին անգամ հանդէս եկաւ ղեկավարելով Մեթրոփոլիթըն Օփերան:

2017-2018 թուականներուն իր ղեկավարած ելոյթները ներառեցին ներկայացումներ՝ Ճիաքոմօ Փուչինի՝ Թոսքա, Շթութկարտի Օփերայի մէջ (Giacomo Puccini's Tosca)-ն, (Oper Stuttgart), իսկ Մոնթէ Քարլօ Օփերայի մէջ՝ Վինսենթօ Պէլլինիի՝ Փուրիթանը I (Vincenzo Bellini-I puritani):

Յունիս 2019-ին, Հինտոյեան հրաւիրուեցաւ (the Royal Liverpool Philharmonic (RLPO) Լիվըրփուլ Արքայական նուագախումբ, որպէս առաջին հիւր ղեկավար:

Տոմինկօ Հինտոյեան աշխատած է միջազգային ճանաչում ունեցող շարք մը նուագախումբերու եւ օփերաներու հետ, ինչպէս

  • Լոնտոն Ֆիլհարմոնիք նուագախումբը (London Philharmonic Orchestra),
  • Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիք Նուագախումբը (Royal Liverpool Philharmonic Orchestra),
  • Ֆիլհարմոնիա Նուագախումբը (Philharmonia Orchestra),
  • Տրեստներ Ֆիլհարմոնին (Dresdner Philharmonie),
  • Ֆրանսայի Ձայնասփիւռի Ֆիլհարմոնիք Նուագախումբը (Orchestre Philharmonique de Radio France),
  • Սալզպուրկի Մոցարթ Նուագախումբը Mozarteumorchester Salzburg,
  • Ս. Փեթերսպուրկի Ֆիլհարմոնիքը St. Petersburg Philharmonic,
  • Նոր Ճափոն Ֆիլհարմոնիք Նուագախումբը (New Japan Philharmonic Orchestra)
  • «Մեթրոփոլիթէն» օփերան, Վիեննայի Սթաատերը, Ս. Փեթերսպուրկի ֆիլհարմոնիքը
  • «Սիմոն Պոլիվար» Սիմֆոնի Նուագախումբը (the Simón Bolívar Symphony Orchestra) եւ « Deutsche Staatsoper Berlin», «Lyric Opera Chicago». «Liceeu Barcelona» եւ« Mariinsky» Թատրոնները:

Յունիս 2019-էն ի վեր Լեհաստանի ազգային ձայնասփիւռի սիմֆոնիք նուագախումբի հիւր ղեկավարն է:

Յունիս 2020-ին, Լիվըրփուլ Թագաւորական նուագախումբը RLPO յայտարարեց Հինտոյեանը, որպէս իր յաջորդ գլխաւոր խմբավար-ղեկավարը՝ 2021-2020 թուականներուն արդիւնաւէտ նախագիծերու շրջանին համար: Այս նշանակումը կ'ընդգծէ իր առաջին գլխաւոր խմբավարի պաշտօնը:

Խմբավար Տոմինկօ Հինտոյեան 2021 Սեպտեմբերէն սկսեալ սկսաւ ղեկավարէ Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիքը:[3][4]

Հինտոյեանը ամուսնացած է Պուլկարացի Սոփրանօ Սոնիա Եոնչեւայի հետ Sonya Yoncheva: Զոյգը ունի երկու զաւակ՝ մէկ որդի՝ Մաթեու, որ ծնած է 6 Հոկտեմբեր 2014-ին, եւ դուստրը՝ Սոֆիան, որ ծնած է Հոկտեմբեր 2019-ին: Իր ընտանիքը կը բնակի Զուիցերիոյ Վաուտ քաղաքին մէջ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]