Տոլչէաքուա
| Համայնք (քաղաք) | |||||
|---|---|---|---|---|---|
| Տոլչէաքուա | |||||
| Dolceacqua | |||||
| |||||
|
Տոլչէաքուա | |||||
| Երկիր |
| ||||
| Երկրամաս | Իմփերիա, Լիկուրիա, Իտալիա | ||||
| Տարածութիւն | 20,28 քմ² | ||||
| ԲԾՄ | 51 մեթր | ||||
| Բնակչութիւն | 2 078 մարդ | ||||
| Կը գտնուի ափին | Փէյթավինօ գետ | ||||
| Ժամային գօտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախօսային ցուցանիշ | 0184 | ||||
| Փոստային ցուցանիշ | 18035 | ||||
| Շրջագայութեան պետ-համարագիր | IM | ||||
| Սուրբ բարեխօս | Մեծն Սուրբ Անթոնիօ | ||||
| Պաշտօնական կայքէջ | dolceacqua.it | ||||
Տոլչէաքուա (իտալ․՝ Dolceacqua), Իմփերիա, Լիկուրիա, Իտալիա․ Իմփերիոյ գաւառի միջնադարեան քաղաք։ Կը գտնուի Ֆրանսայի եւ Իտալիոյ սահմանին վրայ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոլչէաքուա Իմփերիա գաւառին համայնք (քաղաքապետութիւն) մըն է։ Տարածուած է Ռեպուֆաօ լերան լանջերուն։ Տորիա Բերդը* կ՛ իշխէ Տոլչէաքուային վրայ։ Անոր շուրջը զարգացած է քաղաքը, որ պահպանած է իր միջնադարեան տեսքը։ Տոլչէաքուա կը գտնուի «Ճովանի Մորշօ Պատկերասրահ»ը։
Տորիա Բերդ․ բերդին անունը առաջին անգամ կը յիշուի 1177-ի արձանագրութիւններու մէջ, «Տուլցանայի բերդ» անունով (Տուլցանա․ Տոլչէաքուայի ԺԲ․ դարու անունը) իբրեւ Ներվիա հովիտին Վենթիմիլիա կոմսութիւններու սեփականութիւն։
Կը գտնուի Ճենովայէն 120 քլ․ հարաւ-արեւմուտք, Իմփերիայէն (քաղաք) 35 քլ․ արեւմուտք, Ֆրանսայի սահմաններուն մօտ։ Տարածութիւնն է 20,2 քլ․², իսկ բնակչութեան թիւը 2 078 է։ Սահմանակից է Այրոլէ, Ափրիքալէ, Պռէյ սիւռ Ռոյիա (Ֆրանսա), Քամփոռոսօ, Իզոլապոնա, Փերինալտօ, Ռոքեթա Ներվինա, Սան Պիաճօ տելա Չիմա եւ Վենթիմիլիա քաղաքապետութիւններուն հետ։ Քաղաքը կը ճեղքէ Փէյթավինօ գետը, Ներվիա գետի հարկատուներէն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տորիա բերդը
- Միջնաքդարեան կամուրջը
- Սան Անթոնիօ վանքն ու եկեղեցին
- Սան Անթոնիօ վանք
- Սան Անթոնիօ վանքին եկեղեցին
- Միջնադարեան քաղաքին մէջ․․․․
- Անտրէա Տորիայի նուիրուած որմանկար
- Վիչենծօ Մելային նուիրուած յուշարձան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Եւրոպայի թաքնուած գեղեցիկ քաղաքները, 27-9-2017[permanent dead link]
- ↑ «10 գաղտնի քաղաքներ հետազօտելու համար, Վասօ Փիփա, 5-7-2018»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-06-27-ին։ արտագրուած է՝ 2022-05-08
- ↑ Ճովանի Մորշօ Պատկերասրահ[permanent dead link]
- ↑ Իտալիոյ համայնքներու 2011-ի աշխարհագրական տուեալներ
- ↑ Տոլչէաքուա․ կայքէջ